[start:song:old]
Հիսուս դու ես իմ Տերը
Գնել ես ինձ քո արյունով
Հիսուս դու ես իմ Տերը
Օծել ես ինձ Սուրբ Հոգով։2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։2
Երբ ես քայլում եմ այս երկրում
Տեսնում եմ գործերը Քո
Երբ ես նայում եմ այս երկնքին
Տեսնում եմ փառքը Քո։2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։2
[end:song:old]
[start:song:old]
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
Իմ սերը քեզ եմ տալիս
Քանզի դու սկզբից սիրեցիր
Ամեն անգամ շուտ զարթնելիս
Փառք եմ Քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
Այս երգը Քեզ եմ երգում
Սիրտս լի է ուրախությամբ
Լցրել ես հոգիս արդարությամբ
Սիրով և ցնծությամբ
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
[end:song:old]
[start:song:old
738
Հիսուս Հիսուս
Հիսուս Հիսուս Հիսուս (2)
Ալելույա Ալելույա
Ալելույա Ալելույա (2)
Օ ինչ մեծ սեր, Օ ինչ մեծ սեր
Օ ինչ մեծ սեր, Օ ինչ մեծ սեր (2)
Քոնն է ողջ փառքը
Քոնն է պատիվը
Հզոր Արքա Սուրբ և սքանչելի
Փառաբանում ենք Քեզ ով Տեր
Բարձրացնում ենք Քեզ ով պաշտելի
Հիսուս Հիսուս Հիսուս իմ Փրկիչ
Տեսեք մարդիկ Գողգոթայում
Անմեղ գառին որ խաչվեց
Հայրը զոհեց միակ որդուն
Ինձ և քեզ կյանք պարգևեց
Օվսաննա Օվսաննա
Խաչի վրա Նա մեզ ներեց
Օվսաննա Օվսաննա
Աստծո հետ մեզ հաշտեցրեց
Թեև խաչի վրա մահացավ
Եվ գերեզման դրվեցավ
Երրորդ օրը Քրիստոս հարյավ
Հոր փառքով մեզ երեվցավ
Օվսաննա Օվսաննա
Հարուցյալ Տեր Հիսուսին
Օվսաննա Օվսաննա
Մեր Աստծուն և Արարչին 2
Դու ես Ալֆան և Օմեգան
Դու ես սկիզբը և վերջը
Եվ ամեն ով որ կլսէ
Թող ըսէ ամեն եկուր
Օվսաննա Օվսաննա
Մենք սպասում ենք մեր Փրկչին
Օվսաննա Օվսաննա
Մեր Աստծուն և Արարչին 2
[end:song:old]
[start:song:old]
Օրհնենք:3 Գառնուկին:2
Փառավոր է, արժանի թագավորելու,
Գառնուկը գահի վրա
Եվ Ն՝րան ենք,
Բարձրացնում գոհություն
Գառնուկին Գահի վրա
[end:song:old]
[start:song]
1.Փառք Քեզ, ո՛վ Տեր Հիսուս, Աստված մեր,
Սուրբ Հոգիդ այնժամ լուր է բերել
Եվ սուրբ երկնային սիրով ողողված՝
Հրեշտակների երգն է բերել։ (2)
Ալելուիա՜, (3)
Հիսուսը սեր է մեզ բերել։
2.Երկնային փառքի անմահ վկաներ,
Հիսուս իմ Փրկչի սուրբ հրեշտակներ,
Ինչ լավ կլինի միասին, մեկտեղ
Փառք տանք մեր Աստծուն, սերն վայելենք։ (2)
Ալելուիա՜, (3)
Հիսուսը սեր է մեզ բերել։
[end:song]
[start:song]
Աղոթքն է խոսք շատ զորավոր,
Խորին բաղձանք կոտրած սրտի,
Նա է մեզի միջոց հզոր,
Զի Տերն անով մեզ կընդունի:
Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրե
Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,
Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,
Աղոթք ընել ինձ սորվեցուր:
Եվ Սուրբ Հոգին մեզ օգնելով`
Մեր աղոթքը Տերն կլսե,
Հիսուսն Իր ուխտը հիշելով`
Ամեն բան մեզ կպարգևե:
Հիսուս, ձայնիս Դուն ունկնդրե
Եվ ընդունե իմ սիրտս բոլոր,
Դուն, որ անդուլ աղոթք ըրիր,
Աղոթք ընել ինձ սորվեցուր:
[end:song]
[start:song]
1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
[end:song]