[start:song]
1. Շատ անգամ է իմ նավակը
Ալեկոծության հանդիպել,
Սպառնացել է փոթորիկը
Իր ալիքներով ինձ ծածկել։
Թվացել է այս պայքարում,
Թե նավահանգիստ չեմ հասնի,
Կգտնեմ վախճանս ծովում,
Ծովի անդունդն օրրանս կլինի։
2. Եվ ամեն անգամ գալիս ես
Դու պարզապես ջրի վրայով,
Փոթորիկն հանդարտեցնում ես,
Հույս ես տալիս Քո հայտնվելով։
Փոխվում է իմ տրտմությունը
Ուրախության, խաղաղության,
Շողում է ջինջ հորիզոնը,
Թվում է՝ էլ չկա վտանգ։
3. Առջևում դեռ փոթորիկ կա,
Վտանգավոր է իմ ճամփան,
Խնդրում եմ, Տե՜ր, մի՛ հեռանա,
Ինձ հետ եղիր՝ ըստ Քո խոստման։
Այնժամ վստահ կլինեմ ես
Ապահովությանը ճամփիս,
Դրա երաշխիքը Քո սերն է,
Արդ, խնդրում եմ, ինձ հետ եղի՛ր։
[end:song]
[start:song]
1. Եթե հոգնել ես ճանապարհին,
Դժվար է թվում խաչը կյանքի,
Վերադարձի՛ր կրծքին Հիսուսի,
Նա կասի խոսքեր, իսկ դու հիշի՛ր.
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
2. Եթե հոգսերն են գերի վերցրել,
Մարմնիդ ցավը հոգիդ է գերել,
Կամ հալածանք ես կրում դու անմեղ,
Նա կասի խոսքեր, փորձիր պահել։
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
3. Թե բարեկամդ քեզ չհասկանա,
Չցուցաբերի Տիրոջ սերը նա,
Ի՞նչ ես նայում մարդուն դու անճար,
Նա կասի խոսքեր հոգուդ համար։
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
[end:song]
[start:song]
1. Փակ դռների ետևից ուշ ժամին
Ո՞վ է թակում (2),
Ներսից պատասխան չեն տալիս կրկին,
Ո՞վ է անվերջ թակում։
Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակից կորսված,
Միայն թե՝ սիրտդ բաց։
2. Սիրտդ դատարկ է, բայց լսվում է ձայն,
Ո՞վ է թակում (2),
Հանգել է լույսդ մխիթարության,
Ո՞վ է անվերջ թակում։
Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակից կորսված,
Միայն թե՝ սիրտդ բաց։
3. Սուրբ Հոգու ձայնը դու չես լսում դեռ,
Ո՞վ է թակում (2),
Բայց այդ կանչը չի դադարում երբեք,
Ո՞վ է անվերջ թակում։
Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակից կորսված,
Միայն թե՝ սիրտդ բաց։
4. Թակոցն հնչում է ուժգին ավելի,
Ո՞վ է թակում (2),
Մեղավո՛ր, դարձի՛ եկ, ապաշխարի՛ր,
Ո՞վ է անվերջ թակում։
Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակից կորսված,
Միայն թե՝ սիրտդ բաց։
[end:song]
[start:song]
1. Կյանքում ամենաանհրաժեշտ բաները
Մարդիկ փողի արժեքով չեն ձեռք բերում,
Ձրի է լուսավորում մեզ արևը,
Եվ լուսինը միշտ ձրի է մեզ ժպտում։
Աստված ձրի
Տալիս է մեզ թողություն,
Որպես պարգև՝
Տալիս է մեզ փրկություն։
2. Ձրի են մեր այգիներն ու դաշտերը
Հորդառատ անձրևով ջրվում երկնքից,
Թռչունների երգն ենք ձրի վայելում,
Երբ գովաբանում են նրանք Արարչին։
Աստված ձրի
Տալիս է մեզ թողություն,
Որպես պարգև՝
Տալիս է մեզ փրկություն։
3. Բայց այս է ամենաթանկագին բանը՝
Աստծո կողմից պարգևված մարդկությանը,
Հիսուսի հետ հավիտենական կյանքը
Եվ երկնային պարգևը երջանկության։
Աստված ձրի
Տալիս է մեզ թողություն,
Որպես պարգև՝
Տալիս է մեզ փրկություն։
4. Տե՛ս՝ ինչպես է Հիսուս երկնքից նայում
Եվ փայլում է ինչպես սիրո արևը:
Փողի արժեքով չեն մարդիկ ձեռք բերում
Կյանքում ամենաանհրաժեշտ բաները:
Աստված ձրի
Տալիս է մեզ թողություն,
Որպես պարգև՝
Տալիս է մեզ փրկություն։
[end:song]
[start:song]
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Օ՜, լույս կուտա,
Անոր ձեռքերու գործը կցուցնե,
Օ՜, լույս կուտա։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
2. Տերոջ օրենքը կատարյալ է՝
Հոգիս կնորոգե,
Վկայությունները ճշմարիտ են,
Զիս իմաստուն կընեն։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
3. Քու կանոններդ շիտակ են,
Սիրտս ուրախ կընեն,
Քու պատվիրանքներդ պայծառ են,
Աչքերուս լույս կուտան։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
4. Քու խոսքդ իմ ոտքերուս ճրագ է,
Շավիղներուս՝ լույս,
Իմաստուն ըրե քու ծառայիդ՝
Բոլոր սրտով գործեմ։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
[end:song]
[start:song]
1. Եթե Տերոջը շնորհքը չըլլար, (2)
Հոգիս կորսված պիտ ըլլար,
Եթե Տերոջը շնորհքը ինձ չըլլար։
2. Փառք Քեզի, հազար փառք, բարի Հիսուս, (2)
Որ խաչը ելար ինձ համար
Եվ արյամբդ պատվական մեղքերս քավեցիր։
3. Օրհնյալ ես Դուն, ո՛վ Տեր, ալելուիա, (2)
Հոգիս կօրհնե Քեզ անդադար և կերգե
Սէրդ անհուն, անվերջ ցնծումով։
[end:song]