[start:song]
1. Հիսուսը, սրտիդ դռան
Կանգնած՝ կթակե ան,
Կթակե, որ դուն բանաս,
Սրտումդ Իրեն տեղ տաս։
Սրտիդ դռան բանալին
Հանձնե՛ Տեր Հիսուս Փրկչին,
Բա՛ց, որ սիրտդ գրավե ու սրբե
Եվ խավարդ լույս դարձնե,
Բա՜ց, բա՜ց, բա՜ց։
2. Որչա՞փ կանգնե ու թակե,
Որչա՞փ սրտիդ դուռն զարկե,
Դե ե՛կ, բա՛ց Անոր համար,
Թող դառնա լույս քո խավարն։
Սրտիդ դռան բանալին
Հանձնե՛ Տեր Հիսուս Փրկչին,
Բա՛ց, որ սիրտդ գրավե ու սրբե
Եվ խավարդ լույս դարձնե,
Բա՜ց, բա՜ց, բա՜ց։
3. Ո՜հ, քարասի՛րտ մեղավոր,
Սրտիդ դուռը բա՛ց այսօր,
Բա՛ց, որ Տերը ներս մտնե,
Քու սրտումդ բնակվե։
Սրտիդ դռան բանալին
Հանձնե՛ Տեր Հիսուս Փրկչին,
Բա՛ց, որ սիրտդ գրավե ու սրբե
Եվ խավարդ լույս դարձնե,
Բա՜ց, բա՜ց, բա՜ց։
[end:song]
[start:song]
1.Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,
Որ սիրում ես բոլորին,
Ներում ես մեղավորին,
Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:
Մենք միշտ Քեզ ենք պարտական,
Քո արյունով մաքրվեցանք,
Առաջնորդիր մեզ Քո լույսով,
Հավատում ենք Քեզ սրտով։
Քեզ միշտ փառք ենք տալիս,
Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Դու՝ հույս, հավատ և սեր։(2)
2.Սպասում ենք Քեզ կարոտով,
Շուտ արի Քո Հոր փառքով,
Լցված ենք մենք Սուրբ Հոգով,
Կանչում ենք մեր աղոթքով։
Մենք միշտ Քեզ ենք պարտական,
Քո արյունով մաքրվեցանք,
Առաջնորդիր մեզ Քո լույսով,
Հավատում ենք Քեզ սրտով։
Քեզ միշտ փառք ենք տալիս,
Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)
Օրհնյալ ես Դու, մեր Տեր,
Դու՝ հույս, հավատ և սեր։(2)
[end:song]
[start:song]
1. Տե՜ր իմ, կաղաչեմ ու կպաղատեմ,
Իմ հույսի միակ աղբյուրը Դու ես, Տե՛ր,
Տատանյալ եմ, Տե՜ր, ձեռքս պինդ բռնի՛ր,
Լողալ չգիտեմ, Տե՛ր, կընկղմեմ:
Ո՜վ Հիսուս Փրկիչ, ամեն,
Հիշի՛ր, որ ես մարդ եմ, Տե՛ր,
Ինձ մխիթարիր, այո՛,
Միակ հույսս Դու ես, Տեր (ալելուիա՜)։
2. Ինչո՞ւ կը ցածնաս, անհանգիստ կ’ըլլաս,
Ո՜վ իմ անձս, բա՛ց արա աչքերդ հուսո,
Ինչո՞ւ կը տրտմես ու կը շփոթվես,
Ո՜վ իմ անձս, ինչո՞ւ կտխրես:
Փառք տուր Աստծուն, ամեն,
Հիսուսի անվամբ կանչի՛ր,
Նրանից խնդրիր, այո՛,
Մի փոքրիկ, մաքուր, ջերմ լույս (ալելուիա՜):
3. Ինչո՞ւ կխորհես, թե մենակ ես դու,
Ո՜վ իմ անձս, ինչո՞ւ հուսահատ կըլլաս,
Մոռցա՞ր Հիսուսին` խաչին վրա գամված.
«Հա՛յր, Քո ձեռքդ կավանդեմ հոգիս»։
Ո՜վ Հիսուս Փրկիչ, ամեն,
Հիշի՛ր, որ ես մարդ եմ, Տե՛ր,
Ինձ մխիթարիր, այո՛,
Միակ հույսս Դու ես, Տեր, (ալելուիա՜)։
4. Ինչո՞ւ կնայես դուն մութ ամպերուն,
Ո՜վ իմ անձս, մի՛ մոռցիր, արև էլ կա,
Ամեն ցավ կանցնի ու կմոռացվի,
Արշալույսը շուտով կբացվի։
Փառք տուր Աստծուն, ամեն,
Հիսուսի անվամբ կանչի՛ր,
Նրանից խնդրիր, այո՛,
Մի փոքրիկ, մաքուր, ջերմ լույս (ալելուիա՜):
[end:song]
[start:song]
1. Հիսուսն ասաց Իր աշակերտներին.
«Արթո՛ւն կացեք, աղո՛թք արեք,
Ինձ է տրված ամեն իշխանություն
Երկնքում ու երկրի վրա։
2. Երբ լինեն աղետ ու կոտորածներ,
Արթո՛ւն կացեք դուք, Ի՛մ զավակներ,
Ես միշտ ձեզ հետ եմ, Ի՛մ սիրելիներ,
Հավատք ունեցեք, կհաղթեք։
3. Կլինեն և՛ սով, և՛ փորձություններ,
Կրակի բոցեր, սուր տագնապներ,
Ամբարիշտներն ահով կփախչեն՝
Փողոց նետելով ոսկիներ»։
4. Ավետարանը պիտի քարոզվի,
Բովանդակ աշխարհում տարածվի,
Ապաշխարեցե՛ք, ո՛վ ժողովուրդներ,
Մոտ է Հիսուսի գալուստը:
5. «Ահա գալիս եմ, դուք պատրաստ եղե՛ք,
Չլինի հիմար կույսեր լինեք,
Միշտ արթո՛ւն եղեք, Ի՛մ սիրելիներ,
Շուտով կգամ, ձեզ կտանեմ»:
[end:song]
[start:song]
1. Քեզնից ճառագած լույսերի ծովում
Որքա՜ն երազներ, հույզեր են ծնվում։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր
Քոնն է հավիտյան, մեր հզոր Աստված։
2. Սերդ մեր ճամփին լույս դարձավ անմար,
Սերդ մեր ճամփին հույս դարձավ անմար։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր
Քոնն է հավիտյան, մեր հզոր Աստված։
3. Սեր, խաղաղություն և սուրբ միություն
Դու ես մեզ տվել Քո սիրով անհուն։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր
Քոնն է հավիտյան, մեր հզոր Աստված։
4. Մեծ հույս ու հավատ մեզ պարգևեցիր
Եվ Քո սուրբ սիրով սրտեր վառեցիր։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր,
Օծի՛ր պարգևով Քո աստվածային։
5. Այդ սերը վառվեց բոլորիս սրտում,
Պայծառ բոցկլտաց բոլորիս հոգում։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր,
Օծի՛ր Սուրբ Հոգու անմար կրակով։
6. Այդ Քո սերն էր, որ մեզ այդպես գերեց,
Սերն` աստվածային, անշահախնդիր։
Օ՜, ի՜նչ անուշ սեր, օ՜, ի՜նչ քնքուշ սեր,
Օծիր մեզ սիրով Քո աստվածային։
[end:song]
[start:song]
1. Այսօր կուզեմ ես Քեզ տեսնել,
Աստվածային խոսքդ լսել,
Միայն Քո խոսքը ինձ կտա
Ճշմարիտ ճանապարհ և կյանք։
Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։
2. Բարի Աստված, միայն Դու ես
Որբին Հայր և աղքատին Տեր,
Ճիշտ ուղղություն մտքին տվողն
Դո՛ւ ես, Հիսուս, ամենազոր։
Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։
3. Այսօր կուզեմ Քեզ հանդիպել,
Կուզեմ սրտիս ցավը պատմել,
Ոչ մի բան չբուժեց ցավն իմ,
Դո՛ւ ես Բժիշկը ճշմարիտ։
Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։
4. Այսօր ես Քեզ Տեր եմ ընտրում,
Ե՛կ, բնակվիր Դու իմ սրտում,
Դո՛ւ ես, Հիսո՛ւս, կենաց ծառը,
Ով Քեզ ընտրի՝ պիտի ապրի։
Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։
5. Այսօր կուզեմ Քո սերն զգալ,
Գրկումդ հանգչել, Քեզ վայելել,
Չկա ուրիշ անուն, Հիսո՛ւս,
Այնպես թանկագին ու անուշ։
Այսօր միայն ես հասկացա՝
Դո՛ւ ես Աստվածը ճշմարիտ,
Կուզեմ փարվել այսօր ես Քեզ,
Սրտեր քննող Արքա՛ հզոր։
[end:song]