[start:song]
1. Ապրելով այս մեղքի աշխարհում՝
Եղել եմ Հիսուսից շատ հեռու,
Բայց Տիրոջ սերը մեծ
Ինձ մեղքից ազատեց,
Խաղաղություն տվեց հավիտյան։
2. Ո՜վ հոգի, դու փնտրի՛ր Հիսուսին,
Երբ փնտրես, կգտնես անպայման,
Ու տրվի՛ր դու Նրան
Քո ամբողջ էությամբ,
Ողջ մտքով ու սրտով հավիտյան։
3. Ալելուիա՜ կերգեմ Քեզ, Փրկիչ,
Ու սաղմոսներ կասեմ քնարով:
Եվ իմ սիրտը ես Քեզ
Նվիրեմ լիովին
Ու իմ հոգին, որ Դու փրկեցիր։
[end:song]
[start:song]
1. Գնում եմ ես Հիսուսիս տես,
Որ երկնքում լույս է հագել,
Հոր աջ նստած` բարեխոս է,
Սուրբի համար լույս փարոս է:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
2. Հենվեմ վեմիդ, քաշեմ լուծս,
Դու ես միայն Տերս, հույսս,
Հալածանքը սիրով տանեմ,
Հալածողիս սիրեմ, ներեմ:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
3. Տե՜ր, ինձ դու տո՛ւր կարողություն,
Տանջանքի մեջ՝ համբերություն,
Ների՛ր գործած սխալներս,
Դու ներող ես, ներո՛ղ Տերս:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
4. Դու ինձ գտար ու գրկեցիր,
Սեր, կյանք ու հույս շնորհեցիր,
Սիրո թևով ելնում եմ վեր,
Փարվում եմ Քեզ, իմ Տեր, իմ սեր:
Երկրի վրա ճամփաս փուշ է,
Բայց Քեզ գալը շատ անուշ է,
Խիստ է ծակում փուշն աշխարհի,
Ո՜վ Սուրբ Հոգի, Դու ինձ պահիր:
[end:song]
[start:song]
325
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Արև, աստղեր կխոսեն Իր մասին,
Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,
Ինչպես հայտնվեց լույսը խավարում։
Չկա զրույց, չկան նաև խոսքեր,
Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,
Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտերն`
Ընդունելու Արարչի մեծ փառքը։
2. Երկիրը Իր զորությունով շինեց,
Աշխարհը իմաստությունով հիմնեց,
Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,
Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։
Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,
Միջնորդ է քեզ Որդին աստվածային,
Նա քեզ համար խաչափայտին գամվեց,
Հաշտվի՛ր, քանի ժամանակ է տվել։
3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին`
Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,
Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով,
Թող փառավորվի Աստված մեր կյանքով։
Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,
Հաղորդ եղանք աստվածային լույսին,
Ուրախությամբ, երանությամբ լեցուն
Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։
[end:song]
[start:song]
1. Ժողովուրդն ենք մենք՝ սուրբ արյամբ գնված,
Մոտենանք Աստծո Գառին համարձակ,
Որ Գողգոթայում տառապանք տարավ,
Խաչվեց իմ և քո մեղքերի համար։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
2. Մեր կյանքը փոխեց, Իրեն մոտեցրեց
Ու խաչի ճամփան Նա մեզ ցույց տվեց,
Որ նայենք Իրեն, հիշենք Գողգոթան,
Երբեք չհիշենք անցած հին ճամփան։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
3. Անհուն փառք Իրեն՝ Աստծո Գառին,
Որ անգին արյամբ տվեց թողություն,
Մաքրեց մեղքերից ու ճերմակ արեց
Եվ էլ ավելի կյանք մեզ պարգևեց։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Փառք և օրհնություն երգենք մեր Աստծուն,
Որ Իր Որդով տվեց մեզ հարություն։
[end:song]
[start:song]
1. Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,
Դու ես բույրն ու համն իմ կյանքի,
Դու ես նպատակն իմ սրտի։
2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,
Դու ես հոգուս լույսն անսահման,
Դու՝ երկնից իջած հաց ու ջուր,
Պապակ սրտիս՝ անուշ աղբյուր։
3. Տեր իմ` գթած ու ողորմած,
Կենդանացրիր հոգիս մեռած,
Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,
Չարին իմ ներսից վանեցիր։
4. Իմ սիրտը Քեզ հիմա և միշտ,
Ապավենս եղիր ընդմիշտ,
Քո խոսքերով սնի՛ր հոգիս,
Քեզ կարոտ եմ հիմա և միշտ։
[end:song]
[start:song]
Սաղմ. 103
1. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս, (2)
Օրհնե՛ Տերը, իմ անձս։
2. Օրհնե՛ Տերը, ո՛վ իմ անձս,
Անոր բոլոր բարիքները մի՛ մոռնար,
Նա կներե քու մեղքերդ,
Կբժշկե քու ցավերդ,
Օրհնե՛ Տերը, իմ անձս։
[end:song]