[start:song]
«Ո՜վ դուք ծարավներ, եկե՛ք ջրի մոտ,
Դուք, որ փող չունեք, եկեք ու առեք
Առանց վճարի, հանց գինի ու կաթ,
Ինձանից խնդրեք, բարիք ստացեք։
Ջուր պիտի թափեմ ծարավի վրա,
Ինչպես անձրևը՝ չորության վրա,
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա:
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։
Սա Հովելի մարգարեությունն է,
Որ այս օրերում այն կատարվում է,
Եվ Երեմիային տված խոստումն է՝
Նոր ուխտի խոսքը, որ հաստատվում է։
Տաճարում կանգնած` Տերն աղաղակեց.
«Նա, ով ծարավ է, թող որ Ինձ մոտ գա,
Ինձ հավատացողից, ինչպես որ գրվեց,
Կենդանի ջրի աղբյուր կբխի»։
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։
[end:song]
[start:song]
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song:old]
Տեր կաղոթենք
Քո զավակներն ենք
Որ հավաքվել ենք այսօր
Եկել ենք աղոթելու
Լսիր մեր ձայն
Տեր կարիք ունենք
Ողորմությանդ շնորհքիդ
Այսօր Քեզ կաղոթենք:
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք: 1
Օրհնիր մեզ, կաղոթենք: 2
Քեզ կերգենք
Մինչ ձայն կբարձրանա
Թող փառքդ երկիրն լեցնի
Ինչպես օվկիան ջրի,
Տես սիրտը մեր
Մաքրի ամենը
Կանգնած ճանապարհին
Որ գամ Քեզ լիովին:
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք: 1
Օրհնիր մեզ, կաղոթենք: 2
Թեև քիչ ենք, բայց պատած ենք բազմությամբ
Որ անցել են այդ գետի այն կողմ
Եվ սա է այն երգը, որ կերգենք հավիտյան
Սուրբ է Տերը մեր:(8)
Ով Հայր մեր, որ երկնքումն ես
Սուրբ լինի անունը Քո
Ով Հայր մեր, լսիր երկնքից
Ներիր մեզ, կաղոթենք: 1
Օրհնիր մեզ, կաղոթենք: 2
[end:song:old]
[start:song:old]
Տեր, ի՜նչ գեղեցիկ ես,
Տեր, ի՜նչ հիանալի ես,
Տեր, ի՜նչ գեղեցիկ ես,
Քեզ կուզեմ երկրպագել։
Քո գեղեցկությունը, Տեր,
Երբեք չպիտի մարի,
Քո ըսքանչությունը, Տեր,
Հավիտյան պիտի փայլի։
[end:song:old]
[start:song:old]
Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Աչքերս լեցվում են արցունքներով
Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Շուրթերս բացվում են օրհնությունով
Սպասում եմ բաց սրտով
Քեզ իմ Տեր և Արքա
Սպասում եմ փափագով
Թագավոր թագավորաց
Սպասում եմ կարոտով
Որ կգաս Հոր փառքով
Վայելեմ Քեզ ջերմորեն
Կրծքիդ փարված
Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Սիրտս լեցվում է հեզությունով
Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Հոգիս բացվում է հայտնությունով
Սպասում եմ բաց սրտով
Քեզ իմ Տեր և Արքա
Սպասում եմ փափագով
Թագավոր թագավորաց
Սպասում եմ կարոտով
Որ կգաս Հոր փառքով
Վայելեմ Քեզ ջերմորեն
Կրծքիդ փարված
[end:song:old]
[start:song:old]
Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան
Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:
Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը
Կօրհնենք քո սուրբ անունը անդադար
Ինչու ես տրտում ով իմ անձ և ինչու ես շփոթված
Տիրոջդ հանձնիր ապագադ, կառաջնորդե ճանապարհդ
Դադարիր բարկությունից և թող տուր տրտմությանդ
Համբերիր և ըսպասիր Տիրոջդ
Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան
Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:
Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը
Կօրհնենք քո սուրբ անունը անդադար
Տվեք Տիրոջն փառք պատիվ, սիրեցեք նրան սուրբեր
Զորացեք և քաջացեք և նոր երգեր երգեցեք
Ուրախացեք արդարներ, ցնծությամբ աղաղակեք
Քանզի Տերը գալու է մեզ տուն տանելու համար
Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան
Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:
Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը
Կօրհնենք քո սուրբ անունը անդադար
[end:song:old]
[start:song]
1. Սիրո աղբյուր, թագավորի՛ր իմ մեջ,
Դու իմ կյանքի միակ բարեկամն ես,
Ես պարզում եմ ձեռքերս Քեզ, Հիսո՛ւս,
Եվ սպասում եմ իմ օգնությունը, Տե՛ր, Քեզանից:
Իմ ապավե՛ն, հասի՜ր ինձ օգնության,
Հիշի՜ր ինձ Քո բարության համար:
Տե՜ր, մի՛ թաքցնիր երեսդ ինձանից,
Թող տեսնի թշնամին, որ Դու օգնեցիր ինձ, Տե՛ր:
2. Տե՛ր, Քո խոսքով ապրեցնում ես Դու ինձ,
Բարձրացնում ես գլուխը ծառայիդ,
Որ մենք նայենք մեր թշնամիներին
Եվ միշտ սպասենք մեր օգնությունը, Տե՛ր, Քեզանից:
Իմ ապավե՛ն, հասի՜ր ինձ օգնության,
Հիշի՜ր ինձ Քո բարության համար:
Տե՜ր, մի՛ թաքցնիր երեսդ ինձանից,
Թող տեսնի թշնամին, որ Դու օգնեցիր ինձ, Տե՛ր:
Երանի՜ այն ամեն ազգին, որ կանչում է
Անունը Քո
Երանի՜ այն ամեն ազգին, որ կանչում է
Հիսուս:
[end:song]
[start:song:old]
1․Բոլոր ժողովուրդներ, միասին երգեցեք
Բարձրաձայն աղաղակեցեք Աստծուն
Բոլոր ժողովուրդներ, միասին երգեցեք
Ուրախացեք Տիրոջմով:
Երգեցեք Ալելույա։ 4
Երկրի վրա միակ մեր Տեր
Հիսուս Քրիստոս 2
Նա միակն է ողջ տիեզերքում
Տերն է միակ բոլորիս համար 2
Երգենք Ալելույա։ 4
2․Բոլոր ժողովուրդներ, միասին Ուրախացեք
Տիրոջմով Աղաղակեցեք Աստծուն
Բոլոր ժողովուրդներ, միասին ուրախացեք
Երկնքում Տիրոջմով:
Երգեցեք Ալելույա։ 4
Երկրի վրա միակ մեր Տեր
Հիսուս Քրիստոս 2
Նա միակն է ողջ տիեզերքում
Տերն է միակ բոլորիս համար 2
Երգեցեք Ալելույա։ 4
[end:song:old]