Home


[start:song]

111

1. Տիրոջ ահեղ գահուն առջև

Խոնարհեցեք սուրբ բերկրանքով,

Գիտցե՛ք, թե Տերն է սոսկ Աստված,

Կյանք ու մահ կուտա Իր ձեռքով։


2. Աստվածային Իր աջ հզոր

Մեզ արարեց ու մարդ ըրավ,

Երբ զերդ ոչխար էինք մոլոր,

Կրկին մեզ Իր փարախ բերավ։


3. Իր հոտն ենք. Իրն է մեր հոգին

Եվ մահացու այս կերպարանք,

Ի՞նչ փառք անվերջ տանք սրտագին,

Հզոր Աստված, Քո սուրբ անվան։


4. Մտնենք դռներդ օրհներգությամբ,

Մինչև երկինք ելլե մեր ձայն.

Եվ այս երկրի բյուր բարբառներ

Տաճարիդ մեջ արձագանք տան։


5. Անսահման է ողորմությունդ,

Եվ սերդ անհուն, անմահ է, Տե՛ր.

Ճշմարտությունդ՝ ժայռ հաստատուն,

Կեցցե՛, երբ որ անցնին դարեր։

[end:song]

[start:song]

216

1. Ինչպե՜ս եմ ես ուզում թռչել երկինք,

Քեզ մոտ լինել, Աստվա՛ծ իմ,

Միայն խնդրում եմ, զորացրո՛ւ Դու ինձ,

Խաղաղություն տուր սրտիս։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


2. Հաճախ տրտմությամբ լցվում է հոգիս,

Ուրախությունս՝ պակասում,

Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ,

Սիրտս Քեզ է սպասում։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


3. Ցավն է ծեծում երիտասարդ կուրծքս,

Խաղաղություն չեմ գտնում,

Այստեղ միայն արցունք է տեսածս,

Տանջվում եմ և տառապում։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


4. Իմ հոգին կարոտ է հանգստության

Օթևանում երկնային,

Տե՜ր Հիսուս, եղի՛ր Դու ինձ պահապան

Եվ ինձ հասցրո՛ւ սուրբ կյանքին։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։

[end:song]

[start:song]

63

1. Սրտիս մեջ կա անուշ երգ մ'այսօր,

Ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր,

Գտած եմ մի Բարեկամ,

Որ առանձին չմնամ,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։


Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝

Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,

Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,

Տերն ինծի մոտ երբ գիտնամ,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։


2. Վստահությամբ ես հիմա կերգեմ,

Իր ճամփաներն արդար են, գիտեմ,

Ալ ես մինակ չեմ քալեր,

Զի Տերն կյանքիս է ընկեր,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։


Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝

Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,

Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,

Տերն ինծի մոտ երբ գիտնամ,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։


3. Իր շնորհքով պիտ հաղթանակ շահիմ,

Իր զորությամբ հաստատուն կայնիմ,

Փորձությունք երբ հարձակին,

Փրկչին անվամբ հաղթվին,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։


Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝

Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,

Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,

Տերն ինծի մոտ երբ գիտնամ,

Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։

[end:song]

[start:song]

508

Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,

Առանց Իրեն կյանքը ոչինչ է։

Ինքն է աղբյուր կյանքի,

Ուրախություն սրտի,

Հիսուս Քրիստոս է Իր անունը:

Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը։


Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,

Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։


[end:song]

[start:song]

426

1. Այդ ի՜նչ խաղաղ աչքեր ունես,

Իմ ճերմակ աղավնի,

Դու օրհնություն բերիր տունս,

Իմ սպիտակ աղավնի։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։


2. Փոխեցիր իմ բնությունը՝

Տալով ինձ նոր ծնունդ,

Մտար հոգուս խարխուլ տունը՝

Տալով ինձ նոր սնունդ։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։

[end:song]

[start:song]

179

1. Երբ Տիրոջը մոտ ենք մենք,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուրախությամբ ցնծում ենք,

Իր Հոգին է մեր մեջ,

Մեզ Իր Հոգով լցնում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Սրտանց Իրեն պաշտում ենք,

Իր Հոգին է մեր մեջ։


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)


2. Տերն է մեր Հովիվը,

Իր Հոգին է մեր մեջ,

Նա մեզ միշտ պահպանում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է Նա փառքի,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր Սուրբ Հոգու զորությամբ

Իր Հոգին է մեր մեջ։


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)


3. Նա է ճշմարիտ ճամփան,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուր որ առաջնորդում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է գոհության,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր անունը մեծարենք,

Իր Հոգին է մեր մեջ


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)


[end:song]