[start:song:old]
Հիսուս դու ես իմ Տերը
Գնել ես ինձ քո արյունով
Հիսուս դու ես իմ Տերը
Օծել ես ինձ Սուրբ Հոգով։ 2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։ 2
Երբ ես քայլում եմ այս երկրում
Տեսնում եմ գործերը Քո
Երբ ես նայում եմ այս երկնքին
Տեսնում եմ փառքը Քո։ 2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։ 2
[end:song:old]
[start:song:old]
Ամբողջ իմ սրտով, (2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով 2
Իմ սերը քեզ եմ տալիս
Քանզի դու սկզբից սիրեցիր
Ամեն անգամ շուտ զարթնելիս
Փառք եմ Քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով, (2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով 2
Այս երգը Քեզ եմ երգում
Սիրտս լի է ուրախությամբ
Լցրել ես հոգիս արդարությամբ
Սիրով և ցնծությամբ 2
Ամբողջ իմ սրտով, (2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
[end:song:old]
[start:song:old]
Վեր է ամենից, Սուրբ անունը Քո Հիսուս
Վեր է ամենից, Քո գործերը Տեր Հիսուս
(Վեր է իմ մտքից Քո հրաշքները ով Տեր Հիսուս
Միակն է ուղղին Քո, որ տանում է դեպ երկինք 2)
Թույլ տուր Քեզ երգեմ ու փառաբանեմ
Թույլ տուր Քեզ հպվեմ, սիրեմ, փարվեմ
Թույլ տուր իմ կարոտն Քեզանից առնեմ
Երկնային վայելք Քո մեջ ապրեմ
Թույլ տուր իմ կարոտն Քեզանից առնեմ
Թող, որ պարուրվեմ Քո ներկայությանդ
Տկարություններս ես Քեզի պատմեմ
Հոգուս փափագներն իրականացնեմ
Աչքերս բացեմ միայն Քեզ տեսնեմ, Հիսուս
Շուրթերս բացեմ փառաբանությամբ, Հիսուս
(Իմ ականջը թող ձայնդ միշտ լսի ու ճանաչի
Իմ մտքի մեջ ես նորոգվեմ միշտ խոսքերովդ Տեր 2)
Թույլ տուր Քեզ երգեմ ու փառաբանեմ
Թույլ տուր Քեզ հպվեմ, սիրեմ, փարվեմ
Թույլ տուր իմ կարոտն Քեզանից առնեմ
Երկնային վայելք Քո մեջ ապրեմ
Թույլ տուր իմ կարոտն Քեզանից առնեմ
Թող, որ պարուրվեմ Քո ներկայությանդ
Տկարություններս ես Քեզի պատմեմ
Հոգուս փափագներն իրականացնեմ
[end:song:old]
[start:song:old]
Հպվիր ինձ Սուրբ Հոգի հպվիր (2)
Բարձրացրու դու ինձ բարձրացու
Վեր երկնից (3):
Կրկ. Միայն քո ձեռքերում
Սերն է ինձ պարուրում
Միայն քո ձեռքերում
Ջերմությամբ եմ լեցվում
Իմ Հայր սիրելի (2)
Օծիր ինձ Սուրբ Հոգի Օծիր (2)
Բարձրացրու Դու ինձ բարձրացրու 2
Վեր երկրից (3)
Կրկ. Միայն քո ձեռքերում
Սերն է ինձ պարուրում
Միայն քո ձեռքերում
Ջերմությամբ եմ լեցվում
Իմ Հայր սիրելի (2)
[end:song:old]
[start:song:old]
1.Քեզ եմ նվիրում սիրտը իմ
Քեզ եմ ընծայում, կյանքը իմ։ 2
Արա այն ինչ ուզում ես
Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում
Քեզ եմ ընծայվում ամբողջովին։ 2
Բարի, հաճելի, կատարյալ
Քո կամքը թող լինի, իմ կյանքում։ 2
[end:song:old]
[start:song:old]
Իմ Հիսուս, իմ Փրկիչ
Ոչ ոք չէ թե քեզ նման,
Օրհնում եմ ես ողջ կյանքիս մեջ
Կարող սիրույդ հրաշքները։
Իմ վահան, արարիչ
Աշտարակիդ զորությամբ։
Թող որ հավետ իմ անձի մեջ
Քեզ երկրպագեմ, ով Տեր։
Աղաղակիր ողջ երկիր դեպի Տեր,
Փառք, պատիվ և զորություն Արքային
Լեռներ խոնարհվեն և ծովերն գոռան
Քո անվանն փառավոր։
Քո ձեռքի գործերովդ ուրախ եմ ես,
Սիրում եմ հավիտյան կանգուն եմ հավետ
Քո խոստման չի համեմատվում ոչինչ
Ով Տեր։
[end:song:old]
[start:song]
1. Ո՜վ Հիսուս, Դու՝ մեծ սիրո աղբյուր,
Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, սիրող լինեմ,
Ո՜վ Հիսուս, Դու` խնդության աղբյուր,
Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, ուրախ լինեմ։
Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,
Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,
Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից
Հառաչանքն այս իմ սրտի խորքից.
Ողորմեա՜, իմ Տե՛ր։
2. Ո՜վ Հիսուս, խաղաղության աղբյուր,
Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, խաղաղ լինեմ:
Ո՜վ Հիսուս, համբերության աղբյուր,
Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ համբերեմ։
Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,
Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,
Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից
Հառաչանքն այս իմ սրտի խորքից.
Ողորմեա՜, իմ Տե՛ր։
3. Ո՜վ Հիսուս, Դու` քաղցրության աղբյուր,
Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, քաղցր լինեմ:
Ո՜վ Հիսուս, Դու` բարության աղբյուր,
Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, բարի լինեմ։
Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,
Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,
Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից
Հառաչանքն այս իմ սրտի խորքից.
Ողորմեա՜, իմ Տե՛ր։
4. Ո՜վ Հիսուս, Դու` հավատքի աղբյուր,
Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հավատամ:
Ո՜վ Հիսուս, Դու` հեզության աղբյուր,
Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հեզ լինեմ։
Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,
Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,
Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից
Հառաչանքն այս իմ սրտի խորքից.
Ողորմեա՜, իմ Տե՛ր։
[end:song]
[start:song]
1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):
Հիսուս ունենք (3) երկնքում,
Հիսուս ունենք (3) մեր սրտում:
[end:song]