[start:song]
1. Այնպես պատահեց, որ ինքս մի օր
Հոգով դարերի խորքը գնացի,
Զարմանահրաշ ու արտասովոր
Մի տեսարանի ես հանդիպեցի.
Սևասիրտ մարդիկ՝ տեսքով այլայլված,
Անմեղ մեկին էին տանջում կատաղի։
2. Եվ այնքան անգութ, այնքան գազազած
Չարչարում էին, ծաղրում անտեղի,
Իսկ Նա լուռումունջ, Իր խաչը ուսին,
Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,
Հաճախ էր ծնկում Նա խաչի տակին,
Այդպես տանջվելով` վերև էր հանում։
3. Ու շատ ցանկացա ես Նրան օգնել,
Օգնելով՝ խաչը Գողգոթա հանել
Եվ, մոռանալով ամեն-ամեն ինչ,
Նրա հետ մինչև Գողգոթա հասնել։
Ուզեցի ասել. «Ո՛վ կյուրենացի,
Հիմա էլ թող, որ ես ինքս տանեմ։
4. Գիտցիր՝ ցավող կա քեզանից բացի,
Ուզում եմ Փրկչիս բեռը ես տանել»։
Սակայն թշվառս, երբ որ սթափվեց
Սիրտս կեղեքող այդ տեսարանից,
Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,
Ես էի գթություն հայցում Հիսուսից։
Ծնկած խաչի տակ, ձեռքերս պարզած՝
Ասում էի. «Օգնի՜ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ»։
[end:song]
[start:song]
1. Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում,
Տեսնում եմ՝ ինչպես էի ես երեսիդ խփում
Ու սուրբ ձեռքերդ էի այն խաչին գամում,
Խորհում եմ՝ մի՞թե ունեմ ես ներում։
Բայց արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի իր մեջ մեծ զորություն։
Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,
Բացում ես մեզ կյանքի ճամփան,
Մոտեցնում ես մեզ Քո լույսին,
Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,
Մաքրում ես մեզ մեր մեղքերից,
Քաշում, հանում մահվան ճահճից
Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։
2. Երբ ես կանգնում եմ այն սուրբ արյան ներքո,
Հոսում է վրաս խոցված ոտքերից Քո,
Մաքրում, հանում է սպիներն անգամ մեղքի,
Մի ցանկապատ է դառնում անխախտելի,
Քանզի արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի իր մեջ մեծ զորություն։
Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,
Բացում ես մեզ կյանքի ճամփան,
Մոտեցնում ես մեզ Քո լույսին,
Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,
Մաքրում ես մեզ մեր մեղքերից,
Քաշում, հանում մահվան ճահճից
Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։
[end:song]
[start:song]
1. Վերքերս երգեր են դարձել,
Հոգսերս` աղոթք տենչալի,
Իսկ սերս Հիսուս է դարձել,
Դարձել է կարոտ ցանկալի:
Ուզում եմ գնալ, միանալ
Հիսուսին պաշտող սուրբերին,
Ուզում եմ գնալ ու մնալ,
Վայելել կյանքը այն վերին:
2. Հայացքս կտրում եմ հաճախ
Բորբոսնած, փտած այս հողից,
Իսկ հոգիս, ցնծալով, հաճախ
Ուզում է թռչել իր բնից:
Ուզում եմ գնալ, միանալ
Հիսուսին պաշտող սուրբերին,
Ուզում եմ գնալ ու մնալ,
Վայելել կյանքը այն վերին:
3. Մեր Տեր Հիսուսն է այդ Կյանքը
Ու Կյանքի սնման Աղբյուրը,
Իրեն է տրվելու ողջ փառքը,
Ոտքերին` մեր ջերմ համբույրը:
Ուզում եմ գնալ, միանալ
Հիսուսին պաշտող սուրբերին,
Ուզում եմ գնալ ու մնալ,
Վայելել կյանքը այն վերին:
[end:song]
[start:song]
1. Հիսուսի սերը մեծ է, անսահման,
Առատ հոսում է հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ շոյում է մեր հոգին.
Խորն է ու լայն՝ սերը աստվածային։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
2. Նա մեզ սիրեց` դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր «խաչե՜լ, խաչե՜լ» էին գոչում,
Բայց Նա այսօր բոլորին է կանչում։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
3. Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
4. Արի՛ շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բա՛ց, չլինի` ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
[end:song]
[start:song]
1. Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց,
Որ Իր միածին Որդուն տվեց,
Քեզ համար զոհեց, որ դու չկորսվես,
Ապրես Նրա կյանքով հավիտյան։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։
2. Քեզ հետ է միշտ, չի լքի Նա քեզ,
Քո կողքին է Նա, Նա սիրում է քեզ,
Նայի՛ր Նրան և դու կտեսնես՝
Սեր է Աստված, սեր է անսահման։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։
[end:song]
[start:song]
1. Այս կյանքս պատերազմ է, և մենք՝ զինվորներ,
Մեղքի և սատանի դեմ կմարտնչինք:
Իրավ, խորամանկ են մեր թշնամիներ,
Բայց Քրիստոսի պես մենք զորապետ ունենք։
Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,
Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,
Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար
Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։
2. Բաց է քեզի համար Աստծո զինարան,
Նա կը հագցնե քեզ Յուր արդարությամբ,
Գլխիդ կդնե սաղավարտ փրկության
Եվ մեջքդ կկապե Յուր ճշմարտությամբ։
Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,
Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,
Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար
Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։
3. Արթուն կենալով և աղոթք ընելով՝
Մեր բոլոր զենքերն կմնան միշտ փայլուն,
Եվ կաճենք օրեցօր Աստծո Խոսքով
Եվ Նրա շնորհքով կլինենք հաստատուն։
Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,
Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,
Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար
Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։
4. Անթիվ փորձությունք կան մեր ճանապարհին,
Սակայն ամենին Հիսուսով կհաղթենք,
Եվ Հորդանան գետից անցնելու պահին
Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք։
Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,
Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,
Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար
Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։
[end:song]