Home


[start:song]

325

1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,

Արև, աստղեր կխոսեն Իր մասին,

Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,

Ինչպես հայտնվեց լույսը խավարում։

Չկա զրույց, չկան նաև խոսքեր,

Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,

Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտերն`

Ընդունելու Արարչի մեծ փառքը։


2. Երկիրը Իր զորությունով շինեց,

Աշխարհը իմաստությունով հիմնեց,

Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,

Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։

Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,

Միջնորդ է քեզ Որդին աստվածային,

Նա քեզ համար խաչափայտին գամվեց,

Հաշտվի՛ր, քանի ժամանակ է տվել։


3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին`

Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,

Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով,

Թող փառավորվի Աստված մեր կյանքով։

Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,

Հաղորդ եղանք աստվածային լույսին,

Ուրախությամբ, երանությամբ լեցուն

Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։

[end:song]

[start:song]

309

1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

Ուրանամ իմ փափուկ անձս:

Ավետարանն առնեմ, գնամ,

Տիրոջ գործում չծուլանամ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,

Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:

Օտարական թեկուզ լինեմ,

Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝

Հյուրընկալող զավակ լինեմ,

Վիրավորի վերքը կապեմ

Ու Քեզ սիրով փառաբանեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ

Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,

Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,

Երջանիկ եմ, զավակն եմ Քո:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


[end:song]

[start:song]

16

1. Մեր լավագույն օրերն անգին

Եվ զորեղ, թարմ ուժերն մարտական

Մենք կզոհենք Տեր Հիսուսին՝

Որպես նվեր պատվական, պատվական։

Ի՞նչն է այնքան մեզ հաճելի,

Քան Հիսուսին ծառայել,

Կյանքներս առողջ և սիրով լի

Տեր Հիսուսին նվիրել, նվիրել։


2. Լսո՞ւմ ես, մեզ Նա կանչում է,

Զոհվելու ժամ, եղբարք, արդ հնչեց,

Հապաղելու ժամանակ չէ,

Տե՛ս, Նա մեզ կյանք պարգևեց, պարգևեց։

Եղբարք, պահենք վեր մեր դրոշը

Անվամբ անհաղթ մեր Փրկչի,

Թող այրի Սուրբ Հոգու կրակ

Զոհերն մեր ի սեր խաչի, սեր խաչի։


3. Հիսուսով մենք միշտ համարձակ

Մեղքի դեմ շարունակ պիտ կռվենք,

Կորչում են, տես, բազում մարդիկ,

Բարի լուր նրանց հաղորդենք, հաղորդենք։

Թող սպառնա մեզ դաժան մահ,

Մեռնելուց չենք սարսափի,

Մեր երգերով թշնամուն՝ ահ,

Կստիպենք մենք՝ շուտ փախչի, շուտ փախչի։


[end:song]

[start:song]

158

1. Մանկության վաղ տարիներին՝

Կյանքի ուրախ շրջանում,

Մենք ձգտում ենք Տեր Հիսուսի

Պատվերը կատարելու։


Աստծո այգում գործի համար

Մենք պատրաստ ենք գործելու,

Օրը կարճ է, չծուլանանք,

Ժամանակ չէ քնելու։


2. Սիրենք անունը Հիսուսի,

Նրա մասին միշտ խոսենք,

Նրա ողորմությամբ երկնային

Մարդկանց փրկության կանչենք։


Աստծո այգում գործի համար

Մենք պատրաստ ենք գործելու,

Օրը կարճ է, չծուլանանք,

Ժամանակ չէ քնելու։


3. Մեր ուժերը նվիրելով

Մարդկանց փրկության համար,

Կյանքի լուծը հեշտացնելով՝

Տանենք սիրո աշխատանք:


Աստծո այգում գործի համար

Մենք պատրաստ ենք գործելու,

Օրը կարճ է, չծուլանանք,

Ժամանակ չէ քնելու։


[end:song]

[start:song]

511

1. Դժվարության պահին միշտ

Դու ես ինձ օգնում անվերջ,

Միայնության, վշտի մեջ

Դու ես ինձ մխիթարում։


Ճամփան այս դժվար է շատ,

Ու փշերն են այն պատել,

Սակայն նեղ ճամփան այս

Հարազատ է ինձ դարձել։


2. Թշնամու նետերը բյուր

Ինձ խոցել են միշտ ուզում,

Բայց ես ճամփով այս փշոտ

Ընթանում եմ դեպ Հիսուս:


Ճամփան այս դժվար է շատ,

Ու փշերն են այն պատել,

Սակայն նեղ ճամփան այս

Հարազատ է ինձ դարձել։


[end:song]

[start:song]

503

1. Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում

Ու չգիտեն, թե ինչու են ապրում։


Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,

Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,

Ով հավատա, նա կփրկվի։ (2)


2. Հիսուսն Աստված է և Աստծո Որդի,

Երկիր ուղարկվեց, որ մարդկանց փրկի:


Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,

Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,

Ով հավատա, նա կփրկվի։ (2)


3. Մարդի՛կ, ճանաչե՛ք ձեզ Ստեղծողին

Ու փառաբանե՛ք Հիսուս Քրիստոսին։


Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,

Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,

Ով հավատա, նա կփրկվի։ (2)


[end:song]