Home


[start:song:old]

578

Տերն է փրկությունը մեր

Հույսն է Նա և զորությունը մեր

Տերն է ապավենը մեր սրտի

Եվ մենք չարից չենք սարսափի (2)


Հույսն է և պաշտպանը մեր

Ազատող փրկող Աստված է Նա

Երգն է մեր և ուժն է մեր

Եվ երբեք մենք չարից չենք վախենա (2)

Տերն է փրկությունը մեր

Հույսն է Նա և զորությունը մեր

Տերն է ապավենը մեր սրտի

Եվ մենք չարից չենք սարսափի (2)


Գոհությամբ գանք Նրա առջև

Փառք տանք Աստծուն որ մեզ փրկեց

Ցնծությամբ գանք Նրա առջև

Փառք տանք Աստծուն որ մեզ փրկեց (2)


Տերն է փրկությունը մեր

Հույսն է Նա և զորությունը մեր

Տերն է ապավենը մեր սրտի

Եվ մենք չարից չենք սարսափի (2)


[end:song:old]

[start:song:old]

518

1. Տերն է իմ լույսն ու փրկությունը

Ես ոչ ոքից չեմ վախենում

Տերն է իմ կյանքի ապավենը

Ես ոչ ոքից չեմ վախենում


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից:


2. Թեւ վրաս զորքի բանակ ելնի

Իմ սիրտը երբեք չի վախենա

Թեւ թշնամին ինձ պաշարի

Դարձյալ ես վստահ պիտի լինեմ:


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից:


[end:song:old]

[start:song:old]

498

1.Հիսուս ես սիրում եմ Քեզ

Չեմ կարող ապրել առանց Քեզ

Հիսուս ես սիրում եմ Քեզ

Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ։


Դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր

Բժշկում ես ինձ ցավերից բոլոր

Ազատում ես ինձ ոսոխներից բոլոր

Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ։ 2


2.Հիսուս ես սիրում եմ Քեզ

Չեմ կարող ապրել առանց Քեզ

Հիսուս ես սիրում եմ Քեզ

Կյանք չունեմ ով Տեր իմ առանց Քեզ։


Նորոգում ես ինձ Դու Քո խոսքերով

Պսակում ես իմ կյանքը բարությամբ

Կշտացնում ես ինձ ողորմությունով

Տեր ամենակալ ես սիրում եմ Քեզ։ 2


[end:song:old]

[start:song:old]

490

Տերն իմ, Սերն իմ, Կյանքն իմ,

Տեր Հիսուս։ 2


Ես Քո Հոգովն եմ կենդանի,

Ես Քո կյանքովն եմ երջանիկ

Դու իմ Աստված։ 4

[end:song:old]

[start:song:old]

720

Թույլ տուր մնամ

Տեր Քո Տաճարում: 4


Որ տեսնեմ մեծությունդ

Վայելեմ ներկայությունդ

Անսահման ողորմությունդ

Թույլ տուր մնամ: 2


Փառավոր ներկայություն

Անսահման երջանկություն

Ծագեցնող Քո Տաճարում

Թույլ տուր մնամ: 2

Քո Տաճարում

[end:song:old]

[start:song:old]

733

1.Կա մի աշխարհ լուսե

Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,

Ուր կա մի էակ լուսե

Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:

Եվ լուսավորում խավարած հոգիներին

Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին

ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: 2


2.Կա մի աշխարհ լուսե

Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում

Նա է, որ պարզած ձեռքով

Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:

Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին

Ու բոցավառում պատրույգը մարած լամպի

Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: 2

[end:song:old]


[start:song:old]

693

Տիրոջ Հիսուսին Հուսացողները

Սիոն սարի նման են

Որ չեն շարժվում և չեն երերում

Այլ կենում են հավիտյան


Երուսաղեմի շուրջը սարեր կան

Այնպես Տերն է իր ժողովրդին

Երուսաղեմի շուրջը սարեր կան

Այնպես էլ Տերն է մեզի


Տերը Սիոնին ընտրեց հավանեց

Եվ նրան իր ձեռքով կառուցեց

Նրան հավիտյան իր հանգիստը դարձրեց

Նրանում բնակվել որոշեց


Երուսաղեմի շուրջը սարեր կան

Այնպես Տերն է իր ժողովրդին

Երուսաղեմի շուրջը սարեր կան

Այնպես էլ Տերն է մեզի


[end:song:old]


[start:song:old]


745

Օրհնեցեք Տիրոջը ով նրա հրեշտակներ

Զորությամբ որ կատարում եք Նրա խոսքը

Օրհնեցեք Տիրոջը ով Նրա բոլոր զորքեր

Զորությամբ որ կատարում էք Նրա կամքը


Օրհնենք, օրհնենք, օրհնենք, մենք Նրան

Օրհնենք մենք Նրան


Օրհնեցեք Տիրոջը ով բոլոր արարածներ

Քանզի Նա արժանի է օրհնության

Օրհնեցեք Տիրոջը տերության ամեն վայրում

Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան


Օրհնենք, օրհնենք, օրհնենք, մենք Նրան

Օրհնենք մենք Նրան


[end:song:old]