Home


[start:song]

418

1. Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում,

Տեսնում եմ՝ ինչպես էի ես երեսիդ խփում

Ու սուրբ ձեռքերդ էի այն խաչին գամում,

Խորհում եմ՝ մի՞թե ունեմ ես ներում։

Բայց արյունը Քո, այն սուրբ արյունը Քո

Ունի իր մեջ մեծ զորություն։


Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,

Բացում ես մեզ կյանքի ճամփան,

Մոտեցնում ես մեզ Քո լույսին,

Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,

Մաքրում ես մեզ մեր մեղքերից,

Քաշում, հանում մահվան ճահճից

Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։


2. Երբ ես կանգնում եմ այն սուրբ արյան ներքո,

Հոսում է վրաս խոցված ոտքերից Քո,

Մաքրում, հանում է սպիներն անգամ մեղքի,

Մի ցանկապատ է դառնում անխախտելի,

Քանզի արյունը Քո, այն սուրբ արյունը Քո

Ունի իր մեջ մեծ զորություն։


Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,

Բացում ես մեզ կյանքի ճամփան,

Մոտեցնում ես մեզ Քո լույսին,

Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,

Մաքրում ես մեզ մեր մեղքերից,

Քաշում, հանում մահվան ճահճից

Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։


[end:song]

[start:song]

469

1. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Ամենագեղեցիկն ինձանում իրականացրիր,

Հրեշտակներն էլ երգում են, թե ինձ ի՜նչ տվեցիր՝

Սերդ, որ երբեք վերջ չունի։


Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,

Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,

Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,

Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։


2. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Սերդ խափանեց հոգուս գիշերը,

Արդ Քեզ եմ ես դարձել, սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր,

Քեզ է ուղղված իմ սրտի կանչը։


Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,

Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,

Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,

Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։


[end:song]

[start:song]

164

1. Աստծո սերը մեծ է շատ,

Անսահման է ու անհուն,

Աստծո սերը մեծ հրաշք է,

Օգնում է մնալ կանգուն։


Աստծո սերը, Աստծո սերը

Մեր հոգին է ջերմացնում,

Աստծո սերը, Աստծո սերը

Հավիտյան կյանք է շնորհում։ (2)


2. Աստծո հրաշք սիրուց զատ

Չկա ուրիշ ոչ մի սեր,

Թե չլիներ Աստծո սերը,

Հիսուս չէր իջնի, խաչվեր։


Աստծո սերը, Աստծո սերը

Մեր հոգին է ջերմացնում,

Աստծո սերը, Աստծո սերը

Հավիտյան կյանք է շնորհում։ (2)


[end:song]

[start:song]

24

ՀԵ 112

1. Կուզե՞ս ազատ ըլլալ մեղքի բեռեն,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Կուզե՞ս հաղթող ըլլալ չարին ամեն,

Մեծ զորություն կա արյան մեջ։


Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին արեան մեջ,

Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին անգի՜ն արյան մեջ։


2. Կուզե՞ս ազատ ըլլալ չար կիրքերեն,

Մեծ զորություն կա սուրբ արեան մեջ,

Եկ, լվացվե Գողգոթա աղբյուրեն,

Մեծ զորություն կա արյան մեջ։


Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին արեան մեջ,

Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին անգի՜ն արյան մեջ։


3. Կուզե՞ս ըլլալ քան զձյուն սպիտակ,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Մեղքիդ բիծերն անհետին արյան տակ,

Մեծ զորություն կա արյան մեջ։


Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին արեան մեջ,

Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին անգի՜ն արյան մեջ։


4. Կուզե՞ս Տիրոջդ՝ Հիսուսին ծառայել,

Մեծ զորություն կա սուրբ արյան մեջ,

Միշտ Իր անվան օրհնություն ալ երգել,

Մեծ զորություն կա արյան մեջ։


Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին արեան մեջ,

Զորություն կա մեծ և հրաշալի

Գառնուկին անգի՜ն արյան մեջ։


[end:song]

[start:song]

113


1. Հիսուսի ե՛կ, Հիսուսի ե՛կ,

Հիսուսի ե՛կ այսօր,

Այսօր Հիսուսի ե՛կ,

Հիսուսի ե՛կ այսօր։


2. Կփրկե քեզ այսօր։

Հավատա դուն այսօր։

Կընդունե քեզ այսօր։

Ո՜հ, կանչե զԻնք այսօր։

Կլսե քեզ այսօր։


3. Կներե քեզ այսօր։

Կմաքրե քեզ այսօր։

Կսիրե քեզ այսօր։

Մի՛ մերժեր զԻնք այսօր։


[end:song]

[start:song]

22

1. Լուսո բլրան վրա կանգնած,

Ո՛վ զինվոր Քրիստոսի,

Օն, ե՛լ, պայքարդ մղե հառաջ,

Զի օրն շուտ վախճանի։

Մեր թշնամվույն ճակտին մղենք

Մեր զորությունն ուժգին,

Հավատքն է հաղթություն, գիտենք,

Որ հաղթե աշխարհին։


Հավատքն է հաղթություն, (2)

Ո՜հ, փառավոր հաղթություն,

Որ հաղթե աշխարհին։


2. Իր սերն է դրոշ՝ վեր մեր գլխուն,

Մեր սուրն՝ Տիրոջ պատգամն,

Քայլենք ճամփան այն սուրբերուն,

Որ հոս պայքարեցան։

Ինչպես անոնք, նման մրրկի,

Թշնամվույն խոյացան,

Նույն հավատքով մենք ալ պիտի

Հասնինք ստույգ հաղթության։


Հավատքն է հաղթություն, (2)

Ո՜հ, փառավոր հաղթություն,

Որ հաղթե աշխարհին։


3. Ան, որ հաղթող է թշնամվույն,

Ճերմակ զգեստ հագնի,

Ի մեջ սրբոց Իրեն անուն

Փառքով պիտ դավանի։

Ուստի, հառա՛ջ լուսո բլրեն,

Սրտեր՝ լեցուն սիրով,

Փախչին զորք խավարի ամեն

Հիսուսի անունով։


Հավատքն է հաղթություն, (2)

Ո՜հ, փառավոր հաղթություն,

Որ հաղթե աշխարհին։


[end:song]