[start:song]
1. Ինչո՞ւ կմերժես դու հրավերը
Խաչյալ Փրկչի, որ կըսե՝ եկուր,
Կլվա քեզ քո պիղծ մեղքերեն
Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
2. Տե՛ս, ինչպես գամված Նա խաչին վրա,
Անտրտունջ քեզ համար կզոհվի,
Տե՛ս, ինչպես վշտահար Նա կուլա
Ու ջերմ սիրով քեզի կնայե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
3. Ե՛կ, շուտով խաչին տակ ծնրադրե
Ու մեղքերդ Անոր խոստովանե,
Ե՛կ այսօր աշխարհեն հրաժարե
Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
4. Եթե հիմա հրավերն դու մերժես,
Անոր Սուրբ Հոգին կվշտացնես,
Եվ գուցե այս վերջին անգամն է,
Որ Նա քո սրտի դուռն կզարնե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
[end:song]
[start:song]
1. Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ:
Տե՜ր, շատ լավ գիտեմ` կտեսնես իմ սիրտս,
Մեղքերով ճնշված, մեղապարտ իմ սիրտս։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
2. Խիղճս կտանջե զիս ցորեկ-գիշեր
Եվ կամբաստանե Քու առջևդ, Տե՛ր,
Կուզեմ ազատվիլ հոգեկան այս խռովքեն
Ու թիթեռի պես թեթև ըլլալ մշտորեն։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
3. Ծարաված սրտով աղբյուրիդ կուգամ,
Քաղցած ու հոգնած` ահա Քեզի կուգամ,
Ճաշակել կուզեմ երկնային մանանայեդ
Ու խմել կենաց հավիտենական ջուրեն։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
4. Քու հզոր ձեռքովդ վերցուր զիս տիղմեն
Եվ ազատե զիս մեղքի այս փոսեն։
Գողգոթայի խաչին վրա թափված արյամբ
Թողություն շնորհե՛, ո՜վ իմ Աստվածս օրհնյալ։
Մեղքերովս, Տե՜ր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տե՜ր, հիմա Քեզի կուգամ։
[end:song]
[start:song]
1. Մի՛ հիշիր մեր առաջվա անօրենությունները,
Թող շուտով մեզ վրա հասնեն Քո ողորմությունները.
Ինչո՞ւ ասեն հեթանոսները.
«Ո՞ւր է նրանց Աստվածը»։
Քո անվան փառքի համար օգնիր մեզ, օգնիր մեզ,
Ով մեր փրկության Աստված: (2)
Քո անվան փառքի համար փրկիր մեզ, փրկիր մեզ
Ու մեր մեղքերը ներիր: (2)
2. Տե՛ր, մենք Քո ժողովուրդն ու արոտիդ գառնուկներն ենք,
Հավիտյան Քեզ կգովենք (2)
Ու Քո փառքը պիտի մենք
Պատմենք սերնդեսերունդ։
Քո անվան փառքի համար օգնիր մեզ, օգնիր մեզ,
Ով մեր փրկության Աստված: (2)
Քո անվան փառքի համար փրկիր մեզ, փրկիր մեզ
Ու մեր մեղքերը ներիր: (2)
[end:song]
[start:song]
1.Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։ (2)
Եկուր խմե, մեղրեն ավելի քաղցր է Ան,
Հագեցուր անձդ, հագեցուր ամբողջ հոգիդ։
Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։
2.Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց: (2)
Եկուր լվացվե Իր թափած սուրբ արյունով
Մաքրե Քու անձդ, մաքրե Քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց:
3.Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ:(2)
Եկուր լուսավորվե մահացու խավարեն
Մաքրե քու անձդ, մաքրե քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ:
[end:song]
[start:song]
1. Որքա՜ն կուզեմ, օրհնյա՜լ Տեր իմ,
Փարվեմ Քո կրծքին,
Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր,
Բացեմ սիրտը իմ։
Բացատրես ինձ Քո սերն անհուն,
Որ ես հասկանամ
Եվ այս ունայն կյանքի մեջ
Քեզ չմոռանամ։
2. Ձեռքերիդ մեջ է կյանքը իմ
Այնտեղ՝ երկնքում,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Քեզ են գովերգում։
Թագավորի՛ր Դու իմ սրտում
Երկնային փառքով,
Որ ձգտի երկինք սիրտն իմ,
Ապրեմ Քեզանով։
3. Ո՜վ Տեր, Դու շատ բարձրերում ես,
Բայց սրտով՝ խոնարհ,
Քո փառքը երկնքից վեր է,
Ու սերդ՝ անմար։
Թագավորի՛ր Դու իմ սրտում,
Լինեմ ես խոնարհ,
Տեսնեմ սերդ իմ կյանքում,
Ապրեմ Քեզ համար։
[end:song]
[start:song]
1. Հիսուսն է կյանքը ու ճանապարհը,
Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։
Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք,
Դե, եկե՛ք փառաբանենք Նրան։
Ալելուիա, (2)
Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։
2. Դու` կյանքի աղբյուր,
Դու` լույսի աղբյուր,
Դու սիրո աղբյուր ես, ի՛մ Հիսուս։
Դու թագավոր ես,
Դու փառավոր ես,
Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։
[end:song]