[start:song]
1. Օ՜, իմ սուրբ Աստված,
Ես Քեզ եմ ձգտում,
Քանզի Քեզ մոտ եմ հանգիստ գտնում։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
2. Գիտեմ, որ Քեզ մոտ
Կա ուրախություն,
Հավիտենական երջանկություն:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
3. Ոչ ոք չի կարող
Ինձանից վերցնել
Այն կյանքը, որ Դու ես պարգևել։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
4. Եվ վերջին օրը,
Երբ գաս երկնքից,
Հույս ունեմ՝ կտանես նաև ինձ:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
[end:song]
[start:song]
1. Սիրում եմ (3) Քեզ, ի՛մ Տեր, (2)
Դու ես ճանապարհը,
Դու ես ճշմարտությունը,
Դու ես կյանքը,
Դու ես հարությունը,
Դու ես երկնքի դուռը,
Դու ես զորությունը,
Դու ես հանճարը,
Դու ես կենաց խոսքը։
2. Սիրում եմ (3) Քեզ, ի՛մ Տեր, (2)
Դու ես իմ ասպարը,
Դու ես իմ վահանը,
Դու ես իմաստությունը,
Դու ես սրբությունը,
Դու ես փրկությունը,
Դու ես արդարությունը,
Դու ես, ՈՐ ԷՆ,
Եվ որ պիտի գաս:
[end:song]
[start:song]
1. Այնպես պատահեց, որ ինքս մի օր
Հոգով դարերի խորքը գնացի,
Զարմանահրաշ ու արտասովոր
Մի տեսարանի ես հանդիպեցի.
Սևասիրտ մարդիկ՝ տեսքով այլայլված,
Անմեղ մեկին էին տանջում կատաղի։
2. Եվ այնքան անգութ, այնքան գազազած
Չարչարում էին, ծաղրում անտեղի,
Իսկ Նա լուռումունջ, Իր խաչը ուսին,
Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,
Հաճախ էր ծնկում Նա խաչի տակին,
Այդպես տանջվելով` վերև էր հանում։
3. Ու շատ ցանկացա ես Նրան օգնել,
Օգնելով՝ խաչը Գողգոթա հանել
Եվ, մոռանալով ամեն-ամեն ինչ,
Նրա հետ մինչև Գողգոթա հասնել։
Ուզեցի ասել. «Ո՛վ կյուրենացի,
Հիմա էլ թող, որ ես ինքս տանեմ։
4. Գիտցիր՝ ցավող կա քեզանից բացի,
Ուզում եմ Փրկչիս բեռը ես տանել»։
Սակայն թշվառս, երբ որ սթափվեց
Սիրտս կեղեքող այդ տեսարանից,
Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,
Ես էի գթություն հայցում Հիսուսից։
Ծնկած խաչի տակ, ձեռքերս պարզած՝
Ասում էի. «Օգնի՜ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ»։
[end:song]
[start:song]
1. Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր,
Ան կըլլա թանկագին քեզի ամեն օր,
Իրեն աշակերտն ես և Իր խոսքով լի,
Սուրբ Հոգին կուտա քեզ և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
2. Անհուն սիրույն համար փառք տանք Գառնուկին,
Որ եկավ այս աշխարհ տունեն երկնային,
Սուրբերը թող երգեն փառք Անոր անվան,
Որ արյամբ Իր կնքեց գործն մեր փրկության։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
3. Ե՛կ Իրեն հավատքով, շուտ հրավերն լսե՛,
Հանձնե՛ ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,
Գնա՛, քեզ կընդունի Փրկիչն պաշտելի,
Կթափե օրհնություն և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
[end:song]
[start:song]
1. Դուք գիտե՞ք, թե հիմա ում եմ ես շատ սիրում,
Դուք գիտե՞ք, թե հիմա ում եմ ես աղոթում:
Ես ունեմ Տեր Հիսուս, մեծ Փրկիչ ինձ համար
Եվ հոգով պատրաստ եմ սիրտս տալու Նրան։
Տեր Հիսո՜ւս, Տեր Հիսո՜ւս,
Աղաչում եմ, Փրկի՛չ,
Ինձ էլ ա՛ռ թևիդ տակ,
Խնդրում եմ, ողորմի՜ր։
2. Թողել եմ ես բոլոր աշխարհիկ գործերը,
Իմ առջև բացվել են հոգևոր դռները։
Ով փնտրի՝ կգտնի, թե սրտով ցանկանա,
Թակողին կբացվի, թե հոգով կամենա։
Տեր Հիսո՜ւս, Տեր Հիսո՜ւս,
Աղաչում եմ, Փրկի՛չ,
Ինձ էլ ա՛ռ թևիդ տակ,
Խնդրում եմ, ողորմի՜ր։
3. Ուր էլ որ մենք լինենք, Տերը մեզ կտեսնի,
Ինչ էլ որ մենք խոսենք, Հիսուսը կլսի,
Իսկ եթե սխալվենք ու շեղվենք Իր ճամփից,
Հավատքով աղոթենք՝ ներում կպարգևի։
Տեր Հիսո՜ւս, Տեր Հիսո՜ւս,
Աղաչում եմ, Փրկի՛չ,
Ինձ էլ ա՛ռ թևիդ տակ,
Խնդրում եմ, ողորմի՜ր։
[end:song]
[start:song]
1. Ժողովուրդն ենք մենք՝ սուրբ արյամբ գնված,
Մոտենանք Աստծո Գառին համարձակ,
Որ Գողգոթայում տառապանք տարավ,
Խաչվեց իմ և քո մեղքերի համար։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
2. Մեր կյանքը փոխեց, Իրեն մոտեցրեց
Ու խաչի ճամփան Նա մեզ ցույց տվեց,
Որ նայենք Իրեն, հիշենք Գողգոթան,
Երբեք չհիշենք անցած հին ճամփան։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
3. Անհուն փառք Իրեն՝ Աստծո Գառին,
Որ անգին արյամբ տվեց թողություն,
Մաքրեց մեղքերից ու ճերմակ արեց
Եվ էլ ավելի կյանք մեզ պարգևեց։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Փառք և օրհնություն երգենք մեր Աստծուն,
Որ Իր Որդով տվեց մեզ հարություն։
[end:song]