[start:song]
1.Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։ (2)
Եկուր խմե, մեղրեն ավելի քաղցր է Ան,
Հագեցուր անձդ, հագեցուր ամբողջ հոգիդ։
Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։
2.Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց: (2)
Եկուր լվացվե Իր թափած սուրբ արյունով
Մաքրե Քու անձդ, մաքրե Քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց:
3.Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ:(2)
Եկուր լուսավորվե մահացու խավարեն
Մաքրե քու անձդ, մաքրե քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ: (2)
[end:song]
[start:song:old]
1. Զորությունդ պիտ փառաբանեմ
Օրհնությունովդ պիտ ցնծամ
Քանզի Դու ինձ պահապան եղար
Ու նեղության օրն ապավեն:(2)
Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ
Շնորհակալ եմ Քո սիրո համար
Շնորհակալ եմ:
2. Օհ իմ զորության Աստված ես Դու
Քեզ սաղմոս պիտի երգեմ
Ու իմ պահապան Աստված ես Դու
Քեզ պիտի փառաբանեմ:
Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ
Շնորհակալ եմ Քո սիրո համար
Շնորհակալ եմ:
[end:song:old]
[start:song:old]
Թույլ տուր մնամ
Տեր Քո Տաճարում: 4
Որ տեսնեմ մեծությունդ
Վայելեմ ներկայությունդ
Անսահման ողորմությունդ
Թույլ տուր մնամ: 2
Փառավոր ներկայություն
Անսահման երջանկություն
Ծագեցնող Քո Տաճարում
Թույլ տուր մնամ: 2
Թույլ տուր մնամ
Տեր Քո Տաճարում: 2
Որ տեսնեմ մեծությունդ
Վայելեմ ներկայությունդ
Անսահման ողորմությունդ
Թույլ տուր մնամ: 2
Փառավոր ներկայություն
Անսահման երջանկություն
Ծագեցնող Քո Տաճարում
Թույլ տուր մնամ: 2
Քո Տաճարում
[end:song:old]
[start:song:old]
Քո Հոգով զորությամբ լցրու կյանքս ամբողջ 2
Երկրպագում եմ Քեզ կյանքով իմ ամբողջ
Երկրպագում եմ Քեզ հոգով ու սրտով
Երկրպագում եմ Քեզ գիտեմ վստահ եմ
Դու իմ Տերն ես 2
[end:song:old]
[start:song:old]
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ (2)
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Ես գալիս եմ դեպ Քեզ
Դու Տեր ես Դու իմ Էլոհիմ
Երկրպագում եմ Քեզ
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Էությունդ ինձ հայտնիր
Տուր տեսնել ինձ Քո փառքը
Ես ուզում եմ ճանաչել (2)
[end:song:old]
[start:song:old]
1. Սիրո աղբյուր, թագավորիր իմ մեջ,
Դու իմ կյանքի միակ բարեկամն ես,
Ես պարզում եմ ձեռքերս Քեզ, Հիսո'ւս,
Եվ սպասում եմ իմ օգնությունը, Տե'ր Քեզանից:
Իմ ապավե'ն, հասի՜ր ինձ օգնության,
Հիշի՜ր ինձ Քո բարության համար:
Տե՜ր, մի' թաքցնիր երեսդ ինձանից,
Թող տեսնի թշնամին, որ Դու օգնեցիր ինձ, Տե'ր:2
2. Տե'ր, Քո խոսքով ապրեցնում ես Դու ինձ,
Բարձրացնում ես գլուխը ծառայիդ,
Որ մենք նայենք մեր թշնամիներին
Եվ միշտ սպասենք մեր օգնությունը, Տե'ր Քեզանից:
Իմ ապավե'ն, հասի՜ր ինձ օգնության,
Հիշի՜ր ինձ Քո բարության համար:
Տե՜ր, մի' թաքցնիր երեսդ ինձանից,
Թող տեսնի թշնամին, որ Դու օգնեցիր ինձ, Տե'ր:2
Երանի՜ այն ամեն ազգին, որ կանչում է Անունը Քո
Երանի՜ այն ամեն ազգին, որ կանչում է Հիսո՜ւս
[end:song:old]
[start:song:old]
Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը
Ամէնակարողի շուքի տակ է հանգչում,
Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց
Իմ Աստված, որին հուսացած եմ.(2)
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ, ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (2)
Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան
Նա քեզ հետ է հավիտյան
Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց
Բարձրյալն է ապավեն քեզ համար
Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան
Նա ինձ հետ է հավիտյան
Օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց
Բարձրյալն է ապավեն ինձ համար
Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից
Ինձ չար բան չի մոտենա
Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ
Ինձ չար բան չի մոտենա (4)
[end:song:old]
[start:song:old]
1. Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք
Մեր մեծ ու Հզոր Տիրոջը օրհնենք
(Հավետ խոնարհվենք Նրա առջև մենք
Ու մեր ողջ կյանքով Նրան ծառայենք: 2)
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
2.Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք
Նրան հավիտյան մենք փառավորենք
(Նրա անվանը մենք միշտ գովերգենք
Նրան ծառայենք ու երկրպագենք: 2)
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
3.Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք
Հավիտյան Նրա սուրբերը լինենք
(Նրա խորանում մենք միշտ ծառայենք
Հոգով ու սրտով միշտ Նրան երգենք: 2)
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
[end:song:old]