[start:song]
1. Ուզում ենք, որ Դու լինես մեր հոգում,
Քո լույսն ու փառքը տարածենք այս կյանքում,
Հիսուս Արքա՛, իջի՛ր Քո զորությամբ,
Տերերի Տեր, Թագավոր թագավորաց։
Ուրախություն է Քեզ հետ քայլելը,
Երանություն է Քեզ հետ ապրելը,
Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,
Որ տանես նրան տուն երկնային։ (2)
2. Մտնենք Տիրոջ սրահը գոհությամբ,
Պաշտենք հոգով ու ճշմարտությամբ,
Փառաբանենք սրտանց մեր Աստծուն,
Որ թագավորենք միասին երկնքում։
Ուրախություն է Քեզ հետ քայլելը,
Երանություն է Քեզ հետ ապրելը,
Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,
Որ տանես նրան տուն երկնային։ (2)
3. Շուտով կգաս Դու լույս ամպերով,
Հրեշտակների, սուրբերի բանակով,
Կտաս հագուստներ ձյունից էլ ճերմակ,
Որ Քեզ հետ մտնենք երկնային քաղաք։
Ուրախություն է Քեզ հետ քայլելը,
Երանություն է Քեզ հետ ապրելը,
Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,
Որ տանես նրան տուն երկնային։ (2)
[end:song]
[start:song]
Հիսուս այս անվան մեջ փրկություն կա
Հիսուս այս անվան մեջ է քո ներկան
Այս անվան մեջ կա լուսավոր փառավոր ապագա
Հուսացեք դուք նրան Փրկչին մարդկության
Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա
Նա է միայն երկինք տանող ճամփան
Հուսացեք դուք Նրան Փրկչին մարդկության
Ազգ իմ այս անունով մինչ հիմա դու կաս
Չկան այն ազգերն որ այս անունը ուրացան
Հառիր աչքերդ դեպ երկինք դեպ Նրա ողորմության
Վստահիր դու Նրան Փրկչին մարդկության
Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա
Նա է միայն երկինք տանող ճամփան
Հուսացեք դուք Նրան Փրկչին մարդկության
[end:song]
[start:song]
1. Դժվարության պահին միշտ
Դու ես ինձ օգնում անվերջ,
Միայնության, վշտի մեջ
Դու ես ինձ մխիթարում։
Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։
2. Թշնամու նետերը բյուր
Ինձ խոցել են միշտ ուզում,
Բայց ես ճամփով այս փշոտ
Ընթանում եմ դեպ Հիսուս:
Ճամփան այս դժվար է շատ,
Ու փշերն են այն պատել,
Սակայն նեղ ճամփան այս
Հարազատ է ինձ դարձել։
[end:song]
[start:song]
1. Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր,
Ան կըլլա թանկագին քեզի ամեն օր,
Իրեն աշակերտն ես և Իր խոսքով լի,
Սուրբ Հոգին կուտա քեզ և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
2. Անհուն սիրույն համար փառք տանք Գառնուկին,
Որ եկավ այս աշխարհ տունեն երկնային,
Սուրբերը թող երգեն փառք Անոր անվան,
Որ արյամբ Իր կնքեց գործն մեր փրկության։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
3. Ե՛կ Իրեն հավատքով, շուտ հրավերն լսե՛,
Հանձնե՛ ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,
Գնա՛, քեզ կընդունի Փրկիչն պաշտելի,
Կթափե օրհնություն և ալ ավելի։
Եվ ալ ավելի, (2)
Որ կյանք ունենաս դուն
Եվ ալ ավելի։
[end:song]
[start:song]
1. Եթե հոգնել ես ճանապարհին,
Դժվար է թվում խաչը կյանքի,
Վերադարձի՛ր կրծքին Հիսուսի,
Նա կասի խոսքեր, իսկ դու հիշի՛ր.
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
2. Եթե հոգսերն են գերի վերցրել,
Մարմնիդ ցավը հոգիդ է գերել,
Կամ հալածանք ես կրում դու անմեղ,
Նա կասի խոսքեր, փորձիր պահել։
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
3. Թե բարեկամդ քեզ չհասկանա,
Չցուցաբերի Տիրոջ սերը նա,
Ի՞նչ ես նայում մարդուն դու անճար,
Նա կասի խոսքեր հոգուդ համար։
«Իմ կողմից է եղել, սիրելի՛ Իմ զավակ,
Այդ Ես եմ պատրաստել
Ճանապարհ քեզ համար:
Դե գնա՛, կյանքն անցի՛ր,
Ցավի մեջ գոհացի՛ր
Եվ սիրի՛ր Հիսուսին,
Ասա` Դու կաս»։
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուս գնաց երկինքը,
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա,
Ամպերով Նա պիտի գա, (2)
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա։
Ալելուիա՜ (2), Հիսուս շուտով պիտի գա, պիտի գա,
Ալելուիա՜ (2), Հիսուս փառքով պիտի գա։
2. Նշանները հաստատում են՝
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է,
Փրկչի գալը շատ մոտ է, (2)
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է։
Ալելուիա՜ (2), Հիսուս նորից պիտի գա,
Ալելուիա՜ (2), բյուր սուրբերով պիտի գա։
3. Ո՜վ Տեր, մենք Քեզ սպասում ենք,
Կարոտ հոգով կանչում ենք` շուտով արի՛,
Կարոտ հոգով կանչում ենք, (2)
Կարոտ հոգով կանչում ենք՝ շուտով արի՛:
Ալելուիա՜ (2), Հիսուս հանկարծ պիտի գա,
Ալելուիա՜ (2), հրեշտակներով պիտի գա։
[end:song]