Home


[start:song]

286

Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,

Հրեշտակներն են՝ բանակներ կազմած,

Հիսուսը նստած, Կյանքի Գիրքն առած,

Բացում է էջերն արյունով կնքված


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,

Գրվա՞ծ է արդյոք այն Կենաց Գրքում,

Մաքրիր քո անձը արյամբ Հիսուսի,

Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր:


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,

Փեսան է գալիս, ել, դիմավորիր,

Հրավեր ունես երկինք մտնելու,

Հիսուսն է գալիս՝ հարսին տանելու։


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


[end:song]

[start:song]

25

Տեր Հիսուս կհրավիրե.

<<Ով հոգնած հոգի, եկուր>>:

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր։


Բաց սիրտդ,

Բաց սիրտդ Անոր,

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր:(2)


Քեզ համար սիրով Փրկիչդ,

Դառն մահվան մատնեց Իր կյանքն,

Որ մահեն փրկե հոգիդ,

Բա՛ց սիրտդ Անոր:


Բաց սիրտդ,

Բաց սիրտդ Անոր,

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր:(2)


Տերն սրտիդ դուռն կզարնե,

Հանձնվե հիմա Իրեն,

Որ հոգիդ ցնծմամբ լեցնե,

Բաց սիրտդ Անոր։


Բաց սիրտդ,

Բաց սիրտդ Անոր,

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր:(2)


Վայրկյաններ իզուր կանցնին,

Մոտ է քեզ մեծ փրկություն,

Ունայն է զղջումն հետին,

Բաց սիրտդ Անոր։


Բաց սիրտդ,

Բաց սիրտդ Անոր,

Նա միայն կրնա փրկել,

Բաց սիրտդ Անոր:(2)

[end:song]

[start:song]

47

1. Ինչպես բարեկամ է Տերը,

Միշտ մեզի կհամբերե,

Կներե մեր հանցանքները,

Մեր վշտերն ալ կկրե։

Քրիստոնյա՛, արտոնությունդ

Այս է, միշտ բերկրապատար,

Քո ամեն փորձություններդ

Աղոթքով Տերոջը տար։


2. Շատ անգամ խաղաղությունը,

Ո՜հ, իզուր կկորսնցնենք,

Աղոթքի արտոնությունը

Երբ մոռնանք կամ զանց ընենք,

Մեկը կա՞, որ Հիսուսի չափ

Քեզի ցավակից ըլլար,

Վստահե Անոր, հոգերդ

Աղոթքով Տերոջը տար։


3. Դուն հոգնա՞ծ, բեռնավորվա՞ծ ես,

Սիրելիքդ հեռացա՞ն,

Քու Փրկիչդ քեզ կանչած է,

Ինք կըլլա քեզ ապաստան։

Հիսուսի բաց բազուկները

Ապավեն են փրկարար,

Շուտ դիմե հոն և ամեն բան

Աղոթքով Տերոջը տար։


[end:song]

[start:song]

282

1. Սրտանց գոհություն զորության Աստծուն,

Աչքաթող չարեց ապերախտ մարդուն,

Աշխարհ ուղարկեց Իր միակ Որդուն,

Սրտանց գոհություն մեր սիրո Աստծուն։


Սրտանց գոհություն մեր Տեր Հիսուսին,

Որ սարն էր ելնում խաչը Իր ուսին,

Այդ մեր մեղքերն էր տանում Իր ուսին,

Սրտանց գոհություն մեր կյանքի Հույսին։


2. Սրտանց գոհություն Աստծո Որդուն,

Որ անչափ սիրեց մեղավոր մարդուն,

Մեղավոր էինք, գտանք թողություն,

Սրտանց գոհություն, մեր Կյանք, Սրբություն։


Սրտանց գոհություն մեր Տեր Հիսուսին,

Որ սարն էր ելնում խաչը Իր ուսին,

Այդ մեր մեղքերն էր տանում Իր ուսին,

Սրտանց գոհություն մեր կյանքի Հույսին։


3. Սրտանց գոհություն Աստծո Որդուն,

Կյանքն Իրենով է, կտա թողություն,

Կենդանի ջուր է ծարավ սրտերին,

Սրտանց գոհություն խաչյալ Հիսուսին:


Սրտանց գոհություն մեր Տեր Հիսուսին,

Որ սարն էր ելնում խաչը Իր ուսին,

Այդ մեր մեղքերն էր տանում Իր ուսին,

Սրտանց գոհություն մեր կյանքի Հույսին։


[end:song]

[start:song]

648

1. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Ինչ որ ալ ունիմ ըլլայ Անոր,

Կ’արժէ համբերել, կ’արժէ խաչ կրել,

Կ’արժէ Անոր հազար կեանք զոհել:


2. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Կ’ուզեմ հետևիլ միշտ անխոտոր,

Ուր որ զիս ղրկէ, ինչ հրամայէ,

Հնազանդիլ միայն փափաքս է:


3. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Զինք պաշտել կ’ուզեմ ես ամէն օր,

Խորհուրդով, խոսքով, բարի գործերով

Եվ Աւետարանը քարոզելով:


4. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Կ’ուրանամ փառքն, հաճոյքն երկրաւոր,

Որ հաւատքս պահեմ, ընթացքս կատարեմ

Եվ փառաց պսակն Անկէ առնեմ:

[end:song]

[start:song]

446

Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը, Տե՛ր,

Փառքովդ է լցված երկիրը։

Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո,

Սուրբ Թագավոր։


Ո՞վ չի վախենա ու չի փառաբանի Քեզ,

Միայն Դու ես սուրբ,

Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև,

Տե՜ր Հիսուս, միայն Դու ես սուրբ։


Սուրբ ես, սուրբ ես, միայն Դու ես սուրբ,

Սուրբ ես, սուրբ ես,

Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սուրբ։ 2


Սեր ես, սեր ես, միայն Դու ես սեր:

Սեր ես, սեր ես,

Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սեր:

[end:song]