Home


[start:song:old]

599

Շալոմ բարեկամնէր Տիրոջմով շալոմ

Շալոմ Աստծու մարդիկ շալոմ-շալոմ

(Հոգու ուրախությամբ եւ քաղցր ժպիտով

Եկեք միմյանց ձայնենք շալոմ-շալոմ 2)

Ալելույա: 6


Սուրբ ձեռքեր բարձրացնենք հոգով եւ հավատքով

Փոթորիկների դեմ շալոմ-շալոմ

(Ամեն ազգերը գան ցնցության երգերով

Երկիրը վայելիր շալոմ-շալոմ 2)

Ալելույա: 6


[end:song:old]

[start:song]

269

1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,

Ամպերով երկնից դեպ երկիր կգա,

Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,

Երբ որ Հայր Աստված հրաման կտա։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


2. Բազմած հրեղեն կառքին երկնային`

Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,

Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,

Խոնարհ գառները՝ համառ այծերից։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,

Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,

Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,

Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


[end:song]

[start:song]

557

1. Օրհնյալ ես Դու, Թագավոր,

Օրհնյալ Տեր մեր փառավոր,

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Հիսուսի համար։ (2)

       Հիմա թույլերը թող ուժովնան,

       Աղքատներն հարստանան

       Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության:


2. Փառք տանք գոհունակ սրտով,

Փառք տանք Աստծո անվան,

Փառք տանք Իր Որդու համար՝

Հիսուս Քրիստոսի։ (2)

       Հիմա տկարներն են զորացած,

       Ընկածներն են բարձրացած,

       Տիրոջ շնորհքն է հայտնված մեզ համար:

       Փառք տանք, գոհունակ սրտով

Փառք տանք Աստծո անվան

Փառք տանք

[end:song]

[start:song:old]

424

Երբ կենանք աղոթքի,

Մեր սրտերն ու մտքերն Քուկդ ըրե

Ճնշումներն աշխարհի Դուն ջնջե,

Սրբացուր մեզ Տեր ու մաքրե:


Քու սիրովդ մեր կյանքերն Դուն փոխե

Ով Տեր մեր հոգիներն նորոգե:

(Ամեն մարդ այս վայրկյան և ամեն տեղ

Միանա մեր խմբին և աղոթե 2):


[end:song:old]

[start:song]

433

Գալիս եմ Քեզ մոտ փառաբանության,

Հրաշքները Քո հզոր են,

Եվ մեծ է սերը Քո։


(Ի՜նչ մեծ ես Դու,

Սքանչելի ես և հզոր,

Եվ չկա մեկը Քեզ պես, Հիսուս,

Եվ չկա մեկը Քեզ պես։ 2)

Ի՜նչ մեծ ես Դու։

Փառք ենք մենք տալիս Քեզ,

Գոհանում ենք,

Բարձրացնում ենք մեր ձեռքերը,

Մեծարում ենք Քեզ, Աստված։


Ի՜նչ մեծ ես Դու,

Հրաշքներ ես կատարում,

Չկա մեկը Քեզ նման, Հիսուս,

Ամբողջ այս աշխարհում։ (2)

[end:song]

[start:song:old]

772

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը

Ամէնակարողի շուքի տակ է հանգչում,

Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց

Իմ Աստված, որին հուսացած եմ.


Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից

Ինձ չար բան չի մոտենա

Նրա թևերի տակ, ապահով եմ և վստահ

Ինձ չար բան չի մոտենա (2)


Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան

Նա քեզ հետ է հավիտյան

Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց

Բարձրյալն է ապավեն քեզ համար


Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան

Նա ինձ հետ է հավիտյան

Օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց

Բարձրյալն է ապավեն ինձ համար


Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից

Ինձ չար բան չի մոտենա

Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ

Ինձ չար բան չի մոտենա (4)

[end:song:old]



[start:song:old]

747

Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա

Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ

Եվ տանում հանդարտ ջրերի մոտ

Անձիս հանգիստ տալիս

Իր անվան համար առաջնորդում

Արդարության ուղիներում


Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ

Չարից չեմ վախենա

Որովհետև Դու ինձ հետ ես

Ով իմ Աստված

Քո սերն ու գավազանը

Մխիթարում են ինձ


Դու սեղան ես պատրաստում

Թշնամիներիս դիմաց

Գլուխս յուղով ես օծում

Ով իմ Աստված

Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է


Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա

Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ

Եվ տանում հանդարտ ջրերի մոտ

Անձիս հանգիստ տալիս

Իր անվան համար առաջնորդում

Արդարության ուղիներում


Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ

Չարից չեմ վախենա

Որովհետև Դու ինձ հետ ես

Ով իմ Աստված

Քո սերն ու գավազանը

Մխիթարում են ինձ


Դու սեղան ես պատրաստում

Թշնամիներիս դիմաց

Գլուխս յուղով ես օծում

Ով իմ Աստված

Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է


Հիրավի բարիքն ու ողորմությունն

ինձ են հետևելու

Կյանքիս բոլոր օրերում ու հավիտյան

Տիրոջ տանն եմ ես բնակվելու


Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ

Չարից չեմ վախենա

Որովհետև Դու ինձ հետ ես

Ով իմ Աստված

Քո սերն ու գավազանը

Մխիթարում են ինձ


Դու սեղան ես պատրաստում

Թշնամիներիս դիմաց

Գլուխս յուղով ես օծում

Ով իմ Աստված

Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է


Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա

[end:song:old]


[start:song:old]

304

Դու բնակվում ես իմ մեջ

Եվ առաջնորդում ես ինձ

Քո խորհուրդներով,

Դու քայլում ես միշտ ինձ հետ,

Ես լսում եմ ձայնը Քո։ 2)


Դժվարության պահին,

Թե նեղություններ լինեն

Մխիթարում ես Սուրբ Հոգի

Եվ օրհնություն պարգևում,

Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։ 2)

[end:song:old]