Home


[start:song]

469

1. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Ամենագեղեցիկն ինձանում իրականացրիր,

Հրեշտակներն էլ երգում են, թե ինձ ի՜նչ տվեցիր՝

Սերդ, որ երբեք վերջ չունի։


Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,

Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,

Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,

Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։


2. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,

Սերդ խափանեց հոգուս գիշերը,

Արդ Քեզ եմ ես դարձել, սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր,

Քեզ է ուղղված իմ սրտի կանչը։


Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,

Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,

Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,

Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։


[end:song]

[start:song]

325

1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,

Արև, աստղեր կխոսեն Իր մասին,

Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,

Ինչպես հայտնվեց լույսը խավարում։

Չկա զրույց, չկան նաև խոսքեր,

Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,

Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտերն`

Ընդունելու Արարչի մեծ փառքը։


2. Երկիրը Իր զորությունով շինեց,

Աշխարհը իմաստությունով հիմնեց,

Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,

Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։

Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,

Միջնորդ է քեզ Որդին աստվածային,

Նա քեզ համար խաչափայտին գամվեց,

Հաշտվի՛ր, քանի ժամանակ է տվել։


3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին`

Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,

Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով,

Թող փառավորվի Աստված մեր կյանքով։

Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,

Հաղորդ եղանք աստվածային լույսին,

Ուրախությամբ, երանությամբ լեցուն

Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։

[end:song]

[start:song]

116

1. Թանկագին րոպեներ է Աստված պարգևել.

Տեսնում ենք մեր քույր-եղբայրներին,

Եվ Հիսուսը մեզ հետ լինել է խոստացել,

Տանք մեր սրտերում տեղ Փրկչին։


2. Ի՜նչ հաճելի է ձեզ հետ Նրան խոնարհվել,

Աշխարհի հուզմունքներն մոռանալ,

Եվ ի՜նչ ուրախություն է Սուրբ Հոգով լցվել,

Երկինքն այս ժամին վայելել։


3. Մենք՝ Սիոնի ճամփորդներս ենք այստեղ հանգչում՝

Կենաց ջուր բխող աղբյուրի մոտ։

Թաբոր լեռն անցնելով՝ նոր ուժով կշարժվենք

Տիրոջ նեղ ճամփով քարքարոտ։


4. Քաղցր հանդիպման մեջ անտեսում ենք ահը

Եվ հսկա ժայռերը մեր ճամփի,

Զորացնում են մեզ մեր Աստծո խոսքերը,

Տանում վեր՝ դեպ նոր բարձունքի։


5. Տեր Հիսուսին հիմա ավելի մոտենանք,

Միշտ նայենք մեր կենդանի Վեմին,

Հավատքի վահանով և սիրո զրահով

Հետևենք Տիրոջ քայլերին։

[end:song]

[start:song]

67

1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,

Միշտ իմ առջևից քայլիր,

Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,

Իմ լավագույն Բարեկամ:


Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,

Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,

Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,

Առաջնորդիր ինձ ընդմիշտ։


2. Սրտիս դուռը չեմ բանա,

Ոչ ոքի էլ տեղ չկա,

Միայն Քո ներկայություն,

Ահա՝ իմ վառ ցանկություն։


Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,

Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,

Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,

Առաջնորդիր ինձ ընդմիշտ։


3. Միայն Քեզ եմ անվանում

Առաջնորդ ամեն բանում,

Տիրի՛ր սրտիս լիովին,

Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։


Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,

Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,

Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,

Առաջնորդիր ինձ ընդմիշտ։


[end:song]

[start:song]

186

1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության

Եվ հավիտենական խաղաղության,

Ի՞նչ ես դանդաղում վերջին օրերում,

Դու՝ խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։


2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,

Այլ կորստից քեզ փրկել է ուզում,

Մի՛ մերժիր այդ սիրո հրավերը,

Հիսուսի առջև բացի՛ր քո սիրտը։


3. Այստեղ թշնամին մարդկային հոգու

Ուզում է, որ դու ապրես խավարում,

Բայց դեռ վառվում է փրկության լույսը,

Քեզ է կանչում հավիտենությունը։


4. Գուցե հաճախ ինքդ էլ ես հասկանում,

Որ մեղքի կյանքն է քեզ ապականում,

Բայց դեռ անհոգության մեջ քնած ես

Եվ կործանման մասին մոռացել ես։


5. Ժամանակը դեռ քեզ է սպասում,

Եվ Աստված քեզ փրկության է կանչում,

Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում

Դո՛ւ, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։

[end:song]

[start:song]

363

1. Հիսուսն է կյանքը ու ճանապարհը,

Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։

Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք,

Դե, եկե՛ք փառաբանենք Նրան։

     Ալելուիա, (2)

     Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։


2. Դու` կյանքի աղբյուր,

Դու` լույսի աղբյուր,

Դու սիրո աղբյուր ես, ի՛մ Հիսուս։

     Դու թագավոր ես,

     Դու փառավոր ես,

     Փառք Քեզ, որ մեզ կյանք ես պարգևել։


[end:song]