[start:song]
1. Ամենօրյա Իր լույսին հետ,
Ծագող պայծառ արևուն հետ,
Աստված Իր սերը մեզ կհայտնե
Ու փրկության կհրավիրե։
Լայն բա՛ց սիրտդ շնորհքին առջև,
Որ ներսիդիդ ծագի արև։
2. Ամենօրյա օդի նման,
Կարեկցությամբ մը աննման,
Իր կենարար շնորհքով վսեմ
Կողողե մեզ ջինջ երկնքեն։
Լայն բա՛ց սիրտդ խոսքին առջև,
Որ մաքրվի ամեն բան սև։
3. Արագավազ ջուրերուն հետ,
Խռովահույզ օրերուն մեջ
Շնորհաց աղբյուր պիտի հոսի
Բարձր խաչեն Գողգոթայի։
Լայն բա՛ց սիրտդ խաչին ներքև,
Որ ստանաս դուն Իր պարգև։
[end:song]
[start:song]
Տեր, Քո ճամփաները ցույց տուր մեզ,
Շավիղներդ սովորեցրու Դու մեզ:
Ճշմարտության առաջնորդիր զավակներիդ
Եվ Քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ:
Տե՜ր, ներիր ազգիս մեղքերն անթիվ,
Բացիր աչքերը կույր, լուսավորիր նրանց Քո լույսով: (2)
Հայաստան, ունես կարիքը Քրիստոսի,
Հայաստան, դարձիր քո ճանապարհներից: (2)
Հայաստան
[end:song]
[start:song]
1. Քեզ եմ սպասում, արի՜ Դու, ի՛մ Տեր, ալելուիա՜,
Քեզ եմ երգում՝ օվսաննա՜, ի՛մ Տեր, ալելուիա՜:
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
2. Իսրայելը սպասում է Փրկչին, ալելուիա՜,
Ու փրկություն տվող Արարչին, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
3. Երգի՛ր, աշխա՛րհ, Փրկչին օվսաննա, ալելուիա՜,
Նա մեր Մեսիան է՝ Աստծուց տրված, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
4. Հավիտյան փառք երկնից Եկողին, ալելուիա՜,
Հավիտյան փառք Հորից Եկողին, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
[end:song]
[start:song]
1. Փառքն ու պատիվը Աստծուն վայել են.
Ամեն օրհնության ակն ու աղբյուրն է:
Բոլոր բարիքներն Իր ձեռքեն կառնենք
Եվ Աստծուն մենք միշտ կփառավորենք:
Անբավ զորություն և արքայություն,
Մեծություն և փառք հավիտենական,
Ամենաօրհնյալ փառքի Թագավոր,
Փառք ու պաշտամունք, գովաբանություն:
Փառք (3), Հայր Աստծուն փառք,
Փառք (3), Աստծո Որդուն փառք,
Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,
Փառք հավիտենից, հավիտյանս փառք:
2. Աստծո անունով դրոշակ վերցնենք,
Կյանքի լույսի մեջ համարձակ քայլենք,
Աստծու առջև ցնծությամբ երգենք
Եվ Աստծուն միշտ մենք կփառավորենք:
Օրհնեցե՛ք Աստծուն ամեն ժամանակ,
Օրհնե՛ք Սուրբ Հոգու հզոր զորությամբ,
Որդու անունից խնդրենք շարունակ
Վերին հանգստի արքայությունը:
Փառք (3), Հայր Աստծուն փառք,
Փառք (3), Աստծո Որդուն փառք,
Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,
Փառք հավիտենից, հավիտյանս փառք:
[end:song]
[start:song]
1. Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն,
Մարդկանց պատմել միշտ բարձրաձայն՝
Պիտ գաս անպայման:
Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:
2. Երկրավորից, մարմնավորից
Ձանձրացած՝ Քեզ եմ գալիս:
Հոգևոր ու երկնային
Կյանք տուր իմ սրտին:
Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:
3. Հիսո՛ւս Փրկիչ, ների՜ր Դու ինձ,
Որ ապրել եմ ինձ համար,
Պարպի՛ր ներսս, լցրո՛ւ Հոգովդ`
Ապրեմ Քեզ համար:
Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:
4. Օրհնյալ լինի գալդ, Փրկի՛չ,
Խավարից ինձ փրկեցիր,
Աղտոտված աննշանիս
Սպիտակ հագցրիր:
Դու` իմ սրտում մաքուր վտակ,
Սեր ես Դու բովանդակ,
Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն:
[end:song]
[start:song:old]
Երբ կյանքի վիճակներ կբեռնավորեն քեզ
Կռնակդ ալ կքած ճնշումեն
Հիսուս կպատվիրե որ մենք իրեն հանձնենք
Մեր հոգսերն մեր հարցեր լիովին
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
Երբ մարմինդ կհոգնի և հույսդ կհատնի
Շվարած կսպասես օգնության
Հիսուս հոգերտ կառնե օրհնության կփոխե
Հավատա վստահե Օրհնյալին:
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
[end:song:old]