[start:song]
1. Տե՜ր իմ, Դու ինձ նոր սիրտ ես պարգևել
Եվ Քո մեծ սիրով վերքերս բուժել,
Քեզ հավիտյան պետք է փառաբանեմ
Եվ միայն Քեզ ես միշտ հույսով նայեմ։
Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։
2. Ի՜նչ լավ է, որ Դու աշխարհ ես եկել,
Քեզ եմ ուզում ես սիրտս նվիրել,
Քեզ եմ հանձնում ես բոլոր հոգսերս,
Քեզ եմ վստահում իմ գաղտնիքները:
Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։
3. Թե իմ ճանապարհը դժվար լինի,
Եվ փշեր, ոչ թե վարդեր հանդիպեն,
Բայց Քեզ մոտ եմ գալու ամեն դեպքում,
Ինչքան էլ դժվար լինի այս կյանքում։
Իմ հույսը (3), Տե՛ր, Դու ես։
Իմ հույսը, փափագը
Եվ սերը Հիսուսն է։
[end:song]
[start:song]
1. Քեզ եմ փափագում, Հիսո՛ւս, իմ Փրկիչ,
Կարոտ եմ Քո ներկայության,
Իբրև պատարագ անձս եմ բերում
Ու սպասում Քո այցելության։
Փշրի՛ր այս իմ քարեղեն սիրտը,
Ո՜վ Աստված, խոսքիդ մուրճով,
Ազատվեմ մեղքի կապանքներից,
Որ նորոգվեմ Քո Սուրբ Հոգով։
2. Ծոմ ու աղոթքով միշտ աղաչում եմ,
Որ նմանվեմ Քեզ, ո՛վ Հիսուս,
Քեզ ճանաչելու գիտության հուրը
Պարգևում է իմ կյանքին լույս։
Փշրի՛ր այս իմ քարեղեն սիրտը,
Ո՜վ Աստված, խոսքիդ մուրճով,
Ազատվեմ մեղքի կապանքներից,
Որ նորոգվեմ Քո Սուրբ Հոգով։
3. Հաղթել մարմնին Քո հաճությունն է
Իմ ներսի պատերազմի մեջ,
Ընկճել «ես»-ը Քո շնորհքով է,
Որ հոգիս ապրի կամքիդ մեջ։
Փշրի՛ր այս իմ քարեղեն սիրտը,
Ո՜վ Աստված, խոսքիդ մուրճով,
Ազատվեմ մեղքի կապանքներից,
Որ նորոգվեմ Քո Սուրբ Հոգով։
[end:song]
[start:song]
1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության
Եվ հավիտենական խաղաղության,
Ի՞նչ ես դանդաղում վերջին օրերում,
Դու՝ խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։
2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,
Այլ կորստից քեզ փրկել է ուզում,
Մի՛ մերժիր այդ սիրո հրավերը,
Հիսուսի առջև բացի՛ր քո սիրտը։
3. Այստեղ թշնամին մարդկային հոգու
Ուզում է, որ դու ապրես խավարում,
Բայց դեռ վառվում է փրկության լույսը,
Քեզ է կանչում հավիտենությունը։
4. Գուցե հաճախ ինքդ էլ ես հասկանում,
Որ մեղքի կյանքն է քեզ ապականում,
Բայց դեռ անհոգության մեջ քնած ես
Եվ կործանման մասին մոռացել ես։
5. Ժամանակը դեռ քեզ է սպասում,
Եվ Աստված քեզ փրկության է կանչում,
Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում
Դո՛ւ, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։
[end:song]
[start:song]
1. Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,
Դու ես բույրն ու համն իմ կյանքի,
Դու ես նպատակն իմ սրտի։
2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,
Դու ես հոգուս լույսն անսահման,
Դու՝ երկնից իջած հաց ու ջուր,
Պապակ սրտիս՝ անուշ աղբյուր։
3. Տեր իմ` գթած ու ողորմած,
Կենդանացրիր հոգիս մեռած,
Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,
Չարին իմ ներսից վանեցիր։
4. Իմ սիրտը Քեզ հիմա և միշտ,
Ապավենս եղիր ընդմիշտ,
Քո խոսքերով սնի՛ր հոգիս,
Քեզ կարոտ եմ հիմա և միշտ։
[end:song]
[start:song]
1. Թանկագին խոստում է տվել
Մեզ՝ պանդուխտներիս Աստված.
«Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»:
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
2. Երբ փորձության կրակի մեջ
Սիրտդ ընկեր չգտնի,
Այս խոստումը լսիր անվերջ՝
Աստված քեզ կառաջնորդի։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
3. Եթե սիրտդ հանկարծ տխրի
Այս կյանքում՝ հույսը կորցրած,
Թող այս խոստումը միշտ լսվի՝
Կառաջնորդեմ քեզ առաջ։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
4. Թե խավար գիշեր է իջել,
Եվ վերջին ժամն է հնչում,
Լսի՛ր միայն այս խոստումը՝
Տերն է քեզ առաջնորդում։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
[end:song]
[start:song]
1. Թեկուզ տկար կերևնամ ես
Կամ խեղճ, տգետ մարդ մը վերջին,
Կամ «մոլորված» ըսեն ինծի,
Սուտ զրուցեն իմ հասցեին,
Բայց ես պիտի պատմեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լա՛վ իմացիր։ (2)
2. Փոխարենն իմ հանցանքների,
Մատնեցիր Քեզ չարչարանքի,
Խոցոտվեցար ձեռքեդ, ոտքեդ,
Ճամփա բացիր ինձ նոր կյանքի։
Օգնիր Քեզի սիրեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լա՛վ իմացիր։ (2)
3. Նեղ և փշոտ ճամփա է սա,
Ճամփի վերջին Տերս տեսա,
Մեղմ խոսեցավ, ըսավ ինծի.
«Քու փոխարեն չարչարվեցա»։
Անվերջ պիտի պատմեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լա՛վ իմացիր։ (2)
[end:song]