[start:song:old]
Հիսուս դու ես իմ Տերը
Գնել ես ինձ քո արյունով
Հիսուս դու ես իմ Տերը
Օծել ես ինձ Սուրբ Հոգով։2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։2
Երբ ես քայլում եմ այս երկրում
Տեսնում եմ գործերը Քո
Երբ ես նայում եմ այս երկնքին
Տեսնում եմ փառքը Քո։2
Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը
Որի վրա կանգնած եմ ես
Եթե ջրերը գան ու քամին փչե
Դու պահապան կլինես։2
[end:song:old]
[start:song:old]
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
Իմ սերը քեզ եմ տալիս
Քանզի դու սկզբից սիրեցիր
Ամեն անգամ շուտ զարթնելիս
Փառք եմ Քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
Այս երգը Քեզ եմ երգում
Սիրտս լի է ուրախությամբ
Լցրել ես հոգիս արդարությամբ
Սիրով և ցնծությամբ
Ամբողջ իմ սրտով,(2)
Փառք եմ քեզ տալիս
Ամբողջ իմ սրտով
[end:song:old]
[start:song:old]
1.Տեր բարի
Տիրակալ ես ողջ աշխարհի
Արի սպասում եմ քեզ
Բարձրյալ Թագավոր
Գովաբանում եմ քեզ այս երգով
Օհ որքան Սուրբ ես Տեր
Ողողված փառքով
Տիեզերքն ամբողջ
Խոնարվում է Տեր քո խոսքով
Ախ ինչպես չերգեմ (չգովեմ)
Իմ փրկիչ անգին
2.Տեր հզոր ես գիտեմ թե
Որքան է մարդն անզոր առանց քեզ
Բարձրյալ Թագավոր
Գովաբանում եմ քեզ այս երգով
Օհ որքան Սուրբ ես Տեր
Ողողված փառքով
Տիեզերքն ամբողջ
Խոնարվում է Տեր քո խոսքով
Ախ ինչպես չերգեմ (չգովեմ)
Իմ փրկիչ անգին
3.Տեր Աստված բազում մարդկանց հայացքը
Քեզ է ուղղված նայիր նրանց
Բարձրյալ Թագավոր
Գովաբանում եմ քեզ այս երգով
Օհ որքան Սուրբ ես Տեր
Ողողմած փառքով
Տիեզերքն ամբողջ
Խոնարվում է Տեր քո խոսքով
Ախ ինչպես չերգեմ (չգովեմ)
Իմ փրկիչ անգին
[end:song:old]
[start:song:old]
1. Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա
Նա կանաչ տեղերում հանգիստ է տալիս ինձ
Եվ տանում հանդարտ ջրերի մոտ
Անձիս հանգիստ տալիս
Իր անվան համար առաջնորդում
Արդարության ուղիներում
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ
Չարից չեմ վախենա
Որովհետև Դու ինձ հետ ես
Ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը
Մխիթարում են ինձ
Դու սեղան ես պատրաստում
Թշնամիներիս դիմաց
Գլուխս յուղով ես օծում
Ով իմ Աստված
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է
2. Իրավի բարիքն ու ողորմությունն
ինձ են հետևելու
Կյանքիս բոլոր օրերում ու հավիտյան
Տիրոջ տանն եմ ես բնակվելու
Թեև գնամ մահի շուքի ձորի մեջ
Չարից չեմ վախենա
Որովհետև Դու ինձ հետ ես
Ով իմ Աստված
Քո սերն ու գավազանը
Մխիթարում են ինձ
Դու սեղան ես պատրաստում
Թշնամիներիս դիմաց
Գլուխս յուղով ես օծում
Ով իմ Աստված
Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է
Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա
[end:song:old]
[start:song:old]
Եշուա Եշուա 2
Կա փառավոր մեկ անուն երկնքում
Տրված մարդուն որով պիտի փրկվի
Այդ անվանն է բոլոր իշխանություն
Հիսուս է Նրա անունը
Եշուա Եշուա 2
Ահա գալիս է ամպերի վրայով
Որ տանի մեզ նոր Երուսաղեմ
Մինչ այդ ժամ համբերությամբ պիտ սպասենք
Մեր Տեր, մեր փրկիչ, և ընկեր 2
Եշուա Եշուա 4
[end:song:old]
[start:song:old]
Կադոշ Կադոշ (4)
Ադոնայ Էլոհիմ Սաբաովթ(2)
Նա որ Էր և որ Է և որ պիտի գա
Սուրբ Սուրբ (2)
Մեր Աստված, Թագավոր, Ամենակարող (2)
Նա որ Էր և որ Է և որ պիտի-հի գա
Սուրբ Սուրբ
[end:song:old]
[start:song]
1. Տե՜ր Հիսուս, Աստծո Գառ,
Փառք Քեզ, իմ Արարիչ,
Հավիտյան, Անսահման, Օրհնյալ,
Դու Խաչվեցիր, մեզի համար,
Սուրբ արյունդ Դու հեղեցիր։
Լցրո՛ւ մեզ Սուրբ Հոգով։
Պաշտում եմ Քեզ, Հիսո՛ւս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսո՛ւս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
2. Տե՜ր, կուզեմ խոնարհվել,
Ոտքերիդ մոտ հանգչել,
Կյանքս Քեզ ընծայել ընդմիշտ՝
Հավատալով Քո Սուրբ Խոսքին,
Կյանքով, գործով, էությունով,
Անունը Քո դավանելով։
Պաշտում եմ Քեզ, Հիսուս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսուս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
Պաշտում եմ Քեզ, Հիսուս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսուս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ, Փառաբանում եմ քեզ
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
[end:song]
[start:song:old]
1.Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք
Մեր մեծ ու Հզոր Տիրոջը օրհնենք
Հավետ խոնարհվենք Նրա առջև մենք
Ու մեր ողջ կյանքով Նրան ծառայենք:
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
2.Ես ու իմ տունս Եհովան պիտ պաշտենք
Նրան հավիտյան մենք փառավորենք
Նրա անվանը մենք միշտ գովերգենք
Նրան ծառայենք ու երկրպագենք:
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
3.Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք
Հավիտյան Նրա սուրբերը լինենք
Նրա խորանում մենք միշտ ծառայենք
Հոգով ու սրտով միշտ Նրան երգենք:
Եհովան է օգնականս
Նա է միակ պահապանս
Եհովան է զորությունս
Հաղթությունս, ամրությունս:
[end:song:old]