[start:song]
1. Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք
Դողով և ուրախությունով,
Տեր Եհովային ընծաներ մատուցեք
Հոգվով և ճշմարտությունով։
2. Քանզի գերազանց բարերար է մեր Տերն,
Որ մեզ ստեղծած է, և մենք՝
Անոր խոտավետ արոտին գառնուկներն,
Պիտի Անոր ձայնը լսենք։
3. Անոր սուրբ դռները եկեք գոհությամբ,
Անոր սրահները մտեք:
Անոր փառք տվեք հոն և օրհներգությամբ
Անոր անունեն գոհացեք։
4. Զի Ինք մեր Աստվածն է ի հավիտենից,
Կեցած են ու պիտի կենան
Անոր խորհուրդներն ու գործերն գթալից
Ազգե մինչև ազգ՝ հավիտյան։
[end:song]
[start:song]
1. Ինչպես բարեկամ է Տերը,
Միշտ մեզի կհամբերե,
Կներե մեր հանցանքները,
Մեր վշտերն ալ կկրե։
Քրիստոնյա՛, արտոնությունդ
Այս է, միշտ բերկրապատար,
Քո ամեն փորձություններդ
Աղոթքով Տերոջը տար։
2. Շատ անգամ խաղաղությունը,
Ո՜հ, իզուր կկորսնցնենք,
Աղոթքի արտոնությունը
Երբ մոռնանք կամ զանց ընենք,
Մեկը կա՞, որ Հիսուսի չափ
Քեզի ցավակից ըլլար,
Վստահե Անոր, հոգերդ
Աղոթքով Տերոջը տար։
3. Դուն հոգնա՞ծ, բեռնավորվա՞ծ ես,
Սիրելիքդ հեռացա՞ն,
Քու Փրկիչդ քեզ կանչած է,
Ինք կըլլա քեզ ապաստան։
Հիսուսի բաց բազուկները
Ապավեն են փրկարար,
Շուտ դիմե հոն և ամեն բան
Աղոթքով Տերոջը տար։
[end:song]
[start:song]
Էլմ. 485
1. Երբ մերժես շարունակ Տերոջ հրավերն անուշ,
Կուգա կետ մը, ուր ձայնն Սուրբ Հոգվոյն
Քեզ չըլլար լսելի ամբոխին մեջ մոլի,
Հաշվի առի՞ր (2) զայս դուն:
Հաշվեցի՞ր գինն ահեղ քո հոգվոյ կորստյան,
Հոգ չէ, թե շահիս աշխարհ համայն,
Ճիշտ հիմա, թերևս, դուն հասած ես այն կետին,
Կուզե՞ս հաշվել (2) մեծ գինն:
2. Փոխարեն հանդերձյալ առավոտյան պայծառ
Կարելի է ընտրել քեզ փայլուն,
Հաճույքներն մեղքի սին, որ մեկեն կանհետին,
Հաշվի առի՞ր (2) զայս դուն:
Հաշվեցի՞ր գինն ահեղ քո հոգվոյ կորստյան,
Հոգ չէ, թե շահիս աշխարհ համայն,
Ճիշտ հիմա, թերևս, դուն հասած ես այն կետին,
Կուզե՞ս հաշվել (2) մեծ գինն:
3. Քանի որ դուռն Անոր ողորմության է բաց
Եվ անհուն սերն ալ չէ սպառած,
Բժշկվիլ չե՞ս ուզեր, փսփսալով. «Ա՛ռ զիս, Տե՛ր,
Հաշվի առի (2) մեծ գինն»:
Հաշվեցի՞ր գինն ահեղ քո հոգվոյ կորստյան,
Հոգ չէ, թե շահիս աշխարհ համայն,
Ճիշտ հիմա, թերևս, դուն հասած ես այն կետին,
Կուզե՞ս հաշվել (2) մեծ գինն:
[end:song]
[start:song]
1. Մանկության վաղ տարիներին՝
Կյանքի ուրախ շրջանում,
Մենք ձգտում ենք Տեր Հիսուսի
Պատվերը կատարելու։
Աստծո այգում գործի համար
Մենք պատրաստ ենք գործելու,
Օրը կարճ է, չծուլանանք,
Ժամանակ չէ քնելու։
2. Սիրենք անունը Հիսուսի,
Նրա մասին միշտ խոսենք,
Նրա ողորմությամբ երկնային
Մարդկանց փրկության կանչենք։
Աստծո այգում գործի համար
Մենք պատրաստ ենք գործելու,
Օրը կարճ է, չծուլանանք,
Ժամանակ չէ քնելու։
3. Մեր ուժերը նվիրելով
Մարդկանց փրկության համար,
Կյանքի լուծը հեշտացնելով՝
Տանենք սիրո աշխատանք:
Աստծո այգում գործի համար
Մենք պատրաստ ենք գործելու,
Օրը կարճ է, չծուլանանք,
Ժամանակ չէ քնելու։
[end:song]
[start:song]
1. Տերը լույս ու փրկություն է մեզ համար,
Նրա կամքը բարություն է մեզ համար,
Այնքան սիրեց, տվեց կյանքը մեզ համար,
Թե հավատանք, կապրենք կյանքով հավիտյան։
Կգա մի օր՝ մեզ մոտ կիջնի Տերը մեր,
Իր արյունով սրբվածներիս տանի վեր,
Նա ուզում է՝ դու այդ խմբին միանաս,
Հավերժական փրկությունը ունենաս։ (2)
2. Հիսուս անվամբ չարը հանի՛ր քո սրտից,
Թե ուժ չունես, ուժ ստացիր Հիսուսից,
Սիրի՛ր Աստծուն, Նա է տալիս սեր ու կյանք,
Հավատարիմ Աստծո առջև միշտ մնանք։
***
1. Սիրի՛ր, սիրի՛ր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով,
Ամբողջ սրտով և քո էությամբ։
Տիրոջ խոսքը լույս է աչքիս,
Տիրոջ խոսքը ճրագ է ոտքիս,
Պարարտություն՝ ոսկորներիս.
Դա Տիրոջ խոսքն է։ (2)
2. «Սիրի՛ր, սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»,-
Հիսուսը մեզ այսպես պատվիրեց։
Տիրոջ խոսքը լույս է աչքիս,
Տիրոջ խոսքը ճրագ է ոտքիս,
Պարարտություն՝ ոսկորներիս.
Դա Տիրոջ խոսքն է։ (2)
[end:song]
[start:song]
1. Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտել էր Իր Հորը՝ փրկել մարդկության։
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին (3),
Աստծո Քրիստոսը՝ մեղքին ու մահին։
2. Սատանան սոսկում է, սարսափած փախչում,
Դևերը շփոթված՝ ահից զարհուրում,
Անհավատությունից դժոխքն է լցված,
Դատաստանի ահից տագնապի մատնված:
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին (3),
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին:
3. Քնած մեղավորներ, ի՞նչ եք մտածում,
Տեսեք, թե աշխարհը ո՞ւր է ձեզ տանում,
Անհոգությունից էլ շատերը կորան
Եվ ունայն աշխարհից ոչինչ չտարան։
Ապաշխարե՛ք շուտով, շնորհք ստացեք, (3)
Ապաշխարե՛ք իսկույն, Տիրոջ մոտեցեք:
3. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Կդատի ազգերը՝ ճշմարտությունով։
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին։
[end:song]