[start:song]
1. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։
2. Լքել ես դու մթնում լույսը,
Խավարը մանգաղ է մի սուր,
Կտրել է հավատքդ ու հույսդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու:
3. Աստղերն՝ աղոթում անշշուկ,
Ծաղկունքն աղոթք են շշնջում,
Լոկ դու մնացիր անաղոթք,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։
4. Ողբում է երկինքը համակ,
Սուրբերն՝ աղոթում քեզ համար,
Արցունք կա աչքին Հիսուսի,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, ո՞ւր ես դու։
5. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբա՛յր իմ, ընկե՛ր իմ, դարձի՛ր տուն։
[end:song]
[start:song]
1. Եթե դժվարության հանդիպես
Կամ թե մարդկանցից արհամարհվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Եթե ծաղիկները թառամեն,
Եվ տերևները ծառից թափվեն,
Իսկ սրտումդ կրակը հանգչի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարեն,
Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,
Մի՛ մեղադրիր ոչ ոքի երբեք։
Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
Իմ եղբա՛յր, այս խոսքը դու հիշիր.
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
3. Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքերը դու սրտիդ մեջ դի՛ր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր։
4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի՛ մեղադրիր։
Որովհետև Հիսուս Քրիստոսը
Ներում է բոլորիս մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղի՛ր
Եվ Նրա նման դու էլ ների՛ր։
5. Թե ուզում ես երջանիկ լինել
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անել՝
Ամենից առաջ քեզ մեղադրել։
Քանզի Հիսուսը, մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պարգևեց։
[end:song]
[start:song]
1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,
Ուրանամ իմ փափուկ անձս:
Ավետարանն առնեմ, գնամ,
Տիրոջ գործում չծուլանամ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,
Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:
Օտարական թեկուզ լինեմ,
Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝
Հյուրընկալող զավակ լինեմ,
Վիրավորի վերքը կապեմ
Ու Քեզ սիրով փառաբանեմ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ
Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,
Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,
Երջանիկ եմ, զավակն եմ Քո:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
[end:song]
[start:song]
1. Մեկն ընթրիք սարքեց, կանչեց բոլորին.
- Պատրաստ է, կանչե՛ք հրավիրյալներին,
Կանչե՛ք խնջույքին, Իմ մեծ ընթրիքին,
Կանչեք բոլորին մեծ հարսանիքին:
2. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Եզներ եմ առել, ուզում եմ փորձել,
Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ:
3. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Ես կին եմ առել, դրա համար էլ
Ես չեմ կարող գալ, շտապում եմ գնալ:
4. - Ահա հրավերը, արի՛ խնջույքին,
Պատրաստ է, արի՛ մեծ հարսանիքին:
- Ես արտ եմ առել, բայց դեռ չեմ տեսել,
Շտապում եմ գնալ, ես չեմ կարող գալ:
5. Հիմա դո՛ւրս եկեք փողոցներն իսկույն,
Եվ տեսեք՝ ո՞վ կա թշվառ ու անտուն,
Կանչե՛ք բոլորին, խեղանդամներին,
Կույր ու կաղերին և աղքատներին:
6. Այսօր է ժամը, ժամը փրկության,
Կանչում է այսօր Քո Փրկիչ Արքան,
Շուտ թող ամեն բան՝ թե՛ արտ և թե՛ կին,
Թե՛ եզ, թե՛ աշխարհ. ուղղիր քո ճամփան:
[end:song]
[start:song]
1. Թե մեղավոր կզգաս քեզի,
Հիսուս կներե,
Թե վերք ունիս սրտիդ վրա,
Հիսուս կամոքե։
Հիսուս ըսավ. «Ինծի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
2. Հիսուս կցրե խավարդ,
Եվ դուն կտեսնիս,
Հիսուս կուտա քեզ Սուրբ Հոգին,
Երբ դուն փափագիս։
Հիսուս ըսավ. «Ինծի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
[end:song]
[start:song]
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,
Առանց Իրեն կյանքը ոչինչ է։
Ինքն է աղբյուր կյանքի,
Ուրախություն սրտի,
Հիսուս Քրիստոս է Իր անունը:
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը։
Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,
Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։
[end:song]