Home


[start:song]

76

1. Ես հոգնած և բեռնավորված,

Տե՜ր, հիմա Քեզ եմ դիմում

Եվ, Քեզանով միայն փրկված,

Հանգստություն եմ գտնում։


Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,

Որ տաս ինձ խաղաղություն,

Ո՜վ Հիսուս, ես Քեզ եմ կարոտ,

Դու տաս ինձ հանգստություն։


2. Ա՜խ, ո՛վ Քրիստոս, ո՛վ իմ Փրկիչ,

Ես խնդրում եմ Քեզանից,

Դու պահպանի՛ր, որ փորձիչը

Չշեղի ինձ Քո ճամփից։


Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,

Որ տաս ինձ խաղաղություն,

Ո՜վ Հիսուս, ես Քեզ եմ կարոտ,

Դու տաս ինձ հանգստություն։


3. Տե՛ր, օգնիր ինձ, միշտ մոտ եղիր

Այս երկրային կյանքի մեջ

Եվ իմ սրտում, ո՛վ Տեր, պահիր

Քո լույսը վառ և անշեջ։


Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,

Որ տաս ինձ խաղաղություն,

Ո՜վ Հիսուս, ես Քեզ եմ կարոտ,

Դու տաս ինձ հանգստություն։


4. Քո հայրական գոգում հավետ

Հոգիս գտնում է հանգիստ,

Այստեղ, ամեն փորձանքից ետ,

Դրախտում կհանգչեմ միշտ:


Ո՜վ Հիսուս, պիտ գամ ես Քեզ մոտ,

Որ տաս ինձ խաղաղություն,

Ո՜վ Հիսուս, ես Քեզ եմ կարոտ,

Դու տաս ինձ հանգստություն։


[end:song]

[start:song]

125

1. Փրկի՛չ, գիտեիր հոգուս հույզերը,

Վառեցիր հոգուս մարած լույսերը,

Սիրով, գրկաբաց ինձ ընդունեցիր,

Հոգուս մեջ հավատք ու սեր լցրեցիր։


2. Քեզ եմ նվիրում իմ վայրկյանները,

Սիրտս ու հոգիս, կյանքիս օրերը,

Լցրո՛ւ Դու այնտեղ Քո բարիքները,

Որ կատարվեն իմ երազանքները։


3. Օգնի՛ր ինձ հիմա, Քո փառքը երգեմ,

Ինձ բացված սերդ բոլորին հայտնեմ,

Ամբողջ աշխարհը թող որ իմանա,

Թե Փրկչի սերը որքա՜ն է, որքա՜ն:


[end:song]

[start:song]

156

1. Այս մեղքի աշխարհում

Հոգնել է իմ հոգին՝

Ապրելով խավարում

Եվ կարոտ՝ Քրիստոսին։


Ճանապարհ ինձ տվեք,

Մի՛ խանգարեք, մարդիկ,

Ես ուզում եմ տեսնել

Հիսուս Քրիստոսին։


2. Ձանձրացել եմ արդեն

Այս մեղքի աշխարհում,

Էլ չեմ կարող ապրել,

Հիսուսին եմ փնտրում:


Ճանապարհ ինձ տվեք,

Մի՛ խանգարեք, մարդիկ,

Ես ուզում եմ տեսնել

Հիսուս Քրիստոսին։


3. Ապրել Աստծուց հեռու`

Երկրային այս կյանքում,

Էլ չեմ կարող ապրել,

Հիսուսին եմ գնում։


Ճանապարհ ինձ տվեք,

Մի՛ խանգարեք, մարդիկ,

Ես ուզում եմ տեսնել

Հիսուս Քրիստոսին։


4. Զաքեոսի սրտում

Խաղաղություն չկար,

Բայց գտավ այն պահին,

Երբ Հիսուսին տեսավ:


Ճանապարհ ինձ տվեք,

Մի՛ խանգարեք, մարդիկ,

Ես ուզում եմ տեսնել

Հիսուս Քրիստոսին։


[end:song]

[start:song]

28

1. Հիսուսն է հույսը սրտերի

Կյանքում այս ծանր ու դաժան,

Որոնց Նա սրբեց մեղքերից,

Երբ խաչվեց անմեղ ու արդար։

Սուրբ Հայրը Որդուն միածին

Զոհեց մեր փրկության համար։


Անցա՜ն տասնյակ դարեր խավար,

Մինչ Նա թափեց արյունը սուրբ,

Արյամբ գնեց մի ժողովուրդ,

Դարձավ նրա հույսը անմար։


2. Ով ճանաչեց Հոր սերը սուրբ,

Տենչում է նա սիրել անվերջ,

Սիրել անգամ արցունքի մեջ,

Սիրել սիրով Հիսուսի սուրբ,

Հալածողին ու թշնամուն

Սիրել, ինչպես Հիսուսը սուրբ։


Անցա՜ն տասնյակ դարեր խավար,

Մինչ Նա թափեց արյունը սուրբ,

Արյամբ գնեց մի ժողովուրդ,

Դարձավ նրա հույսը անմար։


3. Թող պարծենա աշխարհը չար,

Ինքն իր աչքին թվա ուժեղ,

Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,

Քամուց քշված` անզոր, անկար:

Պարծենում եմ քեզնով Հիսուս (2):


Անցա՜ն տասնյակ դարեր խավար,

Մինչ Նա թափեց արյունը սուրբ,

Արյամբ գնեց մի ժողովուրդ,

Դարձավ նրա հույսը անմար։


4. Ո՞վ կարող է մեզ բաժանել

Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,

Մեզ չի կարող մահն էլ զատել,

Եվ ոչ մի ուժ՝ այս մութ կյանքում։

Հիսուսն է մեր վահանն անբեկ,

Նա է հոգին մեր ամոքում։


Անցա՜ն տասնյակ դարեր խավար,

Մինչ Նա թափեց արյունը սուրբ,

Արյամբ գնեց մի ժողովուրդ,

Դարձավ նրա հույսը անմար։


[end:song]

[start:song]

417

1. Ես սիրում եմ Հիսուսին՝

Իմ կյանքին հույս տվողին,

Իմ ճամփին լույս սփռողին,

Իմ մեղքերը քավողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


2. Ես սիրում եմ Հիսուսին՝

Իմ մեղքերը ներողին,

Իմ աչքերը բացողին,

Իմ սրտում սեր լցնողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


3. Ես սիրում եմ Հիսուսին՝

Ինձ խավարից հանողին,

Ինձ հավատք պարգևողին,

Ինձ դժոխքից փրկողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


[end:song]

[start:song]

312

1. Մեղքի համար մեռած եմ,

Մեղքի համար մեռած եմ,

Մեղքին մեռած լինելով`

Աստծո զավակ եմ:

Մեղքից ազատ եմ, (2)

Տիեզերքի Արարչի`

Իմ հոր ժառանգն եմ:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


2. Օրենքի համար մեռա

Քրիստոսի մարմնով,

Քրիստոսի շնորհքով

Աստծո զավակ եմ:

Օրենքից ազատ եմ, (2)

Օրենքից ազատ`

Աստծո զավակ եմ:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


3. Աշխարհի համար մեռա

Իմ Տիրոջ խաչով, (2)

Աշխարհին խաչված եմ:

Աստծուց ծնված եմ,

Աշխարհին կհաղթեմ,

Եվ հենց մեր հավատքն է,

Որ աշխարհին կհաղթե:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


[end:song]