[start:song]
1. Ուրախ եղեք, ո՛վ արդարներ,
Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,
Փառքով ցնծացե՛ք միշտ ի Տեր,
Վիշտ ու նեղություն անհետին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն
Երկնից և երկրի գերագույն,
Խոսքովն ստեղծեց աշխարհներ,
Կարող Փրկիչն է ամենուն։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար
Ոսոխն բազմաթիվ երևի,
Տերոջ բանակներն են ստվար,
Հզոր, համրանքով ավելի։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
4. Երբ որ խավարի հոս երկիր,
Երկինք ալ ամպով ծածկվի,
Երբեք անոնց մեջ մի՛ տխրիր,
Տերոջ վստահե, պիտ անցնին։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
5. Ուրախ եղեք միշտ Տերոջմով,
Փրկյալք Իր փառքով թող ցնծան,
Ձայնով, տավիղով, քնարով
Ալելուիաներ բարձրանան։
Ուրախ եղե՛ք,
Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:
[end:song]
[start:song:old]
1.Երբ օրհնյալ Տերն հպավ շուրթիս
Իսկույն նոր երգն իջավ սրտիս
Որով կերգեմ հոգվույս բոլոր
Ալելույա կապրեմ անդորր։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
2.Կապրիմ կապրիմ Քրիստոսի մեջ
Կներգործե սիրովն անվերջ
Սիրտս և հոգիս կցնծա Տեր
Ալելույա բյուր փառք Իրեն։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
3.Ես երգել եմ երգ փրկության
Երգեր սիրո և ցնծության
Երգեր որոնք հոգվույս խորքեն
Մեծ Արարչիս կօրհնաբանեն։
Մեծ է ցնծումս Ալելույա
Կապրիմ անդորր Ալելույա
Բյուր փառք Իրեն Ալելույա
Կօրհնաբանեմ Ալելույա։ (2)
[end:song:old]
[start:song:old]
(Ամեն օր տեսնում եմ քեզ իմ Տեր
Եվ ուրախանում քո գործերով
Դու փրկում ես, բժշկում և ազատագրում
Ես բացում եմ սիրտս քեզ Հիսուս
Եվ փառաբանում անունը Քո
Դու փառքի և պատվի ես արժանի 2 2)
Ամեն օր իմ Տեր ես տեսնում եմ քեզ
Քո գործերում և քո խոսքում
Չկա մեկը Քեզ պես հրաշքներ գործող
Դու ես միակը եղիր մեծարված
Հիսուսն է Տերը Տերերի
Եվ Արքան Արքաների
Մեծարեք անունը Նրա
Բարձր ձայնով և գոհությամբ
Մեծ ես մեր Տեր և փառավոր
Բարձրյալ է անունը քո (2)
Եվ երկինք երկիր քեզանով ստեղծվեցին
Եվ քո կյանքով նրանք լցվեցին
Հավիտյան կերգենք Քո սիրո մասին
Ողորմությանը Քո պես չկա
Հիսուսն է Տերը Տերերի
Եվ Արքան Արքաների
Մեծարեք անունը Նրա
Բարձր ձայնով և գոհությամբ
Մեծ ես մեր Տեր և փառավոր
Բարձրյալ է անունը Քո (2)
[end:song:old]
[start:song:old]
Մեծարում եմ անունդ ով Տեր
Սիրում եմ երգել անվանդ փառք
Ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ
Ուրախ եմ եկար փրկելու մեզ։
Դու երկնքից երկիր իջար
Ցույց տաս ճամփան
Երկրից բարձրացար խաչ
Վճարիր իմ պարտք
Խաչից իջար գերեզման
Գերեզմանից ու հարյար
Մեծարում եմ անունդ ով Տեր։ 2
Դու ես, Հիսուս, փառավորյալ,
Աստծո Որդի ես, փառք Աստծո,
Բայց ինձ համար աղքատացար,
Որ մեզ տանես երկինք` Հորդ մոտ:
Դու երկնքից երկիր իջար
Ցույց տաս ճամփան
Երկրից բարձրացար խաչ
Վճարիր իմ պարտք
Խաչից իջար գերեզման
Գերեզմանից Դու հարյար
Մեծարում եմ անունդ ով Տեր։ 2
[end:song:old]
[start:song:old]
Արժանի ես Տեր գոհության և պատվի
Մեծարում եմ անունը Քո ամբողջ իմ սրտով
Շնորհակալ եմ Հիսուս քո զոհի համար
Որ բացել է երկինքը այսօր մեզ համար:
Քեզանով եմ կանգնած Հոր գահի առջև
Սրբված և ազատ իմ մեղքերից
Խոնարհվում եմ Հիսուս և տալիս եմ
Ողջ փառքը Քեզ իմ արքա և իմ փրկիչ:
(Դու բարձրյալ ես մեր արքա
Տալիս եմ ողջ փառքը Տեր
Քո սուրբ անվանը
Դու հզոր ես մեր Արարիչ
Երգում ենք սուրբ ես, սուրբ ես Տեր: 2)
[end:song:old]
[start:song:old]
(Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Աչքերս լեցվում են արցունքներով
Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ
Շուրթերս բացվում են օրհնությունով 2)
Սպասում եմ բաց սրտով
Քեզ իմ Տեր և Արքա
Սպասում եմ փափագով
Թագավոր թագավորաց
Սպասում եմ կարոտով
Որ կգաս Հոր փառքով
Վայելեմ Քեզ ջերմորեն
Կրծքիդ փարված
(Երբ, որ Տեր հպվում ես Դու ինձ
Սիրտս լեցվում է հեզությունով
Երբ, որ Տեր հպվում ես Դու ինձ
Հոգիս բացվում է հայտնությունով 2)
Սպասում եմ բաց սրտով
Քեզ իմ Տեր և Արքա
Սպասում եմ փափագով
Թագավոր թագավորաց
Սպասում եմ կարոտով
Որ կգաս Հոր փառքով
Վայելեմ Քեզ ջերմորեն
Կրծքիդ փարված
[end:song:old]
[start:song]
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,
Թող ոտքերս լավանան, որ Քո,
Հետքերով գնամ:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,
Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր Բարձրանան:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,
Թող աչքերը իմ բացվեն, որ Քո
Հրաշքները տեսնեմ: 2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով: 2)
2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,
Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,
Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ
Հավատքով:
(Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,
Որ ապրեմ հույսով լցված,
Ճամփաս լինի լուսավորված: 2)
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
(Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով: 3)
[end:song]
[start:song:old]
Աստված մարդ չէ որ սուտ խոսի
Եվ մարդկանց պես զղջալ չունի
(Խոստումները այո և ոչ են
Խոսքերն ընտիր իր կամքը կնեն
Եվ անպտուղ չեն դառնա իրեն
Եվ անպտուղ չեն դառնա իրեն: 2)
Կենդանի ենք Աստծո խոսքով
Որ հայտնեց մեզ իր հոգիով
(Խավար սրտիս լույս ծագեց վերեն
Այդ պատճառով կճանչնամ իրեն
Հիսուս Քրիստոս հաղթող Աստված Ես
Հիսուս Քրիստոս հաղթող Աստված Ես: 2)
Ուրախությամբ երգենք երգեր
Տոն խնդություն հայտարարենք
(Գալիս է մեր Տերը երկնային
Բարի լուր է հայտնենք բոլորին
Ուրախացիր Աստծո որդի ես
Ուրախացիր Աստծո որդի ես: 2)
Այս բանակում Տեր Հիսուսի
Չկա մեկը առանց հույսի
(Հավատքով մենք հաղթել ենք աշխարհին
Իսկ սատանան ինքն է մեր գերին
Քայլենք վստահ քայլենք անվարան
Քայլենք վստահ քայլենք անվարան: 2)
[end:song:old]