[start:song]
1. Կյանքս ըլլա, Տե՜ր, սաղմոս ու երգ,
Առողջություն տաս, կամ խոր վերք,
Բաժինս ըլլա սուգ ու թախիծ,
Ձախորդություն կամ սուր կսկիծ,
Նույնիսկ ոսկիս դարձնես պղինձ,
Կամ ցնցոտի հագցնես ինձ,
Պիտի երգեմ ու գովեմ Քեզ
Դառն վշտերուս մեջ հրակեզ:
2. Դուն երկնքեն կուտաս արև,
Կուտաս նաև ամպեր սև-սև,
Շուքեր ունի օրս խաղաղ,
Ինչպես փուշեր՝ վարդը չքնաղ:
Բայց ինձ հասնող ամեն չարիք
Իր մեջ ունի հազար բարիք,
Եվ արցունքի բաժակս դառն
Կքաղցրանա սիրովդ վառ:
3. Տե՜ր, զիս օրհնես կամ զիս պատժես`
Պատժող ձեռքդ համբուրեմ ես,
Զի հայրական մատներդ գթոտ
Կփաթաթեն վերքն իմ կսկծոտ:
Գիշերվան մեջ կուտաս ինձ երգ
Ու կվառես ճրագս հեգ,
Ես ալ, ո՜վ Տեր, երեսընկած
Կհամբուրեմ ձեռքդ օրհնյալ:
[end:song]
[start:song]
1. Հիսուսի արյունը մաքրել է ինձ,
Մեղքից ու մահից ինձ ազատել,
Հիսուսի արյունը մաքրել է ինձ
Եվ երկինքը բացել է։
Քո արյունը, (3)
Սուրբ արյունը հոսում է խաչից։
2. Գառան արյունը մաքրել է ինձ,
Մեղքից ու մահից ինձ ազատել,
Գառան արյունը մաքրել է ինձ
Եվ երկինքը բացել է։
Քո արյունը, (3)
Սուրբ արյունը հոսում է խաչից։
***
Հիսուսի սուրբ արյունը (3)
Մաքրում է մեզ ձյան պես սպիտակ։
Փառք և գոհություն արյանդ համար, (3)
Ինձ սիրող Հիսուս։
[end:song]
[start:song]
1. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Ինչ որ ալ ունիմ ըլլայ Անոր,
Կ’արժէ համբերել, կ’արժէ խաչ կրել,
Կ’արժէ Անոր հազար կեանք զոհել:
2. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Կ’ուզեմ հետևիլ միշտ անխոտոր,
Ուր որ զիս ղրկէ, ինչ հրամայէ,
Հնազանդիլ միայն փափաքս է:
3. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Զինք պաշտել կ’ուզեմ ես ամէն օր,
Խորհուրդով, խոսքով, բարի գործերով
Եվ Աւետարանը քարոզելով:
4. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,
Կ’ուրանամ փառքն, հաճոյքն երկրաւոր,
Որ հաւատքս պահեմ, ընթացքս կատարեմ
Եվ փառաց պսակն Անկէ առնեմ:
[end:song]
[start:song]
1. Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում
Ու չգիտեն, թե ինչու են ապրում։
Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)
2. Հիսուսն Աստված է և Աստծո Որդի,
Երկիր ուղարկվեց, որ մարդկանց փրկի:
Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)
3. Մարդի՛կ, ճանաչե՛ք ձեզ Ստեղծողին
Ու փառաբանե՛ք Հիսուս Քրիստոսին։
Ես պիտի ցույց տամ (3) ճամփան Հիսուսի,
Ես պիտի պատմեմ (3) սերը Հիսուսի,
Ով հավատա, նա կփրկվի։ (2)
[end:song]
[start:song]
1. Հիսուս ներած է իմ մեղքերս,
Ազատ եմ, (2)
Զոհած է կյանքն ինձ համար Տերս,
Ազատ եմ (2):
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
2. Վստահելով ես իմ Փրկչիս`
Եղա ազատ, ալ ազատ,
Սուրբ Հոգվույն ուժն կպահե զիս,
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
3. Մեղքի բոլոր շղթաներես
Ազատ եմ, ազատ եմ:
Ալ Աստծո որդի եմ ես,
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
4. Գերեվարող չար կիրքերես
Ազատ եմ, (2)
Եվ հուսահատ իմ վիճակես
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
[end:song]
[start:song]
1. Ժողովուրդն ենք մենք՝ սուրբ արյամբ գնված,
Մոտենանք Աստծո Գառին համարձակ,
Որ Գողգոթայում տառապանք տարավ,
Խաչվեց իմ և քո մեղքերի համար։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
2. Մեր կյանքը փոխեց, Իրեն մոտեցրեց
Ու խաչի ճամփան Նա մեզ ցույց տվեց,
Որ նայենք Իրեն, հիշենք Գողգոթան,
Երբեք չհիշենք անցած հին ճամփան։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
3. Անհուն փառք Իրեն՝ Աստծո Գառին,
Որ անգին արյամբ տվեց թողություն,
Մաքրեց մեղքերից ու ճերմակ արեց
Եվ էլ ավելի կյանք մեզ պարգևեց։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Փառք և օրհնություն երգենք մեր Աստծուն,
Որ Իր Որդով տվեց մեզ հարություն։
[end:song]