Home


[start:song:old]

504

1. Զորությունդ պիտ փառաբանեմ

Օրհնությունովդ պիտ ցնծամ

Քանզի Դու ինձ պահապան եղար

Ու նեղության օրն ապավեն:


Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ

Շնորհակալ եմ Քո սիրո համար

Շնորհակալ եմ:


2. Օհ իմ զորության Աստված ես Դու

Քեզ սաղմոս պիտի երգեմ

Ու իմ պահապան Աստված ես Դու

Քեզ պիտի փառաբանեմ:


Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ

Շնորհակալ եմ Քո սիրո համար

Շնորհակալ եմ:


[end:song:old]

[start:song

:old]

518

1. Տերն է իմ լույսն ու փրկությունը

Ես ոչ ոքից չեմ վախենում

Տերն է իմ կյանքի ապավենը

Ես ոչ ոքից չեմ վախենում


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից:


2. Թեւ վրաս զորքի բանակ ելնի

Իմ սիրտը երբեք չի վախենա

Թեւ թշնամին ինձ պաշարի

Դարձյալ ես վստահ պիտի լինեմ:


Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից:

[end:song:old]

[start:song]

557

1. Օրհնյալ ես Դու, Թագավոր,

Օրհնյալ Տեր մեր փառավոր,

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Հիսուսի համար։

       Հիմա թույլերը թող զորանան,

       Ընկածները բարձրանան`

       Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության:


2. Փառք տանք գոհունակ սրտով,

Փառք տանք Աստծո անվան,

Փառք տանք Իր Որդու համար՝

Հիսուս Քրիստոսի։

       Հիմա տկարներն են զորացած,

       Ընկածներն են բարձրացած,

       Տիրոջ շնորհքն է հայտնված մեզ համար:

       Փառք տանք:


[end:song]

[start:song]

623

Անբիծ, մաքուր մի գետ է հոսում,

Գետ` կենդանի ջրերով լի,

Որ բխում է Հոր և Գառան գահից,

Մաքրում է, սրբում է մեզի:


1. Թող Տիրոջ գետը հոսի,(2)

Իր զորությունով Քեզ պիտի լցնի,

Թող Տիրոջ գետը հոսի:


2. Թող որ Հիսուսը հպվի,(2)

Իր զորությունով Քեզ պիտի լցնի,

Թող որ Հիսուսը հպվի:


3. Թող Սուրբ Հոգին Քեզ օծի,(2)

Իր զորությունով Քեզ պիտի լցնի,

Թող Սուրբ Հոգին Քեզ օծի:

[end:song]

[start:song:old]

790

Տեր Դու Սուրբ ես Սուրբ ես

Մեկը չկա Քեզ նման

Տեր Դու Սուրբ ես Սուրբ ես

Ողջ փառքը Քեզ միայն


Քեզ կերգեմ գոհությամբ

Քո սիրով անսահման

Դու կանչեցիր ինձ և Քեզ մոտ միայն

Գտել եմ կյանք հավիտյան


Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Բոլորիս սրտերը խոնարհվում են Քո առջև

Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Միակ Տերը Դու Ես Ամենակալ Արքա


Բարձրյալ Աստված Հավիտենական

Ծով ցամաք երկինք երկիր

Քեզնով արարվեցան

Բարձրյալ Աստված ճշմարտության

Դու ես վեմը փրկության վահանը հավատքի


Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Բոլորիս սրտերը խոնարհվում են Քո առջև

Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Միակ Տերը Դու Ես Ամենակալ Արքա


[end:song:old]


[start:song]

443

1.Փառք Քեզ, ո՛վ Տեր Հիսուս, Աստված մեր,

Սուրբ Հոգիդ այնժամ լուր է բերել

Եվ սուրբ երկնային սիրով ողողված՝

Հրեշտակների երգն է բերել։


Ալելուիա՜, (3)

Հիսուսը սեր է մեզ բերել։


2.Երկնային փառքի անմահ վկաներ,

Հիսուս իմ Փրկչի սուրբ հրեշտակներ,

Ինչ լավ կլինի միասին, մեկտեղ

Փառք տանք մեր Աստծուն, սերը վայելենք։ (2)


Ալելուիա՜, (3)

Հիսուսը սեր է մեզ բերել։


[end:song]

[start:song:old]

728

1. Ոչ թե մեզի ով Տեր այլ Քո անվանդ թող փառք լինի

Քո ճշմարտությանդ ու ողորմությանդ համար մեր Տեր

Ինչու հեթանոսներ ըսեն թե ուր է ձեր Աստված

Երկինքն է մեր Աստվածը, որ ամեն բաներն արավ։


Ով Տերոջմեն վախեցողներ հուսացեք

Նա է ձեր օգնություն և ուժ։

Ով Տիրոջմեն վախեցողներ, օրհնեցեք Տերն զորավոր

Լավ է Տիրոջն հուսալ, քան մարդոց ապավինել

Հույսն ամոթով երբեք, ամոթով չի թողնի։


Ուստի ով անձս օրհնե

Սրտանց օրհնե Տերը

Նա է ընկածի ուժը աղքատի հույսը։


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց գովե Տերը

Նրա ամեն բարիքները մի մոռնար։


2. Ամեն ժամանակ Անոր երեսը դուք փնտրեցեք

Հիշեք Նրա հրաշքները և Նրան մոտեցեք

Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը Նա քաղցր է

Եվ Նրա ողորմությունները ազգից մինչև ազգ։


Նա ցերեկը քո հովանին է

Ու գիշերը քո անքուն պահապան,

Նեղության օրը քեզի հույս, ասպար է քո Աստվածն է։


Տերը կգթա մեզի ինչպես հայրը որդուն

կհեռացնե մեր մեղքերը ոնց հյուսիս հարավեն:


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց օրհնե Տերը

Նա է ընկածի ուժը աղքատի հույսը։


Ուստի ով իմ անձս օրհնե

Սրտանց գովե Տերը

Նրա ամեն բարիքներն մի մոռանար։2


[end:song:old]


[start:song:old]

316

1․Ով Քրիստոս, լույս աշխարհի

Դու մեր կյանք հավերժական,

Ստեղծիչը երկնից-երկրի

Եվ մեր հույսը հանգստյան։


Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ

Գովաբանելով Քո վեհ շնորհքիդ համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերս

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչս։ 2


2․Ով Աստված ողորմության

Պարգևիչ լի բարության,

Լսիր այս իմ աղոթքս,

Որ տամ Քեզ ամեն փառքը։


Կրկ․Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ

Գովաբանելով Քո վեհ շնորհքիդ համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերս

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչս։ 2

[end:song:old]