[start:song:old]
Հայր մեր ահա ժողովուրդըդ
Կանգնած Քո առջև ցնծությամբ
Հայր մեր ստացանք փրկությունդ
Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ:
Տուր մեզ Քո զորությունդ
Լեցրու մեզ Քո Սուրբ Հոգով
Դու ես օրհնության աղբյուրը
Ազատ ենք Որդուդ անունով:
Եկեք լցվենք բանակը մեծացնենք
Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք
Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք
Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)
Դու ես փառաց թագավորը
Փնտրում ենք երեսը Քո
Դու ես Հիսուս զորապետը
Արձակիր Քո հրամանդ:
Ով պատրաստ է հոգիով
Նա հավատում է սրտով
Ով ըստանա զորությունդ
Նա ով կտիրե սիրովդ
Եկեք լցվենք բանակը մեծացնենք
Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք
Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք
Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)
[end:song:old]
[start:song:old]
Եհովան ինքն է իմ Աստվածն է
Որ հոգ է տանում ինձ համար, ամեն վարկյան
Եհովան ինքն է իմ աստվածն է
Որ հոգ է տանում ինձ համար։ (2)
Տերը հոգում է կարիքները
Իր մեծ զորությամբ և փառքի լիությամբ
Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար
Նա հոգ է տանում ինձ համար ամեն վարկյան
Նա հոգ է տանում ինձ համար։
Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան
Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)
Թող մեր երգերը և մեր կյանքը
Փառավորեն Հիսուսին, Հիսուսին
Ալելույա․ Ալելույա․
Ալելույա․ Ալելույա․
Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան
Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)
Ես կերգեմ Սաղմոս կասեմ
Փառավորեմ Քեզ իմ, Տեր Քեզ իմ Տեր
Ալելույա․ Ալելույա․
Ալելույա․ Ալելույա․
[end:song:old]
[start:song:old]
Միայն մեկը կա որ արժանի է
Փառքը պատիվը
Զորությունը ստանալու
Աստված և Տեր է հավիտյան
Անտեսանելի բայց իրական
Իրեն այսօր կփառաբանենք
Ով Տեր Հիսուս մեծ փառքով կթագավորես, 2
Աթոռիդ առջևը կերկրպագենք
Եվ ամբողջ մեր կյանքը Քեզ կնվիրենք
Տեսնում եմ Քեզ 2
Մեծարված ես Տեր բարձրյալ
Սուրբերիդ գովասանքով
Տեսնում եմ Քեզ 2
Տեսնում եմ Քեզ ով իմ Արքա
Մեծարված գահի վրա
Դու տիրում ես հավիտյան 2
Փառքն է Նրա լեցնում տաճարը
Երկնքում երկրպագում են
Նրան գահի առջև
Միացիր նրանց և գոչիր
Որ սուրբ է Տերը մեր
Սուրբ է Տերը ալելույա
Փառքն է Նրա լեցնում տաճարը
Երկնքում երկրպագում են
Նրան գահի առջև
Միացիր նրանց և գոչիր
Որ սուրբ է Տերը մեր
Սուրբ է Տերը մեր Տերը
[end:song:old]
[start:song:old]
Կուզենք ներկայությունդ ապրել
Կուզենք Քեզ Աստված երկրպագել
Կուզենք Քո սերն ընդմիշտ երգել
Արժանի ես 2 փառքերի
Սեր Աստված Տեր Աստված
Փրկություն պարգևող մեր Աստված
Երանի ով Տեր գտնողին Քեզ
Երանի նրան ում, որ Դու կընտրես
Երանի որ, Քո ժողովուրդն ենք
Եվ անունդ այսօր մենք կօրհներգենք
Սեր Աստված Տեր Աստված
Փրկություն պարգևող մեր Աստված
[end:song:old]
[start:song]
Սուրբ ես (2), արժանի ես,
Պատիվ է ինձ համար երգել Քո փառքը, 2
Տեր ամենազոր, փառքի Թագավոր,
Սուրբ լինի Քո անունը։ 2)
Սուրբ լինի Քո անունը (3),
Տեր և Մեծություն,
Հզոր իշխանություն:
Սուրբ լինի Քո անունը։
Ամեն մի մարդ, ամեն արարած,
Քո խոսքովդ է ստեղծված, (2)
Ինչպես երկնքում Քո կամքը լինի,
Թող այստեղ էլ կատարվի։ (2)
Սուրբ լինի Քո անունը (3),
Տեր և Մեծություն,
Հզոր իշխանություն:
Սուրբ լինի Քո անունը։__2
[end:song]
[start:song:old]
Իմ Աստված որքան եմ Քեզ փափագում
Սրտիս երգը Քեզ եմ նվիրում
Մեծարվիր հավիտյան
Արժան ես Դու միայն
Երկրպագում եմ Քեզ իմ Արքա: 2
Արժան ես, արժան ես
Արժան ես Դու միայն
Երկրպագության: 2
[end:song:old]
[start:song:old]
1. Մենք ակնթարթ ենք, դու հավերժություն ես
Հզոր Արքա դեռ դարեր առաջ
Մենք ակնթարթ ենք, դու հավերժություն ես
Սիրո Արքա ես դու երկնքում
Կրկ. Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Որ ապրենք քեզ համար
2. Մենք անկարող ենք, Դու դարմանող ես
Հիսուս մեր փրկիչն ես, զորաց Տերը
Դու սիրո երգն ես, միշտ մեր սրտերում ես
Գալով քո առջև օրհնում ենք քեզ Տեր
Կրկ. Սուրբ ես սուրբ ես Ամենազոր ես
Արժանի ես առնելու փառք
Գառն Աստծո մորթվեցիր մեզ համար
Որ ապրենք հավիտյան
Որ ապրենք քեզ համար
[end:song:old]
[start:song:old]
Օրհնեցեք Տիրոջը ով նրա հրեշտակներ
Զորությամբ որ կատարում եք Նրա խոսքը
Օրհնեցեք Տիրոջը ով Նրա բոլոր զորքեր
Զորությամբ որ կատարում էք Նրա կամքը
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (2)
Օրհնեցեք Տիրոջը ով բոլոր արարածներ
Քանզի Նա արժանի է օրհնության
Օրհնեցեք Տիրոջը տերության ամեն վայրում
Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան
Օրհնենք, օրհնենք,
Օրհնենք, մենք Նրան
Օրհնենք մենք Նրան (4)
[end:song:old]