Home


[start:song]

298

1. Նայի՛ր, ինչ խավար է շուրջբոլորդ,

Մարդիկ խարխափում են խավարում,

Գնում են դեպ կորուստ հավիտյան՝

Առանց հասկանալու։ (2)


Կանգնե՛ք, մարդի՛կ, լսե՛ք Աստծուն,

Որ ձեզ համար զոհեց Որդուն,

Տեսեք` ինչպես կանչում է Նա.

«Ե՛տ դարձեք Հիսուսին, ե՛տ դարձեք»։


2. Շատ-շատերը ծիծաղում են,

Երբ ճշմարտության խոսք են լսում,

Համարելով հին առասպելներ`

Խավար ճամփով են գնում։ (2)


Կանգնե՛ք, մարդի՛կ, լսե՛ք Աստծուն,

Որ ձեզ համար զոհեց Որդուն,

Տեսեք` ինչպես կանչում է Նա.

«Ե՛տ դարձեք Հիսուսին, ե՛տ դարձեք»։


[end:song]

[start:song]

527

1. Շնորհակալ ենք, Տե՛ր Հիսուս,

Որ սիրում ես բոլորին,

Ներում ես մեղավորին,

Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Առաջնորդիր մեզ Քո լույսով,

Հավատում ենք Քեզ սրտով։


Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատք և սեր։


2. Սպասում ենք Քեզ կարոտով,

Շուտ արի Քո Հոր փառքով,

Լցված ենք մենք Սուրբ Հոգով,

Կանչում ենք մեր աղոթքով։

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Դու լույսն ես, առաջնորդի՛ր,

Տա՛ր մեզ վեր այս աշխարհից:


Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատք և սեր։


[end:song]

[start:song]

345

1. Փառք ու պատիվ Քեզ, ո՛վ Հայր իմ Աստված,

Քո փառավոր շնորհքի համար,

Որդուդ արյունով ես Դու ինձ փրկել`

Քո կամքի հաճության համար։


Փա՜ռք Քեզ, ի՛մ Հայր, փա՜ռք Քեզ, Որդի՛,

Եվ փառք Քեզ, օրհնյալ Սուրբ Հոգի։


2. Վեհ սիրուդ համար օրհնում եմ Քեզ, Տե՛ր,

Որ խաչի վրա մեզ ցույց տվիր,

Երկնքից իջար, մեղքերս քավեցիր,

Մեզ համար անձդ զոհեցիր։


Փա՜ռք Քեզ, ի՛մ Հայր, փա՜ռք Քեզ, Որդի՛,

Եվ փառք Քեզ, օրհնյալ Սուրբ Հոգի։


3. Փառք Քո զորությանն, օրհնյալ Սուրբ Հոգի,

Որով իմ կյանքը փոխեցիր։

Վերստին ծնունդ ինձ պարգևելով՝

Իմ սրտի մեջ բնակվեցիր։


Փա՜ռք Քեզ, ի՛մ Հայր, փա՜ռք Քեզ, Որդի՛,

Եվ փառք Քեզ, օրհնյալ Սուրբ Հոգի։


4. Գովքդ երգում եմ, քանզի բարի ես

Քո բոլոր սուրբերի համար

Եվ ոչ մի բարիք Դու չես խնայում,

Տե՛ր, Քեզ սիրողների համար։


Փա՜ռք Քեզ, ի՛մ Հայր, փա՜ռք Քեզ, Որդի՛,

Եվ փառք Քեզ, օրհնյալ Սուրբ Հոգի։


[end:song]

[start:song]

366

1. Ուրախությամբ սպասում ենք Քեզ, Հիսո՛ւս մեր Տեր,

Հավատում ենք՝ շուտով կգաս տանելու մեզ,

Հավերժության մեջ կտեսնենք երեսը Քո

Ու կօրհնենք Քեզ, կմեծարենք Աստծո Հոգով։

Մարանաթա՜, մարանաթա՜,

Օվսաննանե՜ր Աստծո Գառին։

Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,

Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։


2. Հարսը պատրաստ է` զարդարված սուրբ զարդերով,

Քո զորությամբ սպասում է Քեզ սուրբ հանդերձով:

Կատարվել են սուրբ խոսքերդ այս աշխարհում,

Արի՜, Հիսո՛ւս, կարոտել ենք, Քեզ ենք սպասում։


Մարանաթա՜, մարանաթա՜,

Օվսաննանե՜ր Աստծո Գառին։

Արի՜, Հիսո՛ւս, արի՜, Փրկի՛չ, արի՜, մեր Տե՛ր,

Ուրախությամբ, Հոգու սիրով սպասում ենք Քեզ։


[end:song]

[start:song]

525

1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,

Օ՜, լույս կուտա,

Անոր ձեռքերու գործը կցուցնե,

Օ՜, լույս կուտա։


Օ՜, լույս կուտա,

Աչքերուս լույս կուտա,

Ինչպես որ լույսը խավարին մեջ,

Իմ սրտիս լույս կուտա։


2. Տերոջ օրենքը կատարյալ է՝

Հոգիս կնորոգե,

Վկայությունները ճշմարիտ են,

Զիս իմաստուն կընեն։


Օ՜, լույս կուտա,

Աչքերուս լույս կուտա,

Ինչպես որ լույսը խավարին մեջ,

Իմ սրտիս լույս կուտա։


3. Քու կանոններդ շիտակ են,

Սիրտս ուրախ կընեն,

Քու պատվիրանքներդ պայծառ են,

Աչքերուս լույս կուտան։


Օ՜, լույս կուտա,

Աչքերուս լույս կուտա,

Ինչպես որ լույսը խավարին մեջ,

Իմ սրտիս լույս կուտա։


4. Քու խոսքդ իմ ոտքերուս ճրագ է,

Շավիղներուս՝ լույս,

Իմաստուն ըրե քու ծառայիդ՝

Բոլոր սրտով գործեմ։


Օ՜, լույս կուտա,

Աչքերուս լույս կուտա,

Ինչպես որ լույսը խավարին մեջ,

Իմ սրտիս լույս կուտա։


[end:song]

[start:song]

115

1. Ուրախ եղեք, ո՛վ արդարներ,

Դուք, որ Տերն ունիք ձեզ բաժին,

Փառքով ցնծացե՛ք միշտ ի Տեր,

Վիշտ ու նեղություն անհետին։


Ուրախ եղե՛ք,

Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


2. Ուրախ եղեք, զի Նա է Տերն

Երկնից և երկրի գերագույն,

Խոսքովն ստեղծեց աշխարհներ,

Կարող Փրկիչն է ամենուն։


Ուրախ եղե՛ք,

Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


3. Ի՜նչ փույթ, թե մարտին մեջ արդար

Ոսոխն բազմաթիվ երևի,

Տերոջ բանակներն են ստվար,

Հզոր, համրանքով ավելի։


Ուրախ եղե՛ք,

Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


4. Երբ որ խավարի հոս երկիր,

Երկինք ալ ամպով ծածկվի,

Երբեք անոնց մեջ մի՛ տխրիր,

Տերոջ վստահե, պիտ անցնին։


Ուրախ եղե՛ք,

Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:


5. Ուրախ եղեք միշտ Տերոջմով,

Փրկյալք Իր փառքով թող ցնծան,

Ձայնով, տավիղով, քնարով

Ալելուիաներ բարձրանան։


Ուրախ եղե՛ք,

Ուրախ եղե՛ք դուք Տերոջմով:

[end:song]