[start:song]
1. Թանկագին խոստում է տվել
Մեզ՝ պանդուխտներիս Աստված.
«Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»:
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
2. Երբ փորձության կրակի մեջ
Սիրտդ ընկեր չգտնի,
Այս խոստումը լսիր անվերջ՝
Աստված քեզ կառաջնորդի։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
3. Եթե սիրտդ հանկարծ տխրի
Այս կյանքում՝ հույսը կորցրած,
Թող այս խոստումը միշտ լսվի՝
Կառաջնորդեմ քեզ առաջ։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
4. Թե խավար գիշեր է իջել,
Եվ վերջին ժամն է հնչում,
Լսի՛ր միայն այս խոստումը՝
Տերն է քեզ առաջնորդում։
«Կառաջնորդեմ (3), քեզ առաջ։
Երբ հանդիպեն փորձություններ,
Կառաջնորդեմ քեզ առաջ»։
[end:song]
[start:song]
1. Ամենի համար գոհանում եմ,
Ո՜վ Տեր, Վարդապետ իմ`
Հոգուդ համար, որ տվիր ինձ,
Դրեցիր սրտիս մեջ:
Գոհանում եմ Քեզնից, որ փրկեցիր մեղքից,
Որ կյանք շնորհեցիր, չարից ազատեցիր:
Տե՜ր, Դու ինձ կնքեցիր, իմ մեջ բնակվեցիր,
Որ Դու ինձ հետ ապրես ու միշտ փառավորվես:
2. Ամենի համար գոհանում եմ`
Գողգոթայի խաչի,
Որ խաչն ելար Դու մեզ համար,
Մենք միշտ տեսնում ենք Քեզ:
Գոհանում եմ Քեզնից, որ փրկեցիր մեղքից,
Որ կյանք շնորհեցիր, չարից ազատեցիր:
Տե՜ր, Դու ինձ կնքեցիր, իմ մեջ բնակվեցիր,
Որ Դու ինձ հետ ապրես ու միշտ փառավորվես:
3. Ամենի համար գոհանում եմ,
Իմ հույս ու ապավեն,
Ապրելովս փառավորեմ,
Պատիվ տամ Քեզ, ո՜վ Տեր:
Գոհանում եմ Քեզնից, որ փրկեցիր մեղքից,
Որ կյանք շնորհեցիր, չարից ազատեցիր:
Տե՜ր, Դու ինձ կնքեցիր, իմ մեջ բնակվեցիր,
Որ Դու ինձ հետ ապրես ու միշտ փառավորվես:
[end:song]
[start:song]
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Արև, աստղեր կխոսեն Իր մասին,
Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,
Ինչպես հայտնվեց լույսը խավարում։
Չկա զրույց, չկան նաև խոսքեր,
Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,
Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտերն`
Ընդունելու Արարչի մեծ փառքը։
2. Երկիրը Իր զորությունով շինեց,
Աշխարհը իմաստությունով հիմնեց,
Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,
Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։
Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,
Միջնորդ է քեզ Որդին աստվածային,
Նա քեզ համար խաչափայտին գամվեց,
Հաշտվի՛ր, քանի ժամանակ է տվել։
3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին`
Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,
Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով,
Թող փառավորվի Աստված մեր կյանքով։
Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,
Հաղորդ եղանք աստվածային լույսին,
Ուրախությամբ, երանությամբ լեցուն
Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։
[end:song]
[start:song
702
1.Սիրում եմ քեզ Տեր Հիսուս
Ամբողջ հոգով էությամբ
Անվանում եմ Քեզ իմ Տեր
Հոգիների սիրահար։ (2)
Սիրում եմ Քեզ Հիսուս
Ընծայելով կյանքը իմ
Սիրում եմ Քեզ իմ Տեր
Ամբողջ հոգով էությամբ։ (2)
2. Վկայում եմ բոլորին
Սեր է Նրա անունը
Ավետում եմ բոլորին
Կյանք է Տիրոջ անունը (2)
Սեր ես Դու իմ Հիսուս
Սեր է Քո անունը
Կյանք ես Դու իմ Հիսուս
Կյանք է հենց Քո անունը: (2)
Սիրում եմ Քեզ Հիսուս
Ընծայելով կյանքը իմ
Սիրում եմ Քեզ իմ Տեր
Ամբողջ հոգով էությամբ։
Սեր ես Դու իմ Հիսուս
Սեր է Քո անունը
Կյանք ես Դու իմ Հիսուս
Կյանք է հենց Քո անունը:
[end:song:old]
[start:song
474
Քո ձեռքը շինեց ինձ, հաստատեց,
Բարի արա, Տեր,
Քո ծառային, Քո ծառային`
Տված Խոսքիդ պես: (2)
Բարի է Տերը, ողորմած,
Ազգից մինչև ազգ: (2)
Թող իմ սիրտը անմեղ լինի,
Որ ես չամաչեմ:
Թող իմ սիրտը անմեղ լինի`
Խոսքիդ մեջ ապրեմ: (2)
Բարի է Տերը, ողորմած,
Ազգից մինչև ազգ: (2)
Թող իմ սիրտը անմեղ լինի,
Քո պատվիրանքներում,
Թող իմ սիրտը անմեղ լինի`
Որ ես չամաչեմ: (2)
Բարի է Տերը, ողորմած,
Ազգից մինչև ազգ: (2)
[end:song:old]
[start:song]
1. Օրհնյալ Հիսուսի Սուրբ Հոգով լցված՝
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Ջրողներն էլ իրենց գործը ունեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Տերն էլ անպայման կհատուցի քեզ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
2. Մի քանիսը ճամփի կողքին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո,
Իսկ մի քանիսն ապառաժին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Որոշ մասը կընկնի փշերի մեջ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո.
Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
[end:song]