[start:song]
1. Արթնացրո՜ւ ինձ, Տե՛ր,
Հոգնած եմ ու թմրած,
Արթնացրո՜ւ ինձ, Տե՛ր,
Մեղքի քնից:
Քավություն տո՛ւր ինձ,
Թողություն տո՛ւր ինձ,
Բարիքներ շնորհելով՝
Ուրախացրո՛ւ ինձ:
2. Ինձ նման տանջվածիս
Ցավերին եղի՛ր դարման.
Լույսդ կաթեցրո՛ւ իմ մեջ,
Մեռյալ եմ, կյանք տո՛ւր:
Քավություն տո՛ւր ինձ,
Թողություն տո՛ւր ինձ,
Բարիքներ շնորհելով՝
Ուրախացրո՛ւ ինձ:
3. Թող որ ես ուրախանամ
Հոգուս փրկությամբ,
Որի համար, ի՛մ Տեր,
Տրտում եմ ես այնքան:
Քավություն տո՛ւր ինձ,
Թողություն տո՛ւր ինձ,
Բարիքներ շնորհելով՝
Ուրախացրո՛ւ ինձ:
[end:song]
[start:song]
1. Ապրելով այս մեղքի աշխարհում՝
Եղել եմ Հիսուսից շատ հեռու,
Բայց Տիրոջ սերը մեծ
Ինձ մեղքից ազատեց,
Խաղաղություն տվեց հավիտյան։
2. Ո՜վ հոգի, դու փնտրի՛ր Հիսուսին,
Երբ փնտրես, կգտնես անպայման,
Ու տրվի՛ր դու Նրան
Քո ամբողջ էությամբ,
Ողջ մտքով ու սրտով հավիտյան։
3. Ալելուիա՜ կերգեմ Քեզ, Փրկիչ,
Ու սաղմոսներ կասեմ քնարով:
Եվ իմ սիրտը ես Քեզ
Նվիրեմ լիովին
Ու իմ հոգին, որ Դու փրկեցիր։
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուսին ծառայող Գեդեոնի զինվորներ,
Չար աշխարհի մեջ գործող Սուրբ Խոսքի սերմնացաններ,
Օրն է թեքվել ավարտին, մայրամուտն է մոտենում,
Ցանենք սերմերը կյանքի, գիշերն է վրա հասնում։
2. Գեդեոնի զինվորին Տերն է տալիս զորություն,
Թեկուզ փոքր ջոկատով, մենք ունենք մեծ հաղթություն։
Աստված կօրհնի Իր գործը, մեզ հետ Տերն է ամեն օր,
Աստծո գործն է մնայուն, իսկ աշխարհը՝ անցավոր։
3. Եղբա՛յր ու քո՛ւյր, լավ խորհենք՝ ի՜նչ մեծ գործ է մեզ տրված,
Չհապաղենք, չծուլանանք, Տիրոջ մոտ բերենք մարդկանց:
Մեղքի խավար աշխարհում հոգիներն են կորսվում,
Աստծո Խոսքն է նոր կյանքի ու փրկության հույս բերում։
4. Մեկ անգամ է մեզ տրված կյանքը այս երկրի վրա,
Աստծո կամքը կատարենք, որ մտնենք փառքը Նրա,
Մնասները Իր տված շահով Իրեն դարձնենք,
Որ վերջում էլ մեզ ասի՝ ապրես դու, բարի ծառա։
[end:song]
[start:song]
1. Ո՜վ Հիսուս, ինձ մոտ արի,
Միշտ իմ առջևից քայլիր,
Ա՛ռ թևիդ տակ ամեն ժամ,
Իմ լավագույն Բարեկամ:
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
2. Սրտիս դուռը չեմ բանա,
Ոչ ոքի էլ տեղ չկա,
Միայն Քո ներկայություն,
Ահա՝ իմ վառ ցանկություն։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
3. Միայն Քեզ եմ անվանում
Առաջնորդ ամեն բանում,
Տիրի՛ր սրտիս լիովին,
Խաչյալ Քրիստոս, Տեր անգին։
Որքա՜ն ծարավ եմ ես Քեզ,
Ի՜նչ անուշ է դեմքդ հեզ,
Աղաչում եմ Քեզ, Փրկիչ,
Առաջնորդիր ինձ ընդմիշտ։
[end:song]
[start:song]
1. Թող աղոթքս բարձրանա երկինք,
Մատուցվի որպես պատարագ
Ու փռվի սուրբ ոտքերիդ տակ,
Որպես գոհություն իմ սրտի։
2. Թող պաշտեմ Քեզ խոնարհաբար,
Գրկեմ սուրբ ոտքերդ, ի՛մ Տեր,
Սեղմեմ կրծքիս մեծ կարոտով,
Դրանք ինձ համար են խոցվել։
3. Թող անցնեմ այն ճանապարհով,
Որ խաչն ուսիդ անցար, ի՛մ Տեր,
Սրտիդ ցավը անտեսելով`
Ինձ համար ցանկացար մեռնել։
4. Թող, որ ինքս էլ խաչս առնեմ,
Գամ ետևիցդ, ի՛մ Աստված,
Ես էլ Քեզ հետ խաչը ելնեմ,
Տե՛ր, ուզում եմ Քեզ նմանվեմ։
5. Թող սովորեմ Քեզ պես ներել,
Քեզ նմանվել կուզեմ, ի՛մ Տեր,
Անվերջ Քեզ գալ կուզեմ, ի՛մ Տեր,
Սիրտս Քեզ շատ է կարոտել:
6. Ու երբ տեսա Քեզ խաչի վրա,
Ու սուրբ հայացքդ՝ ինձ ուղղած,
Լուռ մոտեցա, ծնկի իջա
Ու Քո Հոգով կենդանացա:
[end:song]
[start:song]
1. Թող ուրախ լինեն սրտերը մեր
Եվ գոհությունով լցված։
Հայրը կոչում է մեզ՝ որդիներ,
Իր Որդով ենք մենք փրկված։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
2. Հայրն Իր ձեռքով տանում է մեզ,
Պատերազմում՝ պաշտպանում։
Նրա շնորհքը տալիս է մեզ
Ինչ որ պետք է մեր կյանքում։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
3. Երբ Նրանից հեռանում ենք,
Խավարում է մեր շուրջը,
Այս ու այն կողմ տատանվում ենք,
Եվ տրտմում է մեր անձը։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
4. Բայց «արդարները կծաղկեն»,
Չեն շեղվի ճանապարհից,
Թող Տիրոջը միշտ ծառայեն
Եվ հեռու մնան մեղքից։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր ենք ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուրեմն լինենք միշտ ուրախ։
[end:song]