Home


[start:song]

312

1. Մեղքի համար մեռած եմ,

Մեղքի համար մեռած եմ,

Մեղքին մեռած լինելով`

Աստծո զավակ եմ:

Մեղքից ազատ եմ, (2)

Տիեզերքի Արարչի`

Իմ հոր ժառանգն եմ:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


2. Օրենքի համար մեռա

Քրիստոսի մարմնով,

Քրիստոսի շնորհքով

Աստծո զավակ եմ:

Օրենքից ազատ եմ, (2)

Օրենքից ազատ`

Աստծո զավակ եմ:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


3. Աշխարհի համար մեռա

Իմ Տիրոջ խաչով, (2)

Աշխարհին խաչված եմ:

Աստծուց ծնված եմ,

Աշխարհին կհաղթեմ,

Եվ հենց մեր հավատքն է,

Որ աշխարհին կհաղթե:


Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Խաչի ճանապարհով

Տերն է ինձ տանում:

Հոգին է վկայում,

Հոգին է ազատում,

Սիրո ճանապարհով

Ինձ առաջնորդում:


[end:song]

[start:song]

508

(Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,

Առանց Իրեն կյանքը ոչինչ է։

Ինքն է աղբյուր կյանքի,

Ուրախություն սրտի,

Հիսուս Քրիստոս է Իր անունը:

Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը։


Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով

Փառաբանենք Տիրոջ անունը,

Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,

Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։ 2)

[end:song]

[start:song]

92

1. Ո՜հ, պայծառ ու գեղեցիկ օրն Տերունի,

Կողջունենք Քու լույսդ զմայլելի,

Որ, այս գիշերվան խավարը ցրելով,

Փայլեցավ ժպիտներով։


Ո՜հ, օր խաղաղ, սուրբ օր երկնային,

Օր սեպհական աստվածային,

Առավոտ զվարթարար ու Տերունի,

Ողջու՜յն Քեզ, լույսդ բերկրալի։


2. Վեց օրերն աշխատության անցան, գացին,

Մարմնավոր գործերն վերջացուցինք,

Արդ ուրախանանք, հասավ օրն հանգստյան,

Օրն զվարթ, Տերունական։


Ո՜հ, օր խաղաղ, սուրբ օր երկնային,

Օր սեպհական աստվածային,

Առավոտ զվարթարար ու Տերունի,

Ողջու՜յն Քեզ, լույսդ բերկրալի։


3. Ուստի վայելենք այս պատվական ժամերն,

Ինչպես պատվիրեց Աստված` մեր Տերն,

Որ առաջնորդվինք երկնից սուրբ հանգստյան,

Վայելենք փառք հավիտյան։


Ո՜հ, օր խաղաղ, սուրբ օր երկնային,

Օր սեպհական աստվածային,

Առավոտ զվարթարար ու Տերունի,

Ողջու՜յն Քեզ, լույսդ բերկրալի։


[end:song]

[start:song:old]

715

1․Մտել եմ Սրբությանդ Սրբոցը,

Մտել եմ Քո Գառան արյունով:

Եկել եմ ստանալու Հոգուդ բոցը,

Եկել եմ լցվելու Քո փառքով: 2


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)


2․Դարձել եմ ուխտիդ տապանակը`

Ցողված Քո Որդու արյունով:

Պանդուխտ էի, դարձել եմ զավակդ,

Սրբացել, զորացել Քո սիրով: 2


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)


[end:song:old]

[start:song:old]

754

Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի,

Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի:


1.Կարոտ եմ օծությանդ հեղեղեն հեղեղին

Բացիր երկնքի դարպասներն, ով Տեր

Կարոտ եմ օծությանդ թարմաշունչ անձրևին,

(Օծիր ինձ, Տեր, հիմա 2):


Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի,

Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի:


2.Սիրում եմ խոսքերդ, Սեր ու Կյանք պարգևող,

Իմ հոգուն շունչ տվող, հույսի օվկիան իմ Տեր,

Սիրում եմ Քո լույսը, մութ կյանքս լուսացնող,

(Փարվում եմ Քեզ հիմա 2):


Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի,

Արժան ես փառքերի

Դու արժան ես փառքերի: (2)

[end:song:old]


[start:song:old]

733

1.Կա մի աշխարհ լուսե

Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,

Ուր կա մի էակ լուսե

Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:

Եվ լուսավորում խավարած հոգիների

Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին

ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր Հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: 2


2.Կա մի աշխարհ լուսե

Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում

Նա է, որ պարզած ձեռքով

Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:

Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին

Ու բոցավառում պատրույգը մարած լամպի

Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր Հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր Հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ:

Իմ Հիսուս,...

Իմ Աստված ․․

Տեր իմ:


[end:song:old]


[start:song:old]

718

1.Գաղգոթայի ճամփան հեռու է ու փշոտ

Ինչքան տանջանք ու ցավ կրեց իմ փրկիչ

Հիսուսը սիրելի, որ մեռավ ինձ համար

Ընդունեց ամեն չարչարանք ու վիշտ


Երբեք ես չեմ կարող մոռանալ այդ խաչը

Նա կանգնած է երկնի ու երկրի միջև

Իր մահով Հիսուսը հաշտեցրեց մեզ Հոր հետ

Եվ գնեց իր թանկագին արյունով։


2.Ով մարդ լրջորեն լսիր խոսքերն իմ երգի

Ինչ ես դանդաղում ինչին ես սպասում

Ինչով պիտ հատուցես այս ձրի պարգևը

Հեղվաձ արյան դեմ ինչ պիտի տաս։


Սքանչելի արշալույսն երկրի ամեն բարիք

Օր է զվարդ քեզ համար է ստեղծել Տերը

Նա կանչում է արի, Նրա կողքով մի անցնի

Հանգիստ կառնես միայն Աստծո մեջ։


3․Տուր Աստված հասկանամ Սուրբ սիրո գաղտնիքը

Այն որ Դու այս խավար երկիրը բերիր

Քանզի չեմ կարող քայլել հանգիստ երկրի վրա

Երբ փորձություններն են ինձ պաշարում։


Երբեք ես չեմ կարող մոռանալ այդ խաչը

Նա կանգնած է երկնի ու երկրի միջև

Իր մահով Հիսուսը հաշտեցրեց մեզ Հոր հետ

Եվ գնեց իր թանկագին արյունով։


Սքանչելի արշալույսն երկրի ամեն բարիք

Օր է զվարդ, քեզ համար է ստեղծել Տերը

Նա կանչում է արի, Նրա կողքով մի անցնի

Հանգիստ կառնես միայն Աստծո մեջ։

[end:song:old]

[start:song:old]

383

Երբ Տերն է ելնում շքերթի,

Իր բանակը հավերժ զորեղ միշտ,

(Եվ Իր փառքը պիտ երևնա այս հողի վրա: 2)


Երբ զորքի զորավարն Հիսուսն է,

Մենք հետևում ենք իրեն,

Թշնամին չի կարող դիմադրել: (2)


Շքերթում Մեսիայի ջոկատն է,

Հաղթության բանալին զորեղ ձեռքում է,

(Պիտ արշավենք դեպի խոստացյալ երկիրւը: 2)


Երբ զորքի զորավարն Հիսուսն է,

Մենք հետևում ենք իրեն,

Թշնամին չի կարող դիմադրել: (2)


Արթնացիր իմ հաղթության երգ,

Օրհնիր Տիրոջն, որ կռվում հաղթեց,

(Եվ ոչ մի զենք չի կանգնի մեր առջև: 2)


Երբ զորքի զորավարն Հիսուսն է,

Մենք հետևում ենք իրեն,

Թշնամին չի կարող դիմադրել: (2)

[end:song:old]