[start:song:old]
Տերը թագավոր է
Նա մեծափառություն է հագած
Տերը զորություն է հագած
Եվ իր մեջքը կապած է
Հաստատ է աթոռը սկզբից
Եվ հավիտյան է Նա
Սրա համար իմ կյանքը հաստատ է
Սրա համար աշխարհը հաստատ է
Սրա համար հավատքս հաստատ է
Եվ չի սասանում
[end:song:old]
[start:song:old]
Երգիր Տիրոջը ողջ երկիր
Նրա փրկության մասին վկայիր
Նրա գործերն ու խոսքերը
Հռչակվում են ամբողջ երկրով մեկ
Օրհնենք Տերը բոլոր ազգեր
Գովենք Նրան ով ժողովուրդներ
Մեր վրա մեծ է Նրա սերը
Եվ ճշմարտությունը հավիտյան
Մեր Տեր Աստծո պես
Ով կա բարձրերում բնակվող
Օրհնյալ լինի
Տիրոջ բարձր անունը հավետ (2)
1.Տոն է խնդության երգեր մենք երգենք
Սաղմոս ասենք Տիրոջ համար (2)
Փառաբանենք և օրհնելով
Երգենք նոր երգեր (2)
Ալելույա, 6
2.Ով Հիսուս իմ Տեր պաշտելի Աստված
Այժմ օրհնիր մեզ բոլորիս (2)
Փառաբանենք և օրհնելով
Երգենք նոր երգեր (2)
Ալելույա , 6
3.Եկեք մենք երգենք ու գովաբանենք
Եվ ցնծանք մենք մեր Տիրոջմով (2)
Փառաբանենք և օրհնելով
Երգենք նոր երգեր (2)
Ալելույա , 6
Տերը մեծ է ուժով և զորությունով
Օրհնիր օրհնիր
Քանզի Աստված թագավորում է
Մեր Տեր Աստծո պես
Ով կա բարձրում բնակվող
Օրհնյալ լինի
Տիրոջ բարձր անունը հավետ
Երգիր Տիրոջը ողջ երկիր
Նրա փրկության մասին վկայիր
Նրա գործերն ու խոսքերը
Հռչակվում են ամբողջ երկրով մեկ
Երգիր Տիրոջը ողջ երկիր
[end:song:old]
[start:song]
Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,
Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։ (2)
Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,
Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։ (2)
Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,
Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։
Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,
Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։ (2)
[end:song]
[start:song]
Փառաբանություններ, օվսաննաներ՝
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
Այժմ և միշտ և հավիտյանս
Հավիտենից փառք
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
Ալելուիա՜ (2)
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։ 2
[end:song]
[start:song]
1. Հիսո՜ւս, փափագում եմ Քեզ տեսնել,
Հիսո՜ւս, կլսես, երբ Քեզ կանչեմ,
Օ՜, Հիսո՛ւս, կբարձրացնես, երբ ընկնեմ,
Դու ես միայն Ամենակալ Տերն։
2. Հիսո՜ւս, ամենից բարձր անուն,
Հիսո՜ւս, հավետ Քեզ ենք մեծարում,
Օ՜, Հիսո՛ւս, միշտ Քո փառքն ենք գովերգում,
Գոհություն Քեզ հաղթության համար։
3. Հիսո՜ւս, նույնն ես երեկ և այսօր,
Հիսո՜ւս, ինձ հետ ես Դու ամեն օր,
Օ՜, Հիսո՛ւս, մահով կյանք տվեցիր նոր,
Դու ես միայն Ամենակալ Տերն։
4. Հիսո՜ւս, կվերադառնաս շուտով,
Հիսո՜ւս, սպասում ենք Քեզ կարոտով,
Օ՜, Հիսո՛ւս, կդիմավորենք սիրով,
(Դու ես միայն Ամենակալ Տերն։ 2)
[end:song]
[start:song:old]
1.Կա մի աշխարհ լուսե
Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,
Ուր կա մի էակ լուսե
Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:
Եվ լուսավորում խավարած հոգիների
Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին
ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)
2.Կա մի աշխարհ լուսե
Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում
Նա է, որ պարզած ձեռքով
Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:
Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին
ՈՒ բոցավառում պատրույգը մարած լամպի
Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:
Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին
Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին
Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ
Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)
[end:song:old]
[start:song]
Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,
Ի՜նչ փառավոր օրհնություն ես,
Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2
Ե՛կ միասին Տերը պաշտենք,
Ե՛կ միասին Տերը գովենք,
Ե՛կ միասին մտնենք Անոր սրբարան։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2
Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,
Ի՜նչ փառավոր օրհնություն ես,
Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։
Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,
Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,
Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 4
[end:song]
[start:song:old]
1. Դու ինձ հայտնել ես Քո սուրբ ճամփան
Քո Սերը մեծ ու անսահման
Ինձ պարգևել է կյանք հավետ
Որ լինեմ միշտ Քեզ հետ
Ինձ արտոնել ես խորանիդ մեջ
Երկրպագել Քեզ անվերջ
Եվ Քո առջև գալ ու մնալ
Եվ գոհություն Քեզ տալ
Աստված բարի է և ողորմած է
Հավատարիմ ու Սուրբ
Իր խոսքը ինձ կյանքի հաց է
Շավիղներին իմ լույս (2)
2. Ով Տեր կօրհնեմ Քեզ, քանի դեռ կամ
Դու ինձ փրկել ես շատ անգամ
Առաջնորդել ես ինձ Քո տուն
Ու ինձ դարձրել տան սյուն (2)
Աստված բարի է և ողորմած է
Հավատարիմ ու Սուրբ
Իր խոսքը ինձ կյանքի հաց է
Շավիղներին իմ լույս (2)
[end:song:old]