Home


[start:song]

566

1. Արարատ լեռան ձյունապատ սրտից

Հնչում է մի ձայն դարերի խորքից,

Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,

Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում.

«Դարձե՛ք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի,

Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ,

Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,

Դարձե՛ք ողջ ազգով, ժամն է վերջանում»։


2. Արարատ լեռան կարոտած սրտից

Հայոց աշխարհ է թռչում աղավնին,

Ավետիս սրտում, ձիթենին կտցին՝

«Խաղաղությո՜ւն քեզ»,- ասելու հային:

«Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան,

Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան,

Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,

Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան»։


3. Արարատ լեռան թախանձոտ սրտից

Հային է ուղղված պատգամն երկնքից.

«Կանգնած թակում եմ դուռը քո սրտի,

Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ:


Դարձի՛ր, ազգս հայ, Ես քեզ կդառնամ,

Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,

Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,

Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստա՛ն»։


[end:song]

[start:song]

309

1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

Ուրանամ իմ փափուկ անձս:

Ավետարանն առնեմ, գնամ,

Տիրոջ գործում չծուլանամ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,

Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:

Օտարական թեկուզ լինեմ,

Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝

Հյուրընկալող զավակ լինեմ,

Վիրավորի վերքը կապեմ

Ու Քեզ սիրով փառաբանեմ:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ

Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,

Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,

Երջանիկ եմ, զավակն եմ Քո:


Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:


[end:song]

[start:song]

138

1. Շտապի՛ր, անառակ որդի,

Քո հայրենի տունն արի՛,

Այնտեղ քեզ է սպասում

Հայրդ` սերն Իր սրտում:


Այնտեղ քո Հայրն է տանջվում

Եվ արտասվում հաճախ,

Հույսով ճամփիդ է նայում՝

Արդյո՞ք որդիս կգա։


2. Ցավերը քեզ պատեցին,

Երջանկությունդ անցավ,

Ընկերներից մերժվեցիր,

Սրտիդ պատեց խավար։


Այնտեղ քո Հայրն է տանջվում

Եվ արտասվում հաճախ,

Հույսով ճամփիդ է նայում՝

Արդյո՞ք որդիս կգա։


3. Թե քեզ համար դժվար է,

Սիրտդ քեզ մեղադրում է,

Հայրդ արդ քեզ ներում է

Եվ նույն սիրով կանչում։


Այնտեղ քո Հայրն է տանջվում

Եվ արտասվում հաճախ,

Հույսով ճամփիդ է նայում՝

Արդյո՞ք որդիս կգա։


4. Եթե վիճակդ գիտես

Եվ ինքդ քեզ տեսնում ես,

Վեր կաց և Հորդ գնա՛,

Սիրով կանչում է Նա:


Այնտեղ քո Հայրն է տանջվում

Եվ արտասվում հաճախ,

Հույսով ճամփիդ է նայում՝

Արդյո՞ք որդիս կգա։


[end:song]

[start:song]

580

1. Աստված Քեզ ուղարկեց ինձ համար,

Աշխարհում ծնվեցիր ինձ համար,

Եկար, մարմին հագար ինձ համար,

Հիսո՛ւս,Դու մարդացար ինձ համար:


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

(Միայն) Քեզ հետ ես լինեմ:


2. Հալածանք Դու տարար ինձ համար,

Անարգանք կրեցիր ինձ համար,

Խաչին Դու գամվեցիր ինձ համար,

Սուրբ արյուն թափեցիր ինձ համար։


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

(Միայն) Քեզ հետ ես լինեմ:


3. Թողել եմ աշխարհը Քեզ համար,

Ապրում եմ ես միայն Քեզ համար։

Նոր երգեր եմ երգում Քեզ համար,

Փառքեր եմ ես բերում Քեզ համար։


Միայն Քեզ պաշտել եմ ուզում ես, Տե՛ր,

Խոսքիդ մեջ ապրել եմ ուզում ես, Տե՛ր,

Սիրուդ մեջ մնալ եմ ուզում ես, Տե՛ր,

(Միայն) Քեզ հետ ես լինեմ:


[end:song]

[start:song]

619

1. Թե մեղավոր ես զգում քեզ, ուրեմն կապրես,

Քո Հոր փառքը դու երկնքում հավերժ կտեսնես,

Իսկ թե անձդ դու բարձրացնես, էլ չես ապրելու,

Հպարտ մարդը հույս չունենա Հորը տեսնելու:


2. Թե մեղք ունես, խոստովանի՛ր, քեզանից վանի՛ր,

Թե պարտք ունես ինչ-որ մեկին, տո՛ւր, մի՛ մոռացիր,

Ժամանակը լրանում է, Հիսուսն է գալու,

Ով արժանի է փրկության, նա է գնալու:


3. Թե ինչ-որ բան գողացել ես, ետ վերադարձրո՛ւ,

Եթե ինչ-որ բան ես ուզում, Հոգուն հարցրո՛ւ,

Թե քեզ Նա չի առաջնորդում, լռի՛ր, մի՛ խոսիր,

Ուրեմն` քո Հոր կամքը չէ, հեզությամբ սպասի՛ր:


4. Թե քո սրտում չար բաներ կան, մի՛ թող, որ մնան,

Մի՛ թող` քո և Աստծո միջև խոչընդոտ դառնան,

Թե չէ հետո ուշ կլինի` քո Փրկչին տեսնես,

Նրա գալուստը շատ մոտ է, ի՞նչ ես լուռ նստել:


5. Թե ատում ես ինչ-որ մեկին, սովորի՛ր սիրել,

Թե դատում ես ինչ-որ մեկին, աշխատի՛ր ներել,

Քո հին մարդը պիտի տեսնես Տիրոջ հետ խաչված,

Իսկ նոր մարդը պիտի ապրի Սուրբ Հոգով լցված:


[end:song]

[start:song]

65

1. Հիսուսին միայն սրտումս պիտ ունենամ,

Հիսուսը միայն այնտեղ բնակի,

Իր սիրույն ոչ մի բան հավասար չկա,

Միայն Նրա մոտ հոգիս կհանգչի։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


2. Հիսուսը միայն ինձ մեղքից ազատեց,

Հիսուսը միայն ինձ բարիք արեց,

Նրա մեծ սերը իմ սիրտը կոտրատեց

Եվ ապա խաղաղության դեղ դրեց։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


3. Հիսուսին միայն կյանքս կպատկանի,

Նա՛ է իմ Փեսան և ես՝ հարս Նրա,

Միայն Նրա կամքը պիտի կատարեմ,

Եվ Նա սպիտակ հանդերձներ ինձ կտա։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


4. Հիսուսը միայն ինձ ուժ կպարգևե,

Երբ պատերազմի մեջ տկարանամ,

Նրա կենաց աղբյուրից ես կխմեմ

Կյանք և զորություն միշտ, ամեն անգամ։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


[end:song]