Home


դ

514

Հայր մեր ահա ժողովուրդըդ

Կանգնած Քո առջև ցնծությամբ

Հայր մեր ստացանք փրկությունդ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ:


Տուր մեզ Քո զորությունդ

Լեցրու մեզ Քո Սուրբ Հոգով

Դու ես օրհնության աղբյուրը

Ազատ ենք Որդուդ անունով:


Եկեք լցվենք բանակը մեծացնենք

Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք

Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք

Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով:


Դու ես փառաց թագավորը

Փնտրում ենք երեսը Քո

Դու ես Հիսուս զորապետը

Արձակիր Քո հրամանդ:


Ով պատրաստ է հոգիով

Նա հավատում է սրտով

Ով ըստանա զորությունդ

Նա ով կտիրե սիրովդ


Եկեք լցվենք բանակը մեծացնենք

Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք

Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք

Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով:


[start:song:old]

358

Եհովան ինքն է իմ Աստվածն է

Որ հոգ է տանում ինձ համար, ամեն վայրկյան

Եհովան ինքն է իմ Աստվածն է

Որ հոգ է տանում ինձ համար։ 2


Տերը հոգում է կարիքները

Իր մեծ զորությամբ և փառքի լիությամբ

Նա փայլում է իմձ վրա և օրհնում է անդադար

Նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան

Նա հոգ է տանում ինձ համար։ 2


Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան

Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)


Թող մեր երգերը և մեր կյանքը

Փառավորեն Հիսուսին, Հիսուսին

Ալելույա․ Ալելույա․

Ալելույա․ Ալելույա․


Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան

Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)


Ես կերգեմ Սաղմոս կասեմ

Փառավորեմ Քեզ իմ, Տեր Քեզ իմ Տեր

Ալելույա․ Ալելույա․

Ալելույա․ Ալելույա․


[end:song:old]

710

Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք Քո սուրբ անունը անդադար


Ինչու ես տրտում ով իմ անձ և ինչու ես շփոթված

Տիրոջդ հանձնիր ապագադ, կառաջնորդե ճանապարհդ

Դադարիր բարկությունից և թող տուր տրտմությանդ

Համբերիր և ըսպասիր Տիրոջդ


Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք Քո սուրբ անունը անդադար


Տվեք Տիրոջն փառք պատիվ, սիրեցեք նրան սուրբեր

Զորացեք և քաջացեք և նոր երգեր երգեցեք

Ուրախացեք արդարներ, ցնծությամբ աղաղակեք

Քանզի Տերը գալու է մեզ տուն տանելու համար


Սքանչելի, խորհրդական և խաղաղության իշխան

Որ ես որ դու նույնն ես և ապրում ես հավիտյան:

Դու ես Ալֆան Օմեգան, սկիզբը և վերջինը

Կօրհնենք Քո սուրբ անունը անդադար


709

1.Ով էր որ ինձ նոր կյանք պարգևեց

Անհուն սիրով ինձ սիրեց

Բոլոր մեղքերից նա ինձ ազատեց

Գիտեք արդյոք ով է Նա։


Ալելույա Տեր Հիսուսն է նա

Ալելեւյա Ալելույա։(2x)


2.Փշոտ ճամփաս ծաղկով լեցրեց

Հույս հավատով հոգիս պատեց

Կյանքիս ուղին լուսավորեց

Գիտեք արդյոք ով է նա։


Ալելույա Տեր Հիսուսն է նա

Ալելեւյա Ալելույա։(2x)


[start:song:old]

515

Ամենից վեր, վեր երկնից

Եվ ամեն մարդկային ուղիներից

Դու բարձրյալ ամեն փառքից էլ վեր

Դու ես արարիչն ու Տերը մեր


Երկնքից վեր գահերից

Եվ երկրի վրա եղած ողջ գանձերից

Վեր ես Դու բոլոր հանճարներից

Եվ չկա Տեր մեծը քեզանից


Դու խաչված փայտի վրա գամված

Մահացար մերժված և անարգված

Դու ընկար ինչպես տրորված մի վարդ

Մտահոգված այդ պահին ինձ համար։


[end:song:old]


660

Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ

Աչքերս լեցվում են արցունքներով

Երբ ով Տեր հպվում ես Դու ինձ

Շուրթերս բացվում են օրհնությունով


Սպասում եմ բաց սրտով

Քեզ իմ Տեր և Արքա

Սպասում եմ փափագով

Թագավոր թագավորաց


Սպասում եմ կարոտով

Որ կգաս Հոր փառքով

Վայելեմ Քեզ ջերմորեն

Կրծքիդ փարված


Երբոր Տեր հպվում ես Դու ինձ

Սիրտս լեցվում է հեզությունով

Երբոր Տեր հպվում ես Դու ինձ

Հոգիս բացվում է հայտնությունով


Սպասում եմ բաց սրտով

Քեզ իմ Տեր և Արքա

Սպասում եմ փափագով

Թագավոր թագավորաց


Սպասում եմ կարոտով

Որ կգաս Հոր փառքով

Վայելեմ Քեզ ջերմորեն

Կրծքիդ փարված

[end:song]


[start:song]

760

1. Տե՜ր, Դու ստեղծել ես ինձ

Եվ արարել ես ինձ,

Պատկերովդ ես ինձ ստեղծել`

Քո փառքի համար:


Պաշտեմ Քեզ հոգով,

Ճշմարտությունով,

Ապրեմ հավատքով,

Երկրպագեմ Քեզ իմ ամբողջ հոգով

Եվ իմ ողջ կյանքով:

Սերդ վայելեմ գիշեր ու ցերեկ

Ու անվերջ երգեմ,

Դու ես Տերը իմ, Դու ես Տերը իմ

Հոգու հավիտյան:


2. Տե՜ր, Դու ընտրել ես ինձ

Ու փրկագնել ես ինձ:

Շնորհակալ եմ, Տե՛ր Հիսուս,

Քո սիրո համար:


Պաշտեմ Քեզ հոգով,

Ճշմարտությունով,

Ապրեմ հավատքով,

Երկրպագեմ Քեզ իմ ամբողջ հոգով

Եվ իմ ողջ կյանքով:

Սերդ վայելեմ գիշեր ու ցերեկ

Ու անվերջ երգեմ,

Դու ես Տերը իմ, Դու ես Տերը իմ

Հոգու հավիտյան:


[end:song]

[start:song]

210

1. Հիսուսն ասաց Իր աշակերտներին.

«Արթո՛ւն կացեք, աղո՛թք արեք,

Ինձ է տրված ամեն իշխանություն

Երկնքում ու երկրի վրա։


2. Երբ լինեն աղետ ու կոտորածներ,

Արթո՛ւն կացեք դուք, Ի՛մ զավակներ,

Ես միշտ ձեզ հետ եմ, Ի՛մ սիրելիներ,

Հավատք ունեցեք, կհաղթեք։


3. Կլինեն և՛ սով, և՛ փորձություններ,

Կրակի բոցեր, սուր տագնապներ,

Ամբարիշտները ահով կփախչեն՝

Փողոց նետելով ոսկիներ»։


4. Ավետարանը պիտի քարոզվի,

Բովանդակ աշխարհում տարածվի,

Ապաշխարեցե՛ք, ո՛վ ժողովուրդներ,

Շուտով Հիսուս կհայտնվի:


5. «Ահա գալիս եմ, դուք պատրաստ եղե՛ք,

Չլինի հիմար կույսեր լինեք,

Միշտ արթո՛ւն եղեք, Ի՛մ սիրելիներ,

Շուտով կգամ, ձեզ կտանեմ»:

[end:song]