[start:song]
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,
Առանց Իրեն կյանքը ոչինչ է։
Ինքն է աղբյուր կյանքի,
Ուրախություն սրտի,
Հիսուս Քրիստոս է Իր անունը:
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը։
Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,
Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։
[end:song]
[start:song]
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song:old]
1. Աղաղակեցեք դեպի Տեր
Ով ամեն երկիր ու երկինք
Ծառայեցեք Տերն ուրախությամբ
Եկեք նրա առջև ցնծությամբ
Ճանաչեք, որ Տերն է Աստված
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։
2. Մտնենք դռները գոհությամբ
Նրա սրահները փառք տալով,
Գոհացեք նրանից, որ նա է Տեր
Օրհնեցեք նրա մեծ Անունը։
Ճանաչեք, որ Տերն է Աստված
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։
3. Որովհետև Տերը բարի է
Նրա ողորմությունը հավիտյան
Եվ Նրա ճշմարտությունը
Հավիտյան ազգից մինչև ազգ։
Ճանաչեք, որ Տերն է Աստված
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Որ մենք նրա ժողովուրդն ենք,
Նա արավ մեզ
Եվ ոչ թե մենք,
Իր արոտի գառնուկներն ենք։
[end:song:old]
[start:song]
1. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,
Ամենագեղեցիկն ինձանում իրականացրիր,
Հրեշտակներն էլ երգում են, թե ինձ ի՜նչ տվեցիր՝
Սերդ, որ երբեք վերջ չունի։
Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,
Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,
Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,
Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։
2. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր,
Սերդ խափանեց հոգուս գիշերը,
Արդ Քեզ եմ ես դարձել, սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր,
Քեզ է ուղղված իմ սրտի կանչը։
Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս,
Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ,
Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս,
Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։
[end:song]
[start:song]
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,
Թող ոտքերս լավանան, որ Քո
հետքերով գնամ:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,
Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր բարձրանան:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,
Թող աչքերը իմ բացվեն, որ Քո հրաշքները տեսնեմ:
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով:
2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,
Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,
Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ հավատքով:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,
Որ ապրեմ հույսով լցված, ճամփաս լինի լուսավորված:
Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
Քո հույսով:
[end:song]
[start:song]
Դաժան է այս աշխարհը սին
Տիրոջ գալստի այս պահին,
Տիրոջ փառքը միշտ երգեցեք,
Եվ ձեր հոգին մաքրեցեք։ 2
Լսեք, մարդի՛կ,
Բացեք դռներն,
Հիսուսն է գալիս։ 2
Բացեք աչքերը ձեր խաբված,
Տեսեք Տիրոջը մեր խաչված,
Հիշեք պատգամը վերջին,
Որ Նա տվեց ողջ աշխարհին: 2
Լսեք, մարդի՛կ,
Բացեք դռներն,
Հիսուսն է գալիս։ 2
Լսեք, մարդի՛կ,
Բացեք դռներն,
Հիսուսն է գալիս
Լսեք, մարդի՛կ
Բացեք սրտներդ,
Հիսուսն է գալիս
[end:song]
[start:song:old]
1. Քո աչքերը ինձ տեսան
Քո հայացքը ինձ գտավ
Քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածիս:
Արցունքներս մաքրեցիր
Վերքերիս դարման դրիր
Արյունովդ ինձ հավետ սրբեցիր։ (2)
Փրկության բաժակս կվերցնեմ
Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ
Սուրբ տաճարիդ մեջ քեզ, սաղմոսներ կերգեմ
Ողջ հոգով եվ ողջ սրտով քեզ կօրհնեմ (2)
2. Հանդերձներս փոխեցիր
Պատմուճան ինձ հագցրիր
Իմ գլուխը նոր յուղով օծեցիր
Նոր անվամբ ինձ կանչեցիր
Ժառանգորդդ դարձրիր
Սուրբ Հոգովդ ինձ նոր մարդ դարձրեցիր։ (2)
Փրկության բաժակս կվերցնեմ
Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ
Սուրբ տաճարիդ մեջ քեզ, սաղմոսներ կերգեմ
Ողջ հոգով եվ ողջ սրտով քեզ կօրհնեմ (2)
[end:song:old]
[start:song:old]
1. Սուրբ ես (2) Օրհնյալ Աստված
Սուրբ ես Հիսուս սուրբ ես Տեր:
Դու ես Փրկիչը մեր ազգի
Դու ես Փրկիչն աշխարհի:
Պիտի պատմեմ ողջ աշխարհին
Քո այդ սերը հավիտյան,
Ու Քո սիրով դու մեզ համար
Բացիր մի նոր ճանապարհ:
2.Առանց սիրո այս աշխարհում
Մենք կկորչենք հավիտյան:
Սուրբ ես (2) Օրհնյալ Աստված
Սուրբ ես Հիսուս սուրբ ես Տեր:
Պիտի պատմեմ ողջ աշխարհին
Քո այդ սերը հավիտյան,
Ու Քո սիրով դու մեզ համար
Բացիր մի նոր ճանապարհ:
[end:song:old]