Home


[start:song:old]

534

Շալոմ բարեկամներ Տիրոջմով շալոմ

Շալոմ Աստծո մարդիկ շալոմ-շալոմ

Հոգու ուրախությամբ և քաղցր ժպիտով

Եկեք միմիանց ձայնենք շալոմ-շալոմ:


Ալելույա: 6


Սուրբ ձեռքեր բարձրացնենք հոգով և հավատքով

Փոթորիկների դեմ շալոմ-շալոմ:

Ամեն ազգերը գան ցնծության երգերով

Երկիրը վայելիր շալոմ-շալոմ:


Ալելույա: 6

[end:song:old]

[start:song:old]

664

Տերը թագավոր է

Նա մեծափառություն է հագած

Տերը զորություն է հագած

Եվ իր մեջքը կապած է

Հաստատ է աթոռը սկզբից

Եվ հավիտյան է Նա


Սրա համար իմ կյանքը հաստատ է

Սրա համար աշխարհը հաստատ է

Սրա համար հավատքս հաստատ է

Եվ չի սասանում

[end:song:old]

[start:song:old]

662


Գոհութուն Աստծո բոլոր սրտով

Քո սքանչելիքները պիտի պատմեմ

Անունդ պիտի երգեմ

Գոհություն Աստծո

Բոլոր սրտով քեզնով ուրախ պիտի լինեմ

Ու ցնծամ, Ալելույա (2)

[end:song:old]


[start:song:old]

448

Հիսո՛ւս, Քեզ բարձրացնում եմ,

Հիսո՛ւս, երկրպագում եմ Քեզ,

Ո՜վ մեր Տեր, ո՜վ մեր Թագավոր,

Միայն Դու արժանի ես գերազանց փառքի։


      Օրհնյալ է ներկայությունդ,

      Սիրուն և անուշահոտ,

      Սրտանց, ո՜վ Տեր, երգում եմ,

      Թե` միայն Դու արժանի ես օրհնության։

[end:song:old]


[start:song:old]

491

1․Երկնային տաճարը մտնենք

Գոհունակ սրտով

Փառաբանենք օրհնյալ Տերոջ։


Տանք փառքը, պատիվը

եվ Փառաբանությունը,

Ով Հիսուս աննման ես Դու։


2.Գողոթայում մեր մեղքերով

Խաչը Դու ելար,

Քո արյունով մեզ մաքրեցիր։


Տանք փառքը, պատիվը

եվ Փառաբանությունը,

Ով Հիսուս աննման ես Դու։


3.Քոնն են փառքն ու գոհությունը

Տեր Հիսուս Փրկիչ

Պաշտում ենք Քեզ, մեր Արարիչ։


Տանք փառքը, պատիվը

եվ Փառաբանությունը,

Ով Հիսուս աննման ես Դու։

[end:song:old]

[start:song:old]

470

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Որ կենաց աղբյուրից է բխում:

Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,

Որ ունես հավիտյան կյանքի խոսքեր։


Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։


Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,

Որ ունի սիրո մեծ զորություն:

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Հագեցրու ինձ Քո կենաց ջրով։


Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։

[end:song:old]

[start:song:old]

421

Եղբայրներ:

1. Համեցե՛ք Տիրոջ խնջույքին,

Եղե՛ք Գառան հարսանիքին,

Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն:


Քույրեր:

1. Համեցե՛ք Տիրոջ խնջույքին,

Եղե՛ք Գառան հարսանիքին,

Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն:


Սուրբ է, Սուրբ է մեր Տերը,

Օրհնյալ է Աստծո Գառը,

Արժանի է (2)

Առնելու փառք, պատիվ, զորություն։

Եղբայրներ:

2. Այնտեղ ո՛չ մահ կա, ո՛չ արցունք,

Չկա խավար, չկա գիշեր,

Այլ Աստծո լույսն է լուսավորելու մեզ։


Քույրեր:

2. Այնտեղ ո՛չ մահ կա, ո՛չ արցունք,

Չկա խավար, չկա գիշեր,

Այլ Աստծո լույսն է լուսավորելու մեզ։


Սուրբ է, Սուրբ է մեր Տերը,

Օրհնյալ է Աստծո Գառը,

Արժանի է (2)

Առնելու փառք, պատիվ, զորություն։

[end:song:old]


[start:song:old]

520

1.Եղջերուի պես որ փափագում է ջրի աղբյուրին

Իմ հոգին էլ այդպես իմ հոգին էլ կարոտագին տենչում է քեզ:


Օ հոգիս ինչու ես հառաչում

Ինչու ես դու տխրում

Անդադար Աստծուն ապավինիր

Ու երբեք հույսդ մի կորցնիր:


2.Ծարավ է հոգիս արդյոք երբևէ հանգիստ կգտնեմ

Երանի թե գնամ ու նրա երեսի առջև ես հայտնվեմ:


Օ հոգիս ինչու ես հառաչում

Ինչու ես դու տխրում

Անդադար Աստծուն ապավինիր

Ու երբեք հույսդ մի կորցնիր:


3.Գիշեր ու ցերեկ ես արտասվում եմ տխուր ու տրտում

Որ մարդիկ նախատում և ասում են ինձ ուր է քո Աստվածը ուր:


Օ հոգիս ինչու ես հառաչում

Ինչու ես դու տխրում

Անդադար Աստծուն ապավինիր

Ու երբեք հույսդ մի կորցնիր:


4.Ցերեկով իր օրհնություններն է տալիս նվեր

Իսկ գիշերը երգեր և աղոթքը հոգուս խորքից թռչում է վեր:


Օ հոգիս ինչու ես հառաչում

Ինչու ես դու տխրում

Անդադար Աստծուն ապավինիր

Ու երբեք հույսդ մի կորցնիր:

[end:song:old]

[start:song]

817

1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,

Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,

Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝

Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):


Հիսուս ունենք (3) երկնքում,

Հիսուս ունենք (3) մեր սրտում:


2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,

Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,

Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,

Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):


Հիսուս ունենք (3) երկնքում,

Հիսուս ունենք (3) մեր սրտում:


3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,

Որդի դարձանք Նրա տված շնորհքով,

Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,

Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):


Հիսուս ունենք (3) երկնքում,

Հիսուս ունենք (3) մեր սրտում:

[end:song]