Home


[start:song]

111

1. Տիրոջ ահեղ գահուն առջև

Խոնարհեցեք սուրբ բերկրանքով,

Գիտցե՛ք, թե Տերն է սոսկ Աստված,

Կյանք ու մահ կուտա Իր ձեռքով։


2. Աստվածային Իր աջ հզոր

Մեզ արարեց ու մարդ ըրավ,

Երբ զերդ ոչխար էինք մոլոր,

Կրկին մեզ Իր փարախ բերավ։


3. Իր հոտն ենք. Իրն է մեր հոգին

Եվ մահացու այս կերպարանք,

Ի՞նչ փառք անվերջ տանք սրտագին,

Հզոր Աստված, Քո սուրբ անվան։


4. Մտնենք դռներդ օրհներգությամբ,

Մինչև երկինք ելլե մեր ձայն.

Եվ այս երկրի բյուր բարբառներ

Տաճարիդ մեջ արձագանք տան։


5. Անսահման է ողորմությունդ,

Եվ սերդ անհուն, անմահ է, Տե՛ր.

Ճշմարտությունդ՝ ժայռ հաստատուն,

Կեցցե՛, երբ որ անցնին դարեր։


[end:song]

[start:song]

539

1. Սիրո կյանքի մեջ տերունական

Կըլլաս Իր խնամքին դուն առարկան։

Տառապանքի մեջ, թե նեղության

Անհատ աղբյուր է քո զորության։

Թե փոթորիկ իսկ շուրջդ լինի,

Ու փորձությունը քեզ վտանգի,

Սիրո կյանքի մեջ տերունական

Կըլլաս Իր խնամքին դուն առարկան։

Տառապանքի մեջ, թե նեղության

Անհատ աղբյուրն է քո զորության։


2. Սիրո կյանքի մեջ տերունական

Հույսովն Իր լի է քո ապագան։

Թուխ ամպերուն մեջ հուսալքման

Աստղերն Իր շնորհքին կշողշողան։

Բարեկամության հիմն իսկ խախտի,

Թե վստահության կայծը մարի,

Սիրո կյանքի մեջ տերունական

Կըլլաս Իր խնամքին դուն առարկան։

Թուխ ամպերի մեջ հուսալքման

Աստղերն Իր շնորհքին կշողշողան։


3. Սիրո կյանքի մեջ տերունական

Կփնտրես կամքը Իր պատվական:

Թե կյանքդ ըլլա աստանդական,

Միակ ուղղիչն է Իր Սուրբ Մատյան՝

Ազատության քո խղճի, մտքի,

Կրելու պսակը փառաց կյանքի:

Սիրո կյանքի մեջ տերունական

Կըլլաս Իր խնամքին դու առարկան:

Թե կյանքդ ըլլա աստանդական,

Միակ ուղղիչն է Իր Սուրբ Մատյան:

[end:song]

[start:song]

117

1. Ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜, (3)

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։


2. Արթնացե՛ք, Տիրոջմով քույր-եղբայրներ,

Գործեցե՛ք Տիրոջմով, քույր-եղբայրներ,

Ցնծացե՛ք Տիրոջմով, քույր-եղբայրներ,

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։


3. Ո՛վ Աստուած, Սուրբ Հոգիովդ մեզ լեցուր (3)

Տեր Հիսուս՝ մեր Փրկիչը պիտի գա։

[end:song]

[start:song]

501

1. Ո՜վ Աստված, երկնքի Տե՛ր,

Դու բխող սիրո աղբյուր,

Հավերժական լույսերի ծով,

Լի ես շնորհներովդ բյուր։


Օծի՛ր ինձ օծությամբ նոր,

Սիրով և քաղցրությամբ,

Նմանվեմ Քեզ օրեօր

Ամբողջ իմ էությամբ։


2. Քո ողորմությունը, ո՜վ Տեր,

Իջնում է միշտ երկնքից՝

Փնտրելու մոլորվածներին,

Ազատելու մեծ կորստից։


Օծի՛ր ինձ օծությամբ նոր,

Սիրով և քաղցրությամբ,

Նմանվեմ Քեզ օրեօր

Ամբողջ իմ էությամբ։


3. Այս փոթորկալից կյանքի մեջ,

Եվ այս խավար աշխարհում

Քո սիրո արևն է անշեջ

Ամպերի ետևից ծագում։


Օծի՛ր ինձ օծությամբ նոր,

Սիրով և քաղցրությամբ,

Նմանվեմ Քեզ օրեօր

Ամբողջ իմ էությամբ։


[end:song]

[start:song]

379

1. Ես երբեք չեմ եղել իմ տան մեջ,

Ես երբեք չեմ տեսել իմ աչքով,

Բայց հաճախ կարոտով եմ տենչում,

Եվ հոգիս դեպի տուն, դեպ երկինք է թռչում։


Երուսաղեմ արդարության,

Երուսաղեմ խաղաղության,

Երուսաղեմ ուրախության,

Երուսաղեմ...


2. Ես երբեք չեմ եղել իմ քաղաքում,

Չեմ տեսել ճաճանչներն անգին քարերի,

Բայց հաճախ թախիծով է սիրտս պատվում,

Եվ հոգիս կարոտած միշտ այնտեղ է ձգտում։


Երուսաղեմ արդարության,

Երուսաղեմ խաղաղության,

Երուսաղեմ ուրախության,

Երուսաղեմ...


3. Երբ պանդուխտ այս կյանքիս կգա վերջ,

Ես այնժամ կլինեմ իմ տան մեջ,

Կշրջեմ լուսեղեն, ոսկե քաղաքում,

Ուր Գառան հետ հավերժ սուրբ կույսերն են շրջում։


Երուսաղեմ արդարության,

Երուսաղեմ խաղաղության,

Երուսաղեմ ուրախության,

Երուսաղեմ...


[end:song]

[start:song]

286

Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,

Հրեշտակներն են՝ բանակներ կազմած,

Հիսուսը նստած, Կյանքի Գիրքն առած,

Բացում է էջերն արյունով կնքված


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,

Գրվա՞ծ է արդյոք այն Կենաց Գրքում,

Մաքրիր քո անձը արյամբ Հիսուսի,

Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր:


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,

Փեսան է գալիս, ել, դիմավորիր,

Հրավեր ունես երկինք մտնելու,

Հիսուսն է գալիս՝ հարսին տանելու։


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


[end:song]