[start:song]
1. Շատ անգամ է իմ նավակը
Ալեկոծության հանդիպել,
Սպառնացել է փոթորիկը
Իր ալիքներով ինձ ծածկել։
Թվացել է այս պայքարում,
Թե նավահանգիստ չեմ հասնի,
Կգտնեմ վախճանս ծովում,
Ծովի անդունդն օրրանս կլինի։
2. Եվ ամեն անգամ գալիս ես
Դու պարզապես ջրի վրայով,
Փոթորիկն հանդարտեցնում ես,
Հույս ես տալիս Քո հայտնվելով։
Փոխվում է իմ տրտմությունը
Ուրախության, խաղաղության,
Շողում է ջինջ հորիզոնը,
Թվում է՝ էլ չկա վտանգ։
3. Առջևում դեռ փոթորիկ կա,
Վտանգավոր է իմ ճամփան,
Խնդրում եմ, Տե՜ր, մի՛ հեռանա,
Ինձ հետ եղիր՝ ըստ Քո խոստման։
Այնժամ վստահ կլինեմ ես
Ապահովությանը ճամփիս,
Դրա երաշխիքը Քո սերն է,
Արդ, խնդրում եմ, ինձ հետ եղի՛ր։
[end:song]
[start:song]
1. Ապրելով այս մեղքի աշխարհում՝
Եղել եմ Հիսուսից շատ հեռու,
Բայց Տիրոջ սերը մեծ
Ինձ մեղքից ազատեց,
Խաղաղություն տվեց հավիտյան։
2. Ո՜վ հոգի, դու փնտրի՛ր Հիսուսին,
Երբ փնտրես, կգտնես անպայման,
Ու տրվի՛ր դու Նրան
Քո ամբողջ էությամբ,
Ողջ մտքով ու սրտով հավիտյան։
3. Ալելուիա՜ կերգեմ Քեզ, Փրկիչ,
Ու սաղմոսներ կասեմ քնարով:
Եվ իմ սիրտը ես Քեզ
Նվիրեմ լիովին
Ու իմ հոգին, որ Դու փրկեցիր։
[end:song]
[start:song]
1. Տառապանքով լի և մեղքերով լի`
Քեզ եմ ես գալիս, ո՜վ իմ Տեր, ողորմի՛ր:
Ընդունի՜ր հոգիս, ի՛մ Տեր,
Ամոքի՜ր հոգիս, ի՛մ Տեր,
Բժշկի՜ր հոգիս, ի՛մ Տեր, սիրելի՛ս:
Կընդունեմ (2), միայն թե արի,
Կընդունեմ, սիրելի՛ս,
Սպասում եմ, արի՛:
Կընդունեմ հոգիդ, որդի՛ս,
Կամոքեմ հոգիդ, որդի՛ս,
Կբուժեմ հոգիդ, որդի՛ս,
Միայն թե արի՛:
2. Մարդկանցից ծեծված, անհույս, մոլորված`
Քեզ եմ ես գալիս, ո՜վ իմ Տեր ողորմած:
Ընդունիր հոգիս ով իմ Տեր,
Ամոքիր հոգիս իմ Տեր,
Բժշկիր հոգիս ով իմ Տեր` սիրելիս:
Կընդունեմ (2), միայն թե արի,
Կընդունեմ, սիրելի՛ս, սպասում եմ, արի՜:
Կընդունեմ (2), միայն թե արի՜,
Կընդունեմ, որդի՛ս, կանչում եմ, արի՜:
Պատմուճան հագցրե՛ք իմ որդուն,
Մատանին դրե՛ք մատին,
Կոշիկներ հագցրե՛ք ոտքին
Կորած որդուս:
Կորած էր որդիս, գտնվեցավ,
Մեռած էր որդիս, կենդանացավ:
Կընդունեմ հոգիդ, որդի՛ս,
Կամոքեմ հոգիդ, որդի՛ս,
Կբուժեմ հոգիդ, որդի՛ս,
Միայն թե արի:
[end:song]
[start:song]
Որտե՞ղ ես թափառում, դժբախտ որդի՛
Քո հայրենի տնից հեռացած,
<Վերադարձիր>, հնչում է մի ձայն միշտ,
Որ կանչում է քեզ տուն հայրական։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում, կորցնում ժամանակ
Իզուր վատնելով քո ուժերը,
Ես մեռա խաչի վրա քեզ համար,
Վերադարձիր, կվերցնեմ բեռդ։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում խավար գիշերով,
Միայնակ, առանց հարազատի,
Վերադարձիր քո տունը լուսավոր,
Կգտնես հանգիստ քո վշտերից։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Որտե՞ղ ես թափառում, սոված որդի,
Գիշերվա ցրտի, խավարի մեջ,
Վերադարձիր այդ անպտուղ երկրից,
Իմ գրկի մեջ Ես քեզ կընդունեմ:
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
[end:song]
[start:song]
1. Մեր Տերը կգա շուտով ամպերով,
Չլինենք հիմար կույսերի նման,
Չլինենք անհոգ, չլինի հանկարծ՝
Մեր Տերը գալիս մեզ գտնի քնած։
Քանի դեռ ուշ չէ, (2)
Ապաշխարեցե՛ք,
Քանի դեռ ուշ չէ, (2)
Տերը ճանաչե՛ք։
2. Լսե՛ք դուք խոսքը Ավետարանի,
Լսե՛ք դուք խոսքը Աստծո բերանի.
Ո՜վ թշվառ մարդիկ, չար գործերն թողե՛ք,
Եկե՛ք Հիսուսին, փրկություն գտեք։
Քանի դեռ ուշ չէ, (2)
Ապաշխարեցե՛ք,
Քանի դեռ ուշ չէ, (2)
Տերը ճանաչե՛ք։
3. Ապաշխարեցե՛ք, Հիսուսին եկե՛ք,
Սրտերդ բացե՛ք ու խոստովանե՛ք։
Դառը զղջումով ներում կստանաք,
Թե չապաշխարեք՝ կորուստ կգնաք։
Քանի դեռ ուշ չէ, (2)
Ապաշխարեցե՛ք,
Քանի դեռ ուշ չէ, (2)
Տերը ճանաչե՛ք։
4. Չէ՞ որ աշխարհից ոչինչ չեք տանի,
Արթնացե՛ք շուտով, չմնաք գերի.
Չարն է գազազել, փրկություն գտե՛ք,
Քանի դեռ Աստծո դռները բաց են։
[end:song]
[start:song]
1. Մի՞թե առանց պտուղներ
Կարող ենք երկինք մտնել
Այն օրը, երբ Հիսուսը կանչի Իր մոտ:
Ես կմնամ ամոթով,
Երբ Նա հարցնի Իր սիրով.
«Ի՞նչ բարի գործեր ես արել Քո կամքով» :(2)
2. Ես էլ չեմ կարող ասել`
Տիրոջ կամքն եմ կատարել,
Մինչև հիմա անպտուղ ծառ եմ եղել:
Օ՜, ինչքան ես կուզեի`
Հիսուսի հետ լինեի,
Հոժար կամքով Իր խոսքը կատարեի:(2)
3. Որ Հիսուսին հանձնված
Եվ Իր արյամբ փրկված`
Իր հետ գնայի պտուղներով լցված:
Եվ Հիսուսն իմ սիրելի,
Իր խոստումը կատարի,
Կենաց Գրքում Նա իմ անունը գրի:(2)
[end:song]