[start:song]
1. Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց,
Որ Իր միածին Որդուն տվեց,
Քեզ համար զոհեց, որ դու չկորսվես,
Ապրես Նրա կյանքով հավիտյան։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։
2. Քեզ հետ է միշտ, չի լքի Նա քեզ,
Քո կողքին է Նա, Նա սիրում է քեզ,
Նայի՛ր Նրան և դու կտեսնես՝
Սեր է Աստված, սեր է անսահման։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։
[end:song]
[start:song]
Տեր Հիսուս կհրավիրե.
<<Ով հոգնած հոգի, եկուր>>:
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Քեզ համար սիրով Փրկիչդ,
Դառն մահվան մատնեց Իր կյանքն,
Որ մահեն փրկե հոգիդ,
Բա՛ց սիրտդ Անոր:
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Տերն սրտիդ դուռն կզարնե,
Հանձնվե հիմա Իրեն,
Որ հոգիդ ցնծմամբ լեցնե,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
Վայրկյաններ իզուր կանցնին,
Մոտ է քեզ մեծ փրկություն,
Ունայն է զղջումն հետին,
Բաց սիրտդ Անոր։
Բաց սիրտդ,
Բաց սիրտդ Անոր,
Նա միայն կրնա փրկել,
Բաց սիրտդ Անոր:(2)
[end:song]
[start:song]
1. Օրերը այս կարճ թռչում են արագ,
Կյանքն այս նման է մի թելի բարակ:
Կյանքն այս նման է նաև սափորի,
Որ չի կոտրվել մոտը աղբյուրի:
Փնտրի՛ր դու Հիսուսին,
Նա քեզ կհայտնվի,
Կանչի՛ր Նրա անունը,
Նա է քո Թագավորը:
Բերանիդ խոսքերը,
Սրտիդ խորհուրդները
Նա կընդունի այսօր:
2. Թե որ այս կյանքում շատ հոգսեր անես,
Հագնելու համար դու մտահոգվես,
Դաշտի շուշանը երբեք չի մանում,
Նայի՛ր, թե Աստված ինչպես է հագցնում:
Փնտրի՛ր դու Հիսուսին,
Նա քեզ կհայտնվի,
Կանչի՛ր Նրա անունը,
Նա է քո Թագավորը:
Բերանիդ խոսքերը,
Սրտիդ խորհուրդները
Նա կընդունի այսօր:
3. Միտք առե՛ք, մարդի՛կ, ո՛վ դուք անցորդներ,
Ինչո՞ւ են ձեզ պետք այդքան շատ բաներ,
Երկնքում այնքան շատ թռչուններ կան,
Չեն ցանում երբեք, չունեն շտեմարան:
Փնտրի՛ր դու Հիսուսին,
Նա քեզ կհայտնվի,
Կանչի՛ր Նրա անունը,
Նա է քո Թագավորը:
Բերանիդ խոսքերը,
Սրտիդ խորհուրդները
Նա կընդունի այսօր:
[end:song]
[start:song]
1. Ո՛վ իմ բարեկամ, գիտեմ` դու էլ ես
Որոնում մեկին, որ քեզ հասկանա,
Իմ և քո կողքին փնտրողներ շատ կան,
Բայց դեռ չեն գտել սերը իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
2. Որքան էլ փնտրես, իմ քույր կամ եղբայր,
Չկա աշխարհում հարազատ մի բան,
Հավատքի ճամփան, լույսը հիմնական
Հիսուսով լեցուն կյանքն է իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
3. Ուստի ե՛կ, եղբա՛յր, Հիսուսին դառնանք,
Հիսուսով լեցուն նոր կյանք ստանանք,
Աստված է կանչում, շտապենք մենք Նրան,
Հենց Աստված է սուրբ սերը իսկական։
Հիսուսի սերը (3) մեզ կյանք է տվել,
Ուստի հավատա, ո՛վ մարդ սիրելի,
Հիսուսն Իր սերը մեզ է տվել։
[end:song]
[start:song]
1. «Օրհնության անձրևներ պիտ տամ»,-
Տերն է սիրով խոստացել,
Արդ աղոթենք անդադար, որ
Տերն ողորմի ու ղրկե։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
2. Հորդ անձրևիդ, Տե՛ր, կարոտ ենք
Չորցած երկրի պես ծարավ,
Սուրբ Հոգիովդ այցելե մեզ,
Լուր մեր աղերսն, ո՜վ Աստված։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
3. Թաթի չափ ամպ կերևնա, Տե՛ր,
Հազիվ կաթիլ ենք ստացել,
Ողորմած Հայր, լո՛ւր աղոթք մեր,
Պատասխան տուր և ղրկե:
4. Տե՜ր, հեռացո՛ւր մեր թմբիրը,
Կենդանացո՛ւր, կաղաչենք,
Աշխուժացո՛ւր հոգիներ մեր,
Արթուն կենանք, աղոթենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
5. Տե՜ր, աղոթքի զորեղ կապը
Մենք համարձակ կաղերսենք,
Կապն չխզե նույնիսկ մեղքը,
Ուստի, սրտանց կաղաչենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։
[end:song]
[start:song]
1. Եկե՛ք գովենք ու երգենք մեր Աստծուն,
Օրհնենք, փառաբանենք Տիրոջ սերն անհուն,
Սաղմոսներ ասենք քնարով, տավիղով,
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։
2. Օրհնում ենք Քեզ, Տե՛ր, քանզի մեզ սիրեցիր,
Մեր փրկության համար Որդուդ զոհեցիր:
Նվագով, երգով, սաղմոսներ ասելով՝
Օրհնում ենք Քեզ` սուրբ ես, սուրբ ես, Թագավոր։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։
3. Ճշմարտությունով ու Հոգով պաշտեցեք
Աստծուն, ո՛վ սուրբեր, երկրպագեցե՛ք,
Շեփոր, թմբուկով, սաղմոսներ ասելով՝
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
Սիրով աննման, գթած, ողորմած:
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։
[end:song]