[start:song]
1. Հեռավոր մի երկրում,
Մսուրի մեջ մի մութ,
Ծնվեցիր, իմ Փրկիչ սիրելի։
Թեև չեմ տեսել ես
Աչքերովս երբեք,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
2. Ինձ համար ես եկել
Եվ ապրել երկրի վրա,
Ինձ համար անդադար աղոթել։
Թեև չեմ տեսել ես
Աչքերովս երբեք,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
3. Ինձ համար ես տարել
Ծանր խաչդ հլու,
Ինձ համար ես կրել տանջանքներ։
Թեև չեմ եղել ես
Հեռավոր այդ երկրում,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
4. Ինձ համար ես մեռել
Ու դրվել գերեզման,
Ինձ համար հարություն ես առել։
Թեև չեմ եղել ես
Պահապան մի զինվոր,
Հավատքով եմ տեսել
Քեզ, իմ Տե՛ր (2)։
5. Հավատքով եմ հիմա
Տեսնում Քեզ, ո՛վ իմ Տեր,
Հոր աջ կողմը նստած ինձ համար։
Հավատքով եմ ապրում
Այս խավար երկրի վրա,
Հավատքով ես պիտի
Փրկվեմ, փրկվեմ։
[end:song]
[start:song]
1. Հեռացել եմ, մոռացել եմ,
Ապառաժ է դարձել իմ հոգին,
Հառաչում եմ, աղաչում եմ,
Հասի՜ր ինձ, Հիսո՛ւս թանկագին։
Արտասվում եմ, չկա
Ինձ ընկեր անբաժան,
Թողել են բոլորն ինձ,
Դարձել եմ անարժան:
Խնդրում եմ, ի՛մ Հիսուս,
Վերադարձ շնորհիր ինձ,
Իմ հոգում մնացել ես միակ հույս։
2. Տառապում եմ, խիստ տանջվում եմ,
Մնացել եմ մենակ ու մոլոր,
Աղաչում եմ, Քեզ կանչում եմ,
Օգնի՜ր ինձ, Հիսո՛ւս թանկագին։
[end:song]
[start:song]
1. Խոստացյալ Սուրբ Հոգի`
Հոր միջից բխող,
Դառնացած կյանքս
Դու քաղցրացնող։
Իմ սիրտը լցրո՛ւ Քո սրբությունով,
Իմ հոգին օծի՛ր Քո անմար սիրով։
2. Մեղուն կսպասի՝
Երբ կգա գարուն,
Ես էլ կսպասեմ
Պարգևին Հոգու։
Իմ սիրելին ես, անմոռանալին,
Քեզ եմ կարոտում, մեջս բնակվի՛ր։
3. Սուրբ Հոգի, սրբիր՝
Քեզանով վառվեմ,
Զորություն առած՝
Քո փառքը պատմեմ։
Պատմի՛ր գալիքը, միշտ արթուն մնամ
Եվ ճշմարտությամբ ես առաջնորդվեմ:
[end:song]
[start:song]
1. Թե մեղավոր կզգաս քեզի,
Հիսուս կներե,
Թե վերք ունիս սրտիդ վրա,
Հիսուս կամոքե։
Հիսուս ըսավ. «Ինձի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
2. Հիսուս կցրե խավարդ,
Եվ դուն կտեսնիս,
Հիսուս կուտա քեզ Սուրբ Հոգին,
Երբ դուն փափագիս։
Հիսուս ըսավ. «Ինձի եկե՛ք,
Ես ձեր Փրկիչն եմ»։
Ըսե. «Հիսո՛ւս, Քեզի կուգամ,
Օրհնե, կաղաչեմ»։
[end:song]
[start:song]
1. Երբ մեղքերով էի մեռած,
Սիրտս ալ՝ մեջը մութին,
Իր խոսքովն լույս տվավ Աստված.
Արդ մեջս Քրիստոս կապրի։
Մեջս կապրի Քրիստոս, (2)
Ո՜հ, այս ի՜նչ մեծ փրկություն,
Որ մեջս կապրի Քրիստոս։
2. Արեգակի շողերն ինչպես
Կյանք տան ծաղկանց երկրի,
Լույս, կյանք, սեր ինձ տվավ այնպես
Քրիստոս, որ մեջս կապրի։
Մեջս կապրի Քրիստոս, (2)
Ո՜հ, այս ի՜նչ մեծ փրկություն,
Որ մեջս կապրի Քրիստոս։
3. Ծաղիկն սերմին մեջ է պահված,
Եվ կյանքն՝ հսկա ծառի,
Նույնպես օրհնյալ ըլլա Աստված,
Հոգին իմ մեջս կապրի։
Մեջս կապրի Քրիստոս, (2)
Ո՜հ, այս ի՜նչ մեծ փրկություն,
Որ մեջս կապրի Քրիստոս։
4. Ապրելու միշտ Իրեն նման
Սիրտս կարոտով վառի,
Խորհուրդներս ինձ ցնծում կուտան,
Որ մեջս Քրիստոս կապրի։
Մեջս կապրի Քրիստոս, (2)
Ո՜հ, այս ի՜նչ մեծ փրկություն,
Որ մեջս կապրի Քրիստոս։
[end:song]
[start:song]
1. Եղբայրնե՛ր, ցնծացե՛ք,
Մեր կյանքն է անմար,
Դո՛ւք, քույրե՛ր, երգեցե՛ք
Փրկչի սերն անճառ։
Երբեմնի օտարից
Դարձանք բարեկամ,
Մենք հիմա շատ մոտ ենք
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
2. Հիմա չենք մոտենում
Մենք Սինա լեռին,
Մեզ էլ չի սարսռեցնում
Որոտ մոլեգին։
Սուրբ Խոսքը շնորհեց մեզ
Խաչից քավություն,
Փրկվեցինք մենք մահից
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
3. Հավատքով, սիրով արդ
Ապրում ենք, շնչում,
Սպիտակ հանդերձով զվարթ
Դեպ երկինք թռչում։
Սուրբ հույսով կենսավետ
Մեր սրտերն՝ խնդում,
Կապրենք կյանքով հավետ
Քրիստոսի արյամբ։
Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց,
Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց,
Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2)
[end:song]