[start:song]
1. Երբ սերս պաղել էր, ու բեռս ծանր էր,
Մեղքի խավարում էի կապվել,
Իմ մեղքերով եկա, Խաչյալի ոտքն ընկա,
Եվ այնտեղից էլ վրաս լույս ծագեց։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
2. Երբ հոգով կույր էի, ինձ անմեղ կարծեցի,
Չէի վախենում մահվան գետից,
Եկա այն ժամանակ, Խաչյալի ոտքն ընկա
Եվ այնտեղ փրկվեցի խավարից։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
3. Արդ խավարն անցել է, սուրբ արև ծագել է,
Ես հիմա տեսնում եմ իմ Փրկչին,
Քեզ եմ նայում, Հիսո՛ւս, Դու տուր ինձ կյանք և լույս,
Խաչի մոտ կյանք գտավ իմ հոգին։
Խաչի մոտ (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն: (2)
Օ՜հ, ի՜նչ քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևված.
Արդ Քեզանով է իմ բերկրություն:
[end:song]
[start:song]
1.Որքան կուզեմ որ Տերս իմ
Փարվեմ Քո կրծքին,
Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր
Բացեմ սիրտը իմ:
Բացատրես ինձ Քո սերն անհուն
Որ ես հասկանամ,
Որ այս ունայն կյանքի մեջ
Քեզ չմոռանամ: (2)
2. Ձեռքերիդ մեջ է կյանքը իմ
Այնտեղ՝ երկնքում,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Քեզ են գովերգում:
Թագավորիր Դու իմ սրտում
Երկնային փառքով,
Որ ձգտի երկինք սիրտն իմ
Ապրեմ Քեզանով: (2)
3. Ով Տեր Դու շատ բարձրերում ես,
Բայց սրտով խոնարհ,
Քո փառքը երկնքից վեր է
Ու Սերդ անմար:
Թագավորիր Դու իմ սրտում,
Լինեմ ես խոնարհ,
Տեսնեն Սերդ իմ կյանքում,
Ապրեմ Քեզ համար: (2)
[end:song]
[start:song]
1. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կսիրեմ Հիսուսի նման,
Կսիրեմ (3) Հիսուսի նման: (2)
2. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կերգեմ Դավիթի նման,
Կերգեմ (3) Դավիթի նման: (2)
3. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կաղոթեմ Դանիելի նման,
Կաղոթեմ (3) Դանիելի նման: (2)
4. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կներեմ Հիսուսի նման,
Կներեմ (3) Հիսուսի նման: (2)
[end:song]
[start:song]
ՀԵ 262, Էլմ.160, 2 Կորնթ. 10։4
1. Քա՛ջ եղեք, ո՛վ եղբայրներս,
Մոտ է օգնություն,
Վերը կ’երևնա նշանը,
Ստույգ է հաղթություն։
«Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
Բերդը պահեցեք»։
«Կպահենք, Տե՛ր, Քու շնորհքովդ»,-
Պատասխան տվեք։
2. Հանդուգն թշնամիները
Բազմությամբ կուգան,
Եվ անոնց չար զորապետը
Ինքն է՝ սատանան։
«Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
Բերդը պահեցեք»։
«Կպահենք, Տե՛ր, Քու շնորհքովդ»,-
Պատասխան տվեք։
3. Պանծալի է մեր դրոշակը,
Փողը կլսենք,
Մեր զորապետին անվամբը
Պիտ անշուշտ հաղթենք։
«Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
Բերդը պահեցեք»։
«Կպահենք, Տե՛ր, Քու շնորհքովդ»,-
Պատասխան տվեք։
4. Դառն, երկար է պատերազմը,
Սակայն դիմացեք,
Մեր անհաղթ Զորագլուխը
Մոտ է, քաջ եղե՛ք։
«Շուտ կուգամ,- կըսե մեր Տերը,-
Բերդը պահեցեք»։
«Կպահենք, Տե՛ր, Քու շնորհքովդ»,-
Պատասխան տվեք։
[end:song]
[start:song]
1. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, ամենուրեք,
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, գիշեր-ցերեկ։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
2. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, առատ կյանքում,
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, և նեղ օրում։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
3. Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր, զորաց Աստված`
Սիրով լցված, օրհնյալ, գթած։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
4. Անպատմելի ուրախություն,
Ամեն ցավին՝ բժշկություն։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
5. Թույլին տվող մեծ զորություն,
Ազգիս Հայոց՝ սեր, միություն։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
6. Քեզնով միայն ապրում եմ ես,
Քո Սուրբ Հոգով լցված եմ ես։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
7. Քանի դեռ կամ, պիտի երգեմ,
Փառքդ օրհնյալ ես տարածեմ։
Սրտի խորքից երգում եմ քեզ՝
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
Փա՜ռք Քեզ, իմ Տե՛ր,
Փա՜ռք, գոհություն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։
[end:song]
[start:song]
1. Միակ Աստվածն է Եհովան, (2)
Նա է սերը, Նա է Տերը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜։
Պիտի գոչեմ`ալելուիա:
Միակ Աստվածն է Եհովան հավիտյան:
2. Հիսուսն է սուրբ Որդին Աստծո։ (2)
Նա է ճամփան, Նա է կյանքը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Հիսուսն է սուրբ Որդին Աստծո հավիտյան։
3. Հաղթական է Աստծո Հոգին, (2)
Նա է միակ սրբությունը հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Հաղթական է Աստծո Հոգին հավիտյան։
4. Սուրբ է, սուրբ` Երրորդությունը, (2)
Որ Էր, որ Է, որ կլինի հավիտյան։
Պիտի երգեմ՝ ալելուիա՜,
Պիտի գոչեմ՝ ալելուիա՜,
Սուրբ է, սուրբ է Երրորդությունը հավիտյան։
[end:song]