Home


[start:song:old]

406

Ալելույա։ 3 Օվսաննա

Ալելույա։ 3 Օվսաննա


1.Ես չգիտեի թե ինչ էր սերը

Սերը Հիսուսի Աստվածային

(Բայց երբ ինձ հասավ նրա շողերը

Լցվեցի ցնծությամբ երկնային 2)


Սերը Աստվածային

Որ փրկեց իմ հոգին

Օհ Ալելույա, օհ ալելույա։ 2


2.Չեմ ունեցել հույս երկինք մտնելու

Երկնում Հիսուսի հետ ապրելու

(Բայց երբ մոտեցավ ինձ Տիրոջ Հոգին

Խաղաղություն զգացի երկնային։ 2)


Հույսը Աստվածային

Խաղաղեցրեց իմ հոգին

Օհ ալելույա, օհ ալելույա։ 2


3.Չի եղել իմ մեջ հավատք նույնիսկ քիչ

Կույր եմ ես եղել շարունակ

(Բայց երբ խոսեցիր սրտիս իմ Փրկիչ

Ուրախություն ստացա անհապաղ։ 2)


Հավատքով երկնային

Ես տեսա Հիսուսին

Օհ ալելույա օհ ալելույա։ 2


Հույսը Աստվածային

խաղաղեցրեց իմ հեգին

Օհ ալելույա օհ ալելույա։ 2

Ալելույա։ 3 Օվսաննա

Ալելույա։ 3 Օվսաննա

[end:song:old]

[start:song:old]

304

Դու բնակվում ես իմ մեջ

Եվ առաջնորդում ես ինձ

Քո խորհուրդներով,

Դու քայլում ես միշտ ինձ հետ,

Ես լսում եմ ձայնը Քո։ 2


Դժվարության պահին,

Թե նեղություններ լինեն

Մխիթարում ես Սուրբ Հոգի

Եվ օրհնություն պարգևում,

(Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։ 2)

****

Ումն է միշտ փառքը մեր Տեր Հիսուսին

Ալելույաներ մեր Տեր Հիսուսին

Ումն է պատիվը մեր Տեր Հիսուսին

Գովքն ու ամենը մեր Տեր Հիսուսին


Ով սուրբեր բարձրացրեք ձայներնիդ

Հավատքով ճշմարտությունով

Որ երգով ասենք ճշմարտությունը

Որ Հիսուս Տերն է մեր ամենքի

Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։


Ով է ձեզ սիրել հավիտենապես

Ով է ձեզ փրկել շատ մեծ կորստից

Ով է ձեզ մեղքից ցավից ազատել

Ով է ձեզ համար հանգիստ պատրաստել


Ով սուրբեր բարձրացրեք ձայներնիդ

Հավատքով ճշմարտությունով

Որ երգով ասենք ճշմարտությունը

Որ Հիսուս Տերն է մեր ամենքի

Սուրբ Հոգի (2), Մխիթարիչ։

[end:song:old]


[start:song:old]

715

1․Մտել եմ Սրբությանդ Սրբոցը,

Մտել եմ Քո Գառան արյունով:

Եկել եմ ստանալու Հոգուդ բոցը,

Եկել եմ լցվելու Քո փառքով: (2)


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)

Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)


2․Դարձել եմ ուխտիդ տապանակը`

Ցողված Քո Որդուտ արյունով:

Պանդուխտ էի, դարձել եմ զավակդ,

Սրբացել, զորացել Քո սիրով: (2)


Հայր, սիրում եմ Քեզ,

Պաշտում եմ Քեզ: (2)


Քո անունը Սուրբ է,

Սուրբ ես, Տեր: (2)

[end:song:old]

[start:song:old]

636

Դուն որ գիտես ով Տեր

Անձիս փոքրության աստիճանը

Եվ դուն չես վարանիլ ով Տեր

Խոնհարության կայծ տալու մարդկությանը


Այցելե սիրտս ով Տեր

Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով

Այցելե սիրտս ով Տեր

Զի սիրտս կսպասե քեզ կարոտով


Թող իմ սիրտս ով Տեր

Քու սիրող սուրբ սրտիդ նմանի

Լսե ձայնս ով իմ Տեր

Զի այս է աղաղակն իմ հեգ սրտի


Այցելե սիրտս ով Տեր

Հրահրե զայն Սուրբ սիրույդ կրակով

Այցելե սիրտս ով Տեր

Զի սիրտս կսպասե քեզ կարոտով

[end:song:old]


[start:song:old]

725

1.Քեզ եմ նվիրում սիրտը իմ

Քեզ եմ ընծայում կյանքը իմ։ (2)


Արա այն ինչ ուզում ես

Արա այն ինչ Քո կամքն է իմ կյանքում

Քեզ եմ ընծայվում ամբողջովին։ (2)


Բարի, հաճելի, կատարյալ

Քո կամքը թող լինի իմ կյանքում։ (2)


Արա այն ինչ ուզում ես

Արա այն ինչ Քո կամքն է իմ կյանքում

Քեզ եմ ընծայվում ամբողջովին։ (2)

[end:song:old]

[start:song]

665

1. Վերքերս երգեր են դարձել,

Հոգսերս` աղոթք տենչալի,

Իսկ սերս Հիսուս է դարձել,

Դարձել է կարոտ ցանկալի:


Ուզում եմ գնալ, միանալ

Հիսուսին պաշտող սուրբերին,

Ուզում եմ գնալ ու մնալ,

Վայելել կյանքը այն վերին:


2. Հայացքս կտրում եմ հաճախ

Բորբոսնած, փտած այս հողից,

Իսկ հոգիս, ցնծալով, հաճախ

Ուզում է թռչել իր բնից:


Ուզում եմ գնալ, միանալ

Հիսուսին պաշտող սուրբերին,

Ուզում եմ գնալ ու մնալ,

Վայելել կյանքը այն վերին:


3. Մեր Տեր Հիսուսն է այդ Կյանքը

Ու Կյանքի սնման Աղբյուրը,

Իրեն է տրվելու ողջ փառքը,

Ոտքերին` մեր ջերմ համբույրը:


Ուզում եմ գնալ, միանալ

Հիսուսին պաշտող սուրբերին,

Ուզում եմ գնալ ու մնալ,

Վայելել կյանքը այն վերին: (2)


Վայելել կյանքը այն վերին:

[end:song]


[start:song:old]

15

1.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,

Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ,

Սեղանիդ մոտ ծնկած` փշրանքներդ փափագեմ,

Նայես սոված հոգուս, սուրբ հացովդ կերակրես։


Երանի՜, երանի՜, երանի՜...Հոգով աղքատներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Հեզերին, խոնարհներին,

Արդարության համար սոված, ծարավածներին։


Երանի՜, երանի՜, երանի՜...Ողորմածներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Սրտով մաքուրներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Խաղաղություն անողներին,

Արդարության համար բոլոր հալածվածներին։


2.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի պատմեմ,

Արդարությունդ սքանչելի, ողորմությունդ հիանալի,

Սիոնի մեջ ծնկած ընտրությունս եմ Քեզ տալիս,

Նայես հոգնած հոգուս, Քո Սուրբ Անձը ինձ հայտնես։


(Երանի՜, երանի՜, երանի՜...Հոգով աղքատներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Հեզերին, խոնարհներին,

Արդարության համար սոված, ծարավածներին։


Երանի՜, երանի՜, երանի՜...Ողորմածներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...Սրտով մաքուրներին,

Երանի՜, երանի՜, երանի՜...խաղաղություն անողներին,

Արդարության համար բոլոր հալածվածներին։ 2)


Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,

Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ։

[end:song:old]


[start:song:old]

682

1. Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք

Մեր մեծ ու Հզոր Տիրոջը օրհնենք

(Հավետ խոնարհվենք Նրա առջև մենք

Ու մեր ողջ կյանքով Նրան ծառայենք: 2)


Եհովան է օգնականս

Նա է միակ պահապանս

Եհովան է զորությունս

Հաղթությունս, ամրությունս:


2.Ես ու իմ տունս Եհովան պիտ պաշտենք

Նրան հավիտյան մենք փառավորենք

(Նրա անվանը մենք միշտ գովերգենք

Նրան ծառայենք ու երկրպագենք: 2)


Եհովան է օգնականս

Նա է միակ պահապանս

Եհովան է զորությունս

Հաղթությունս, ամրությունս:


3.Ես ու իմ տունը Եհովան պիտ պաշտենք

Հավիտյան Նրա սուրբերը լինենք

(Նրա խորանում մենք միշտ ծառայենք

Հոգով ու սրտով միշտ Նրան երգենք: 2)


Եհովան է օգնականս

Նա է միակ պահապանս

Եհովան է զորությունս

Հաղթությունս, ամրությունս:

[end:song:old]