[start:song]
1. Տե՜ր Հիսուս, խնդրում ենք Քեզ,
Լսի՛ր աղոթքը մեր,
Նորոգի՛ր մեր հոգին Քո սիրով,
Տո՛ւր մեզ այն Հոգին ճշմարտության,
Որ տանում է դեպ փառաբանության, գոհության։
Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։
2. Տե՜ր Աստված, դարձրո՛ւ Դու մեզ
Ճշմարիտ Քո վկաներ։
Թող բխեն Սուրբ Հոգու աղբյուրներ,
Ապրենք սուրբ կյանքով այս երկրի վրա,
Հոգիներ շահենք, բյուր փառքեր բերենք Քեզ համար։
Օրհնության անձրևներ,
Օրհնության հեղեղներ,
Սուրբ Հոգու օծություն
Թող իջնի եկեղեցում։
[end:song]
[start:song]
1. Այդ ի՜նչ խաղաղ աչքեր ունես,
Իմ ճերմակ աղավնի,
Դու օրհնություն բերիր տունս,
Իմ սպիտակ աղավնի։
Սեր բերեցիր երկնքից՝
Տեղ գտնելով սրտիս մեջ,
Օրհնություն տվիր հոգուս,
Ինձ առար սիրուդ մեջ։
2. Փոխեցիր իմ բնությունը՝
Տալով ինձ նոր ծնունդ,
Մտար հոգուս խարխուլ տունը՝
Տալով ինձ նոր սնունդ։
Սեր բերեցիր երկնքից՝
Տեղ գտնելով սրտիս մեջ,
Օրհնություն տվիր հոգուս,
Ինձ առար սիրուդ մեջ։
[end:song]
[start:song]
1. Ինչպե՜ս եմ ես ուզում թռչել երկինք,
Քեզ մոտ լինել, Աստվա՛ծ իմ,
Միայն խնդրում եմ, զորացրո՛ւ Դու ինձ,
Խաղաղություն տուր սրտիս։
Դու ես միայն աղբյուր կյանքիս,
Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։
2. Հաճախ տրտմությամբ լցվում է հոգիս,
Ուրախությունս՝ պակասում,
Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ,
Սիրտս Քեզ է սպասում։
Դու ես միայն աղբյուր կյանքիս,
Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։
3. Ցավն է ծեծում երիտասարդ կուրծքս,
Խաղաղություն չեմ գտնում,
Այստեղ միայն արցունք է տեսածս,
Տանջվում եմ և տառապում։
Դու ես միայն աղբյուր կյանքիս,
Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։
4. Իմ հոգին կարոտ է հանգստության
Օթևանում երկնային,
Տե՜ր Հիսուս, եղի՛ր Դու ինձ պահապան
Եվ ինձ հասցրո՛ւ սուրբ կյանքին։
Դու ես միայն աղբյուր կյանքիս,
Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։
[end:song]
[start:song]
1. Սրտիս մեջ կա անուշ երգ մ'այսօր,
Ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր,
Գտած եմ մի Բարեկամ,
Որ առանձին չմնամ,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝
Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,
Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,
Տերն ինծի մոտ երբ գիտնամ,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
2. Վստահությամբ ես հիմա կերգեմ,
Իր ճամփաներն արդար են, գիտեմ,
Ալ ես մինակ չեմ քալեր,
Զի Տերն կյանքիս է ընկեր,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝
Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,
Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,
Տերն ինծի մոտ երբ գիտնամ,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
3. Իր շնորհքով պիտ հաղթանակ շահիմ,
Իր զորությամբ հաստատուն կայնիմ,
Փորձությունք երբ հարձակին,
Փրկչին անվամբ հաղթվին,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր՝
Այս է երգս կյանքիս օրերը բոլոր,
Չարեն ինչո՞ւ ալ վախնամ,
Տերն ինծի մոտ երբ գիտնամ,
Խոստացած է իմ հետս ըլլալ ամեն օր։
[end:song]
[start:song]
1. «Օրհնության անձրևներ պիտ տամ»,-
Տերն է սիրով խոստացել,
Արդ աղոթենք անդադար, որ
Տերն ողորմի ու ղրկե։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։ (2)
2. Հորդ անձրևիդ, Տե՛ր, կարոտ ենք
Չորցած երկրի պես ծարավ,
Սուրբ Հոգիովդ այցելե մեզ,
Լուր մեր աղերսն, ո՜վ Աստված։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։ (2)
3. Թաթի չափ ամպ կերևնա, Տե՛ր,
Հազիվ կաթիլ ենք ստացել,
Ողորմած Հայր, լո՛ւր աղոթք մեր,
Պատասխան տուր և ղրկե:
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։ (2)
4. Տե՜ր, հեռացո՛ւր մեր թմբիրը,
Կենդանացո՛ւր, կաղաչենք,
Աշխուժացո՛ւր հոգիներ մեր,
Արթուն կենանք, աղոթենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։ (2)
5. Տե՜ր, աղոթքի զորեղ կապը
Մենք համարձակ կաղերսենք,
Կապն չխզե նույնիսկ մեղքը,
Ուստի, սրտանց կաղաչենք։
Օրհնության անձրև,
Տե՛ր, աղոթքով կխնդրենք,
Շա՛տ տուր և շո՛ւտ տուր աղերսն մեր՝
Հորդ հեղեղներ, կաղաչենք։ (2)
[end:song]
[start:song]
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե,
Առանց Իրեն կյանքը ոչինչ է։
Ինքն է աղբյուր կյանքի,
Ուրախություն սրտի,
Հիսուս Քրիստոս է Իր անունը:
Եկե՛ք միանանք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը։
Եկե՛ք երգենք, մեկ ձայնով, մեկ հոգով
Փառաբանենք Տիրոջ անունը,
Նա արժանի է մեծ փառքի ու պատվի,
Ալելուիա՜, փա՜ռք Տիրոջ։
[end:song]