[start:song]
Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով աշխարհին,
Մենք երգում ենք ու ցնծում,
Որ մահը պարտվի:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել,
Պաշտենք մենք Նրան,
Նա է մեր զորագլուխը,
Օրհնենք մենք Նրան:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Հավատքի վահանն ունենք մենք,
Զինվել ենք ահա,
Երբեք չենք հուսահատվի մենք,
Տերն է մեր Արքան:
Էմմանուէլ, Աստծո բանակն է սա,
Էմմանուէլ,մենք պաշտում ենք Նրան,
Էմմանուէլ, Նա է մեր Մեսիան,
Էմմանուէլ, (3) Աստված:
Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով դժոխքին,
Եվ երգում ենք՝ ալելուիա,
Օվսաննա Գառին:
Էմմանուէլն է գնում առջևից
Էմմանուէլ, Հարուցյալ կենդանի
Էմմանուէլ, Որ հաղթեց աշխարհին
Էմմանուէլ, (3) Արքան:
[end:song]
[start:song:old]
Երբ Տերն է ելնում շքերթի,
Իր բանակը հավերժ զորեղ միշտ,
Եվ Իր փառքը պիտ երևնա այս հողի վրա: (2)
Երբ զորքի զորավարն Հիսուսն է,
Մենք հետևում ենք իրեն,
Թշնամին չի կարող դիմադրել: (2)
Շքերթում Մեսիայի ջոկատն է,
Հաղթության բանալին զորեղ ձեռքում է,
Պիտ արշավենք դեպի խոստացյալ երկիրւը: (2)
Երբ զորքի զորավարն Հիսուսն է,
Մենք հետևում ենք իրեն,
Թշնամին չի կարող դիմադրել: (2)
Արթնացիր իմ հաղթության երգ,
Օրհնիր Տիրոջն, որ կռվում հաղթեց,
Եվ ոչ մի զենք չի կանգնի մեր առջև: (2)
Երբ զորքի զորավարն Հիսուսն է,
Մենք հետևում ենք իրեն,
Թշնամին չի կարող դիմադրել: (2)
[end:song:old]
[start:song:old]
Երբ տկար եմ, իմ անձը ընկճված է,
Երբ նեղություն է իմ անձն ծանրացնում,
Եվ շարունակ կսպասեմ լռությանս մեջ,
Որ Քո գալուց նստեմ ես Քո կողքին:
Նա ինձ հարուց, որ կանգնեմ լեռների վրա,
Նա ինձ հարուց, անցնեմ շուքի ձորով,
Զորավոր եմ, երբ Նրա ուսերի վրա եմ,
Նա ինձ հարուց լինեմ ալ ավելի:
Էլ կյանք չկա առանց Հիսուս Քրիստոսի
Անհանգիստ սիրտն գործում է անդադար
Ու երբ որ գաս հավետ ուրախությունն իմ
Կլինենք Քեզ հետ երկինքների երկնքում
Նա ինձ հարուց, որ կանգնեմ լեռների վրա,
Նա ինձ հարուց, անցնեմ շուքի ձորով,
Զորավոր եմ, երբ Նրա ուսերի վրա եմ,
Նա ինձ հարուց լինեմ ալ ավելի:
[end:song:old]
[start:song]
Օ՜, ի՜նչ մեծ ես, մեր Արքա,
Ողջ երկնքում և ողջ երկրի վրա:
Փառավորված ես Դու հավիտյան,
Խոնարհվում ենք մենք այսօր`
Սուրբ տաճարում կանգնած Քո առջև:
Թող իբրև խունկ, Տե՛ր, վեր բարձրանա երգը մեր,
Եվ թող լցվի փառքը Քո այստեղ:
Ալելուիա՜ (3) Քեզ, Տե՛ր: (2)
[end:song]
[start:song:old]
Օրհնենք: 3 Գառնուկին: 2
Փառավոր է, արժանի թագավորելու,
Գառնուկը գահի վրա
Եվ Ն՝րան ենք,
Բարձրացնում գոհություն
գառնուկին Գահի վրա
[end:song:old]
[start:song]
Փառաբանություններ, օվսաննաներ՝
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։
Այժմ, միշտ և հավիտյանս
Հավիտենից փառք
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։
Ալելուիա՜ (2)
Լինի Հորն ու Որդուն, Սուրբ Հոգուն։
[end:song]
[start:song]
1. Լույս է տալիս կյանքին մեր
Սերը շնչով Իր սուրբ,
Խինդով լցնում սիրտը մեր
Սերը՝ գգվող ու նուրբ։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար Նա կաթոգին
Աղոթում է թաքուն։
2. Եվ երբ կայծակի թափից
Ցնցվում ենք ու դողում,
Սերն է լալիս մեր վշտից,
Վշտերից՝ ամոքում։
Սերը մեզ միշտ ներում է,
Պատվիրում է ներել,
Բոլորին Նա սիրում է,
Իր պատգամն է սիրել։
3. Սերն ուժեղ է ավելի
Սրբացած սրտերում,
Ոչ թե խանդում ահալի,
Երազի ամպերում։
Սերը մեզ ներշնչում է
Անգամ կյանքը զոհել,
Երբ մեկը հառաչում է,
Անօգ է ու անել։
4. Առանց սիրո իզուր են
Պարգևները բոլոր,
Խաչվելն անգամ էլ զուր է,
Զուր՝ հավատքը հզոր։
Կանցնի մահվան սև գիրկը
Եվ արևը բարի,
Սերն է միակ անշեջը,
Միայն սերը կապրի։
5. Նա աշխարհին էլ է չար
Նորից կյանքի կոչում,
Քանզի Աստվածն է Նա՝
«Սքանչելի» է կոչվում։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար Նա կաթոգին
Աղոթում է թաքուն։
[end:song]
[start:song]
«Ո՜վ դուք ծարավներ, եկե՛ք ջրի մոտ,
Դուք, որ փող չունեք, եկեք ու առեք
Առանց վճարի, հանց գինի ու կաթ,
Ինձանից խնդրեք, բարիք ստացեք։
Ջուր պիտի թափեմ ծարավի վրա,
Ինչպես անձրևը՝ չորության վրա,
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա:
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)
Սա Հովելի մարգարեությունն է,
Որ այս օրերում այն կատարվում է,
Եվ Երեմիային տված խոստումն է՝
Նոր ուխտի խոսքը, որ հաստատվում է։
Տաճարում կանգնած` Տերն աղաղակեց.
«Նա, ով ծարավ է, թող որ Ինձ մոտ գա,
Ինձ հավատացողից, ինչպես որ գրվեց,
Կենդանի ջրի աղբյուր կբխի»։
Օ՜, ալելուիա՜, (4)
Հոգիս պիտ թափեմ ամենքի վրա,
Իմ օրհնությունները՝ սերունդիդ վրա»։ (2)
[end:song]