[start:song]
1. Տե՜ր իմ Ամենակալ,
Ամենքի Տիրակալ,
Գործի՛ր սիրովդ անհուն
Մարդկային սրտերում։
Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,
Դու` միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան։
2. Թշվառացած, հոգնած,
Ունայն կյանքից զզված`
Դեպի Քեզ եմ դիմում,
Որ փրկվեմ մեղքերից։
Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,
Դու` միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան։
3. Գիտեմ` շատ ես տանջվել
Ու ինձ համար խաչվել,
Քո թափած արյունով
Ինձ կյանք ես պարգևել։
Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,
Դու` միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան։
4. Քո սուրբ ձեռքը մեկնի՛ր,
Ընկածիս վեր հանի՛ր,
Եթե ոչ` կընկղմվեմ,
Ուժասպառ կլինեմ։
Հիսո՛ւս, կյանքիս Փրկիչ,
Դու` միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան։
[end:song]
[start:song]
1. Ո՜վ փառավոր, բարձրյալ Աստված,
Ահա Քո առջև եմ կանգնած.
Աղաչում եմ, որ ինձ ներես,
Մեղքերիս թողություն շնորհես:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
2. Այս կյանքում ուզում եմ մեկ բան,
Որ լինես ինձնից անբաժան,
Որ էլ չմոտենա չարը,
Ու չաղտոտի հոգուս տունը:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
3. Ես միայն Քեզ եմ հրավիրում,
Իմ սրտում Քեզ եմ սպասում,
Արի և մեծ ընթրիք արա,
Իմ սրտում հավիտյան մնա:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
[end:song]
[start:song]
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Օ՜, լույս կուտա,
Անոր ձեռքերու գործը կցուցնե,
Օ՜, լույս կուտա։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
2. Տերոջ օրենքը կատարյալ է՝
Հոգիս կնորոգե,
Վկայությունները ճշմարիտ են,
Զիս իմաստուն կընեն։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
3. Քու կանոններդ շիտակ են,
Սիրտս ուրախ կընեն,
Քու պատվիրանքներդ պայծառ են,
Աչքերուս լույս կուտան։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
4. Քու խոսքդ իմ ոտքերուս ճրագ է,
Շավիղներուս՝ լույս,
Իմաստուն ըրե քու ծառայիդ՝
Բոլոր սրտով գործեմ։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
[end:song]
[start:song]
1. Ինչքա՜ն բարի է Տերը,
Որ կրում է մեր բեռը,
Ամեն օր ու ամեն վայրկյան
Մեզ հետ քայլում է:
Ինչքան սիրով է Տերը,
Միշտ տեսնում ենք Իր սերը,
Ամեն օր ու ամեն վայրկյան
Նա մեզ սիրում է:
Ամեն ծունկ պիտ կրկնվի,
Ամեն լեզու դավանի՝
Քրիստոսն է միայն Տերը
Ու միակ Փրկիչ:
2. Նա է մարդկության հույսը,
Այս մութ աշխարհի լույսը,
Որ կբացի ու կփշրի
Ամեն կապանքներ:
Ո՞ւր է մահի խայթոցը՝
Մարդկության վերջակետը:
Փառք լինի Աստծո Որդուն,
Որ մեզ ազատեց:
Ազատեց Նա մեզ մահից,
Այս աշխարհի խավարից,
Ուրախություն, խաղաղություն
Բերեց մեր սրտին:
[end:song]
[start:song]
1. Հիսուս. այս անվան մեջ փրկություն կա,
Հիսուս. այս անվան մեջ է քո ներկան,
Այս անվան մեջ կա լուսավոր, փառավոր ապագա:
Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկիչին մարդկության: (2)
Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա,
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա,
Նա է միայն երկինք տանող ճամփան,
Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկչին մարդկության: (2)
2. Ա՛զգ իմ, այս անունով մինչ հիմա դու կաս,
Չկան այն ազգերն, որ այս անունը ուրացան,
Հառիր աչքերդ դեպի երկինք՝ դեպ նրա ողորմության,
Վստահի՛ր դու Նրան՝ Փրկչին մարդկության:(2)
Բացի Հիսուս չկա ուրիշ ճամփա,
Բացի Հիսուս կա լոկ մութ ապագա,
Նա է միայն երկինք տանող ճամփան,
Հուսացե՛ք դուք Նրան՝ Փրկչին մարդկության: (2)
[end:song]
[start:song]
1. Օ՜, ալելուիա՜,
Օրհնենք, ալելուիա՜,
Գովենք, ալելուիա՜:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
2. Հիսուս փրկել է ինծի,
Արդարացրել է ինծի,
Հոգով օծել է ինծի:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
3. Ես Հիսուսին սիրում եմ,
Հիսուսն ինծի սիրում է,
Ես Հիսուսին սիրում եմ:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
[end:song]