[start:song]
1. Սերը քննում են, սերը ճանաչում,
Սիրո մասին շատ են խոսում,
Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է
Սերը մեր սրտերում լցվում։
Սերը սպասում է, չի հպարտանում,
Սերը կյանք է տալիս մարդուն,
Սիրով են բոլորը շնչում ու ապրում,
Սիրով է փրկվում մեր հոգին։
2. Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը,
Ուժ չունես վառելու արդեն,
Բայց Աստված տեսնում է սրտիդ փափագը,
Դու հիշի՛ր, որ Աստված սեր է։
Սերը պահպանում է, սերը ազատում,
Եվ սիրո կանչը հեռու չէ,
Նա ամեն վիճակի մեջ է այցելում,
Սրտում վառում կրակ սիրելի:
3. Միշտ պետք է հիշել Գողգոթայի մահը,
Երբ մեծ սիրով, հոժարությամբ
Քրիստոսը խաչի վրա զոհեց Իր կյանքը
Ի սեր աշխարհի մարդկության։
Սերը անսահման է, սերը չի չափվում,
Անհուն է սերը Հիսուսի,
Այնպիսի սեր է Քրիստոսը պարգևում,
Որ Նրանով աշխարհը փրկվի։
[end:song]
[start:song]
1. Մեղքի մեջ եմ ես ապրել,
Վիշտ ու ցավ եմ միշտ կրել,
Չեմ իմացել հավիտենության մասին։
Բայց Հիսուսը գտավ ինձ,
Ազատեց կապանքներից,
Լի եմ հիմա ուրախությամբ երկնային։
Ես ազատ եմ (3)
Կապանքներից ու մեղքից։
Բայց Հիսուսը գտավ ինձ,
Ազատեց կապանքներից,
Լի եմ հիմա ուրախությամբ երկնային։
2. Հոգին սովորեցնում է,
Եվ Աստծո Խոսքն ասում է,
Որ Հիսուսը կյանք է տալիս բոլորին,
Երկնքից Աստծո սերը
Եվ Սուրբ Հոգու կրակը
Ուղարկում է հոգով տկար թույլերին։
Աստծո սերը (3)
Ուղարկում է բոլորին։
Երկնքից Աստծո սերը
Եվ Սուրբ Հոգու կրակը
Ուղարկում է հոգով տկար թույլերին։
3. Եթե տկար ես հոգով,
Նրան դիմի՛ր աղոթքով,
Նա կվերցնի քո տկարությունները,
Իսկ մարմինը, թե տանջվի`
Բժշկություն կգտնի,
Միայն Հիսուսով է բժշկությունը։
Սուրբ արյունը (3)
Բուժում է քո վերքերը։
Իսկ մարմինը, թե տանջվի
Բժշկություն կգտնի,
Միայն Հիսուսով է բժշկությունը։
4. Տե՛ս, թզենին ծաղկել է,
Շուտով Տերը գալու է,
Որ աշխարհից տանի իր հարսնացուին,
Որ ցավերին վերջ լինի,
Մեծ ուրախություն լինի,
Դիմավորելու պատրա՞ստ ես Հիսուսին։
Դու պատրա՞ստ ես (3)
Թողնելու այս աշխարհը,
Որ ցավերին վերջ լինի,
Մեծ ուրախություն լինի,
Դիմավորելու պատրա՞ստ ես Հիսուսին:
[end:song]
[start:song]
1. Հիսո՛ւս, Դու ես իմ սերը հավիտյան,
Դու ես հոգուս ընկերը անբաժան,
Քեզ եմ հանձնել իմ կյանքը հավիտյան,
Քեզ սիրող Քո եղբայրն եմ անարժան։
2. Ահա գահիդ առջև եմ, Աստված իմ,
Օգնիր՝ Քեզ նման սիրեմ բոլորին։
Ապրի՛ր իմ մեջ Քո կյանքով հաղթական,
Ինձ դարձրո՛ւ զինվորդ մարտական։
3. Առանց Քեզ կյանքս փուչ է, սիրելի՛ս,
Խնդրում եմ, Տե՛ր, ինձ օրհնիր երգելիս,
Խոսքդ լինի միշտ ինձնից անբաժան,
Հոգով լցրո՛ւ, թեկուզ եմ անարժան։
4. Կյանքս առջևդ լինի հաճելի,
Կյանք ունենամ ես և է՛լ ավելի,
Երբ կանչես ինձ՝ ապրելու կյանք ազատ,
Ասեմ` գալիս եմ, եղբա՛յր հարազատ։
[end:song]
[start:song]
1. Հիսուսն է հույսը սրտերի
Կյանքում այս ծանր ու դաժան,
Որոնց Նա սրբեց մեղքերից,
Երբ խաչվեց անմեղ ու արդար։
Սուրբ Հայրը Որդուն միածին
Զոհեց մեր փրկության համար։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
2. Ով ճանաչեց Հոր սերը սուրբ,
Տենչում է նա սիրել անվերջ,
Սիրել անգամ արցունքի մեջ,
Սիրել սիրով Հիսուսի սուրբ,
Հալածողին ու թշնամուն
Սիրել, ինչպես Հիսուսը սուրբ։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
3. Թող պարծենա աշխարհը չար,
Ինքն իր աչքին թվա ուժեղ,
Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,
Քամուց քշված` անզոր, անկար:
Պարծենում եմ քեզնով Հիսուս (2):
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
4. Ո՞վ կարող է մեզ բաժանել
Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,
Մեզ չի կարող մահն էլ զատել,
Եվ ոչ մի ուժ՝ այս մութ կյանքում։
Հիսուսն է մեր վահանն անբեկ,
Նա է հոգին մեր ամոքում։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
[end:song]
[start:song]
1. «Ո՜վ հավատարիմ, իմաստուն ծառա՛,-
Հիսուսը կասի սիրով նրան,-
Հավատքդ դու պահեցիր մինչև վերջ,
Մտի՛ր Իմ ուրախությանս մեջ»։
2. Երկրորդ գալստյանն, երբ Նա մեզ դառնա,
Իր փառքը երկրի վրա երևա,
Իր հարսին պատրաստ՝ պիտի գրկի Նա,
Նորից դեպ երկինք վերադառնա։
3. Նոր Երուսաղեմ, քաղաք սիրելի,
Սուրբ բնակարան մեր բաղձալի,
Քո փողոցներով պիտի մենք քայլենք,
Հիսուսի հետ միշտ ուրախ լինենք։
4. Էլ ո՛չ սուգ կլինի, ո՛չ էլ՝ տրտմություն,
Ի՜նչ զարմանալի ուրախություն,
Սուրբ Հոգով լեցուն հավերժ ցնծություն.
Ահա երկնային Արքայություն։
[end:song]
[start:song]
Փորձանքներու մեջ անհամար
Եվ փուշերու մեջ սրածայր
Խորհուրդ մ’անուշ կ’անցնե մտքես,
Թե Դուն զիս կհիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
Կյանքի հոգեր կուգան ուժգին՝
Մթագնելու տկար հոգին,
Կրնամ անոնց կուրծք պարզել ես,
Մինչ Դուն զիս կը յիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
Թող մութ ամպեր գան ու երթան,
Դժվար կամ հարթ ըլլայ ճամփան,
Հոգ չեմ ըներ, վստահ եմ ես,
Որ դուն զիս կհիշես։
Դուն, Տեր, զիս կհիշես, (2)
Ալ ի՞նչ վախնամ, երբ
մոտ ես ինձ
Եվ, Տեր, զիս կհիշես։
[end:song]