[start:song]
1. Ինչո՞ւ կմերժես դու հրավերը
Խաչյալ Փրկչի, որ կըսե՝ եկուր,
Կլվա քեզ քո պիղծ մեղքերեն
Եվ կընե քեզ ձյունեն ալ մաքուր։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
2. Տե՛ս, ինչպես գամված Նա խաչին վրա,
Անտրտունջ քեզ համար կզոհվի,
Տե՛ս, ինչպես վշտահար Նա կուլա
Ու ջերմ սիրով քեզի կնայե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
3. Ե՛կ, շուտով խաչին տակ ծնրադրե
Ու մեղքերդ Անոր խոստովանե,
Ե՛կ այսօր աշխարհեն հրաժարե
Եվ ամբողջ կյանքդ Անոր նվիրե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
4. Եթե հիմա հրավերն դու մերժես,
Անոր Սուրբ Հոգին կվշտացնես,
Եվ գուցե այս վերջին անգամն է,
Որ Նա քո սրտի դուռն կզարնե։
Ե՛կ, մեղավոր, ե՛կ, շուտ ըրե,
Բաց բազուկներուն մեջ քեզ նետե։
[end:song]
[start:song]
1. Սուրբ ես (3), Տե՛ր,
Եհովա, զորաց Աստված.
Տիեզերք, ամեն բաներ`
Քու զորեղ խոսքով ստեղծված։
Բոլորտիքդ երբ կեցան,
Աչքդ խիստ ուրախացավ.
Հայնժամ լսվեցան երգեր՝
Սուրբ ես (3), Տե՛ր։
2. Սուրբ ես (3), Տե՛ր,
Մեծ Եհովա, այժմ և միշտ։
Թեպետ հող, մոխիր ենք, Տե՛ր,
Կսիրենք պաշտել Քեզ միշտ։
Աշխարհես անարգված,
Բայց անկե մեզ ես փրկած.
Միաբան կերգենք Քեզ, Տե՛ր,
Սուրբ ես (3), Տե՛ր։
3. Սուրբ ես (3), Տե՛ր,
Հաղթական զորքերն կերգեն,
Եվ փրկյալ անթիվ ազգեր
Քեզ պիտի երկրպագեն։
Եվ հրեշտակք, սուրբերն ամեն
Ցնծության ձայն վերցնեն,
Միաբան լսվին երգեր՝
Սուրբ ես (3), Տե՛ր։
[end:song]
[start:song]
1. Հիսուս ներած է իմ մեղքերս,
Ազատ եմ, (2)
Զոհած է կյանքն ինձ համար Տերս,
Ազատ եմ (2):
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
2. Վստահելով ես իմ Փրկչիս`
Եղա ազատ, ալ ազատ,
Սուրբ Հոգվույն ուժն կպահե զիս,
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
3. Մեղքի բոլոր շղթաներես
Ազատ եմ, ազատ եմ:
Ալ Աստծո որդի եմ ես,
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
4. Գերեվարող չար կիրքերես
Ազատ եմ, (2)
Եվ հուսահատ իմ վիճակես
Ազատ եմ (2)։
Ալելուիա, ալելուիա,
Հիսուս մեռավ ինձ համար,
Ալելուիա, ալելուիա,
Ազատ եմ: (2)
[end:song]
[start:song]
1. Սիրո տիեզերք, սիրո օվկիան,
Դու ես իմ Տերն, Դու հավիտյան,
Դու ես բույրն ու համն իմ կյանքի,
Դու ես նպատակն իմ սրտի։
2. Սիրո օվկիան, սիրո օվկիան,
Դու ես հոգուս լույսն անսահման,
Դու՝ երկնից իջած հաց ու ջուր,
Պապակ սրտիս՝ անուշ աղբյուր։
3. Տեր իմ` գթած ու ողորմած,
Կենդանացրիր հոգիս մեռած,
Սրտիս մեջ սերմդ ցանեցիր,
Չարին իմ ներսից վանեցիր։
4. Իմ սիրտը Քեզ հիմա և միշտ,
Ապավենս եղիր ընդմիշտ,
Քո խոսքերով սնի՛ր հոգիս,
Քեզ կարոտ եմ հիմա և միշտ։
[end:song]
[start:song]
1. Թանկագին րոպեներ է Աստված պարգևել.
Տեսնում ենք մեր քույր-եղբայրներին,
Եվ Հիսուսը մեզ հետ լինել է խոստացել,
Տանք մեր սրտերում տեղ Փրկչին։
2. Ի՜նչ հաճելի է ձեզ հետ Նրան խոնարհվել,
Աշխարհի հուզմունքներն մոռանալ,
Եվ ի՜նչ ուրախություն է Սուրբ Հոգով լցվել,
Երկինքն այս ժամին վայելել։
3. Մենք՝ Սիոնի ճամփորդներս ենք այստեղ հանգչում՝
Կենաց ջուր բխող աղբյուրի մոտ։
Թաբոր լեռն անցնելով՝ նոր ուժով կշարժվենք
Տիրոջ նեղ ճամփով քարքարոտ։
4. Քաղցր հանդիպման մեջ անտեսում ենք ահը
Եվ հսկա ժայռերը մեր ճամփի,
Զորացնում են մեզ մեր Աստծո խոսքերը,
Տանում վեր՝ դեպ նոր բարձունքի։
5. Տեր Հիսուսին հիմա ավելի մոտենանք,
Միշտ նայենք մեր կենդանի Վեմին,
Հավատքի վահանով և սիրո զրահով
Հետևենք Տիրոջ քայլերին։
[end:song]
[start:song]
1. Հիսուսն է հույսը սրտերի
Կյանքում այս ծանր ու դաժան,
Որոնց Նա սրբեց մեղքերից,
Երբ խաչվեց անմեղ ու արդար։
Սուրբ Հայրը Որդուն միածին
Զոհեց մեր փրկության համար։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
2. Ով ճանաչեց Հոր սերը սուրբ,
Տենչում է նա սիրել անվերջ,
Սիրել անգամ արցունքի մեջ,
Սիրել սիրով Հիսուսի սուրբ,
Հալածողին ու թշնամուն
Սիրել, ինչպես Հիսուսը սուրբ։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
3. Թող պարծենա աշխարհը չար,
Ինքն իր աչքին թվա ուժեղ,
Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,
Քամուց քշված` անզոր, անկար:
Պարծենում եմ քեզնով Հիսուս (2):
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
4. Ո՞վ կարող է մեզ բաժանել
Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,
Մեզ չի կարող մահն էլ զատել,
Եվ ոչ մի ուժ՝ այս մութ կյանքում։
Հիսուսն է մեր վահանն անբեկ,
Նա է հոգին մեր ամոքում։
Անցա՜ն տասնյակ դարեր խավար,
Մինչ Նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար։
[end:song]