[start:song]
1. Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք
Դողով և ուրախությունով,
Տեր Եհովային ընծաներ մատուցեք
Հոգվով և ճշմարտությունով։
2. Քանզի գերազանց բարերար է մեր Տերն,
Որ մեզ ստեղծած է, և մենք՝
Անոր խոտավետ արոտին գառնուկներն,
Պիտի Անոր ձայնը լսենք։
3. Անոր սուրբ դռները եկեք գոհությամբ,
Անոր սրահները մտեք:
Անոր փառք տվեք հոն և օրհներգությամբ
Անոր անունեն գոհացեք։
4. Զի Ինք մեր Աստվածն է ի հավիտենից,
Կեցած են ու պիտի կենան
Անոր խորհուրդներն ու գործերն գթալից
Ազգե մինչև ազգ՝ հավիտյան։
[end:song]
[start:song]
1. Անցկացրո՛ւ ինձ գավիթով
Սրբության փառքի խորանը,
Ես ուզում եմ, Տե՛ր, տեսնել երեսը Քո,
Ես փնտրում եմ Քեզ ամբողջ հոգով:
Բարձրացրո՛ւ ինձ, շնորհի՛ր կանգնել
Գահիդ առջև օրհներգությամբ,
Արդարությունդ եմ ուզում, իմ Տե՛ր,
Սրբաբույր ներկայությունդ:
Տա՜ր ինձ, Տե՛ր, խորանիդ սրբության մեջ,
Գառնուկի արյունով անցկացրու,
Տա՜ր ինձ, Տե՛ր, խորանիդ սրբության մեջ,
Վերցրո՛ւ որպես զոհ անձս լիովին:
2. Զորացրո՛ւ ինձ Քո Հոգով,
Որ անոթ լինեմ սրբության,
Հոգով ուզում եմ, Տե՛ր, ձուլվել Քեզ հետ:
Տե՛ր, ապրում, շնչում եմ Քեզ համար:
Ապրեցրո՛ւ ինձ փառքիդ համար,
Որ երգեմ սերդ օրհներգությամբ,
Լցրո՛ւ ինձ Քո Հոգով՝ ապրեմ Քո մեջ,
Որ տեսնեն շնորհքդ, Տե՛ր, ինձ վրա:
Տա՜ր ինձ, Տե՛ր, խորանիդ սրբության մեջ,
Գառնուկի արյունով անցկացրու,
Տա՜ր ինձ, Տե՛ր, խորանիդ սրբության մեջ,
Վերցրո՛ւ որպես զոհ անձս լիովին:
[end:song]
[start:song]
1. Հիսուսը ինձ վերափոխեց,
Աշխարհի սերն փուչ է, ասաց,
Սիրո ձայնով Նա ինձ կանչեց
Եվ ինձ Իր գիրկը հրավիրեց։
Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։
2. Ես լսեցի սիրո կանչդ,
Ընդունեցի հրավերդ:
Մերժելով աշխարհին, մեղքին`
Ընտրել եմ իմ Տեր Հիսուսին։
Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։
3. Ուզում եմ, Տե՛ր, ես Քեզ փարվել,
Ուրախության լացով լացել,
Ուզում եմ միշտ գրկումդ լինել
Եվ Քո սուրբ սերը վայելել։
Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հոգիս միայն, Հիսո՛ւս, Քեզ է փնտրում։
(Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսո՛ւս, Դու հարազատ ես իմ հոգուն։ 2)
[end:song]
[start:song]
1. Ե՛կ Տիրոջը գովենք
Ու Նրան փառաբանենք,
Հիսուսի անունը
Մեր հայ ազգին վկայենք։
Մեր Տիրոջը գովենք
Ու Նրան միշտ մեծարենք,
Հիսուսի գործերը
Բոլոր ազգերին պատմենք։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
2. Եկե՛ք մեր երգերով
Նրան օրհնենք ու գովենք
Ու մեր ամբողջ կյանքով
Տեր Հիսուսին փառք բերենք:
Եկե՛ք միասնաբար
Սուրբ Հոգով ջերմ աղոթենք,
Հիսուսի գալստյանն
Սպասելով՝ պատրաստվենք։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
3. Ահա Նա գալիս է,
Մեր աչքերը բարձրացնենք,
Հիսուսի հետ մեկտեղ
Երկնի փառքերը մտնենք։
Քանզի Նա է միայն
Արժանի առնելու փառք
Եվ պատիվ, զորություն
Հիմա և միշտ, հավիտյան։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
[end:song]
[start:song]
1. Եղբա՛յր, Հիսուսը սիրում է մեզ՝
Ուրախություն ինձ և քեզ,
Աստված մեզ համար զոհեց Որդուն,
Փառք հավիտյան Հիսուսին։
Մենք երգում ենք փառք Հիսուսի,
Փրկությունը մեր հոգիների:
Հիսուսն է մեր երջանկությունը,
Աստծո անսահման սերը։
2. Նա մեզ՝ անարժաններիս ներեց,
Խղճաց մեզ և շատ սիրեց,
Նա մեր մեղքերը գամեց խաչին,
Փա՜ռք հավիտյան Քրիստոսին։
Մենք երգում ենք փառք Հիսուսի,
Փրկությունը մեր հոգիների:
Հիսուսն է մեր երջանկությունը,
Աստծո անսահման սերը։
3. Թեկուզ դատեն մեզ երգի համար,
Քրիստոսի փառքի համար,
Վերջին շնչում էլ պիտի երգենք,
Հիսուսին փառաբանենք:
Մենք երգում ենք փառք Հիսուսի,
Փրկությունը մեր հոգիների:
Հիսուսն է մեր երջանկությունը,
Աստծո անսահման սերը։
[end:song]
[start:song]
1. Հիսուսի սերը մեծ է, անսահման,
Առատ հոսում է հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ շոյում է մեր հոգին.
Խորն է ու լայն՝ սերը աստվածային։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
2. Նա մեզ սիրեց` դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր «խաչե՜լ, խաչե՜լ» էին գոչում,
Բայց Նա այսօր բոլորին է կանչում։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
3. Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
4. Արի՛ շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բա՛ց, չլինի` ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
[end:song]