Home


[start:song]

145

1. Ամենօրյա Իր լույսին հետ,

Ծագող պայծառ արևուն հետ,

Աստված Իր սերը մեզ կհայտնե

Ու փրկության կհրավիրե։

Լայն բա՛ց սիրտդ շնորհքին առջև,

Որ ներսիդիդ ծագի արև։


2. Ամենօրյա օդի նման,

Կարեկցությամբ մը աննման,

Իր կենարար շնորհքով վսեմ

Կողողե մեզ ջինջ երկնքեն։

Լայն բա՛ց սիրտդ խոսքին առջև,

Որ մաքրվի ամեն բան սև։


3. Արագավազ ջուրերուն հետ,

Խռովահույզ օրերուն մեջ

Շնորհաց աղբյուր պիտի հոսի

Բարձր խաչեն Գողգոթայի։

Լայն բա՛ց սիրտդ խաչին ներքև,

Որ ստանաս դուն Իր պարգև։


[end:song]

[start:song]

94

1. Մէկը տեսա խաչին գամված՝

Նեղյալ, արյունլվա,

Ինձ նայեցավ աչքով տրտմած,

Խաչին երբ մոտեցա։


2. Անշուշտ, բնավ ես չեմ մոռնար,

Ինչ նայվածքով կըսեր.

«Իմ մահս է քեզի համար»,

Թեպետ Ինք չէր խոսեր։


3. Ո՜հ, զգացի տրտմությունով

Մեղքերս ու շատ լացի,

Տեսա, որ ես, մեղանչելով,

Իմ Տերս մեռցուցի։


4. Վա՜յ ինձ, ավա՜ղ, ալ հույս չունիմ,

Լալով ես կանչեցի,

Ո՞ր կողմ երթամ, որո՞ւ փախչիմ,

Զի Տերն սպանեցի:


5. Երկրորդ անգամ գթած աչքով

Խաչեն ինձ նայեցավ

Եվ, Իր շնորհքը հայտնելով,

Սիրով ինծի ըսավ.


6. «Ձրի շնորհքով Ես կքավեմ

Մեղքերդ, սիրելի՛ս,

Հոժար կամքով մահ հանձն կառնեմ,

Որ հավիտյան ապրիս»։


[end:song]

[start:song]

648

1. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Ինչ որ ալ ունիմ ըլլայ Անոր,

Կ’արժէ համբերել, կ’արժէ խաչ կրել,

Կ’արժէ Անոր հազար կեանք զոհել:


2. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Կ’ուզեմ հետևիլ միշտ անխոտոր,

Ուր որ զիս ղրկէ, ինչ հրամայէ,

Հնազանդիլ միայն փափաքս է:


3. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Զինք պաշտել կ’ուզեմ ես ամէն օր,

Խորհուրդով, խոսքով, բարի գործերով

Եվ Աւետարանը քարոզելով:


4. Յիսուսին կուտամ իմ կեանքս բոլոր,

Կ’ուրանամ փառքն, հաճոյքն երկրաւոր,

Որ հաւատքս պահեմ, ընթացքս կատարեմ

Եվ փառաց պսակն Անկէ առնեմ:

[end:song]

[start:song

]

159

1. Մի՛ տխրիր, մի՛ դժգոհիր դու նրա համար,

Որ հանդիպել ես դժվարության,

Որ խաղաղ գարնանը սպասել ես շատ երկար,

Հիսուսով կստանաս անպայման։


Մեզ համար, մեզ համար գարուն հրաշալի՝

Հոտավետ ծաղիկներով լցված,

Ուղարկում է Աստված գարուն հիանալի՝

Գողգոթայի խաչով ստեղծված։


2. Ով որ իր երիտասարդ կյանքը նվիրի

Ծառայելու Արարիչ Աստծուն,

Նա իր ծերության օրերում նույնպես կապրի

Աստծուց տրված հոգևոր գարուն։


Մեզ համար, մեզ համար գարուն հրաշալի՝

Հոտավետ ծաղիկներով լցված,

Ուղարկում է Աստված գարուն հիանալի՝

Գողգոթայի խաչով ստեղծված։


3. Մենք ձգտում ենք, որ կյանքի գարնան արևը

Փայլի մեր ծարաված սրտերում,

Եվ Աստծո Հոգու հրաշալի պտուղները

Սուրբ գարնան հետ աճեն մեր հոգում։


Մեզ համար, մեզ համար գարուն հրաշալի՝

Հոտավետ ծաղիկներով լցված,

Ուղարկում է Աստված գարուն հիանալի՝

Գողգոթայի խաչով ստեղծված։


4. Մեզ օգնի՛ր, որ լինենք Քեզ միշտ հավատարիմ,

Սուրբ կյանք ապրենք երկրի վրա,

Որ մեղքը չհաղթի նույնիսկ մեկ տկարին,

Եվ գարնան մեջ ապրենք հավիտյան։


Մեզ համար, մեզ համար գարուն հրաշալի՝

Հոտավետ ծաղիկներով լցված,

Ուղարկում է Աստված գարուն հիանալի՝

Գողգոթայի խաչով ստեղծված։


[end:song]

[start:song]

286

Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,

Հրեշտակներն են՝ բանակներ կազմած,

Հիսուսը նստած, Կյանքի Գիրքն առած,

Բացում է էջերն արյունով կնքված


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,

Գրվա՞ծ է արդյոք այն Կենաց Գրքում,

Մաքրիր քո անձը արյամբ Հիսուսի,

Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր:


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,

Փեսան է գալիս, ել, դիմավորիր,

Հրավեր ունես երկինք մտնելու,

Հիսուսն է գալիս՝ հարսին տանելու։


Ալելուիա՜, (3)

Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,

Ալելուիա՜, (3)

Արդարության առաջնորդը շուտով կգա։


[end:song]

[start:song]

711

1. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քեզ կյանք է տալիս,

Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, քո Տերն է գալիս,

Հողեղեն մարմնիդ նոր կյանք է տալիս:


2. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Ցնծալով` Իր հոտին ողջույն է տալիս:

Խնդրեցե՛ք միաձայն աշխարհի համար,

Չէ՞ որ արյունն հեղեց բոլորի համար:


3. Ցնծա՛ երկիր և քո մեջ բնակվողներ,

Ցնծացե՛ք, Հիսուսի տանջված գառնուկներ,

Ցնծալով երգեցեք, գնում ենք հավետ

Մեր հետևում թողած դժոխքն առհավետ:


4. Ցնծա՛ հոգիս, ցնծա՛, Հիսուսն է գալիս,

Բայց ամբարիշտները դարձի չեն գալիս,

Կխնդրեն լեռներին՝ ընկե՛ք մեզ վրա,

Բարկության այդ ժամին ո՞վ կդիմանա:


[end:song]